Օրվա աստղագուշակին հետևելու փոխարեն, Աստվածաշունչ կարդացեք

Achqi ulunq - Օրվա աստղագուշակին հետևելու փոխարեն, Աստվածաշունչ կարդացեք

Փոխանակ նայելու, թե օրվա աստղերն ինչ են ասում, Աստվածաշունչ կարդացեք ու նայեցեք, թե օրվա Աստվածն ինչ է ասում...
Սուրճի գավաթ կարդալու փոխարեն, Աստվածաշունչ կարդացեք:
Ձեր դռների վրա ձիու պայտ /նալ/ կախելու փոխարեն՝ սրբապատկեր կամ խաչ կախեցեք:
Կախարդների /ֆալջիների/ խորհուրդին դիմելու փոխարեն՝հավատացյալների խորհուրդին դիմեցեք:
Ձեր ձեռքի ափին նայել տալու փոխարեն՝ Հիսուսի ափերին նայեցեք, որ ձեր համար է ծակվել:
Ձեր մանուկների վրա կապույտ հլուններ դնելու փոխարեն՝ Տեր Հիսուսի խաչի նշանը դրեք:
Բախտագուշակներին դիմելու փոխարեն՝ աղոթող եկեղեցականների և հոգևոր անձերի դիմեցեք…

Գրառում՝ Տեր Տաթև քահանա Մարուքյան