ՄԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ; ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է;
Շատ տարիներ առաջ Սատանան որոշեց գլուխ գովել և ի ցույց դրեց իր զինանոցի բոլոր զենքերը։
Նա դրանք զգուշորեն տեղադրեց ապակե ցուցափեղկում և ամրացրեց դրանց վրա պիտակներ՝ նշելով, թե որը ինչ է և ինչ արժե։
Ի՞նչ հավաքածու էր դա։ Այստեղ էր գտնվում և ՆԱԽԱՆՁԻ ոսկե դանակը, և ՉԱՐՈՒԹՅԱՆ մուրճը, և ԺԼԱՏՈՒԹՅԱՆ թակարդը։ Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված էին նաև ՎԱԽԻ, ԳՈՌՈԶՈՒԹՅԱՆ և ԱՏԵԼՈՒԹՅԱՆ բոլոր զենքերը։ Դրանք բոլորը դրված էին գեղեցիկ բարձերի վրա և հիացնում էին Դժոխքի բոլոր այցելուներին։
Իսկ ամենահեռու դարակի վրա դրված էր փոքրիկ, ուշադրություն չգրավող և բավականաչափ մաշված փայտե սեպ, որի վրա ամրացված էր «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ» պիտակը։ Ի զարմանս բոլորի՝ նրա արժեքը ավելի մեծ էր, քան բոլոր մնացած զենքերի արժեքը բոլորը միասին։
Այն հարցին, թե ինչու է Սատանան այդ զենքը մնացածից ավել գնահատում, նա պատասխանեց.
– Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած զենքերը իրենց չարդարացնեն։
Նա քնքշորեն շոյեց փայտե սեպը և շարունակեց.
-Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի դռները մնացած բոլոր զենքերի առաջ։
Այնպես որ, սիրելի՛ ընթերցող, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հուսահատվեք, քանզի ձեր ճանապարհին ինչ-որ տեղ միշտ մի լուսավոր կետ կա, որ դառնալու է ձեր կյանքի մասը։
Աղբյուր՝ https://web.facebook.com/permalink.php?story_fbid=180867145608586&id