Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11182180 367200093471968 6252716191201842932 n 880x540 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

Ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, տեղի ունեցավ Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը:

Ս. Նահատակաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2012 թվականին: Եկեղեցու բարերարն է Գագիկ Ծառուկյանը, նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

 Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և եկեղեցու բարերարներ տեր և տիկին Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները:  Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատավոր ժողովրդին, եկեղեցականաց թափորով մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:

  Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ տասնվեց սյուների օծումը կատարվեց ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի:

Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումից հետո ի պանծացումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սրբոց Նահատակաց անունով, ապա «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Ծառուկյան ամուսիններին և ներկա ժողովրդին:

 Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբոց Նահատակաց եկեղեցու բացման առիթով իր օրհնության պատգամը հղեց ներկաներին:

«Մեկ դար է անցել, սիրելիներ, Հայոց Ցեղասպանության ահավոր ոճիրից: Բոլորդ գիտեք, թե ինչպիսի տառապանքների միջով անցավ մեր ժողովուրդը: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծագույն մասը, հայոց ազգի մեկ ու կես միլիոն զավակներ նահատակվեցին իրենց նվիրական սուրբ հողում` հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իրենց հայրենյաց սիրո: Նրանց նահատակության հետ միաժամանակ ավերվեցին մեր սրբությունները, կործանվեցին մեր տաճարները, հրի մատնվեցին մեր հոգևոր անգին արժեքները, որոնք դարերով աղոթքով և ուխտով մեր ազգի զավակները կերտել էին հայ ժողովրդի հավատքի զորացման համար, որպեսզի նրանք մշտապես լինեն Աստծու հետ հաղորդակցության մեջ և իրենց կյանքն ապրեն Աստծու օրհնության և հովանու ներքո», — ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Անդրադառնալով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ նրանք այլևս զոհեր չեն, այլ Հաղթական Եկեղեցու սրբեր, ովքեր իրենց բարեխոսական աղոթքով մշտապես առաջնորդելու են հայ ժողովրդին, որպեսզի վերջինիս ընթացքը լինի Աստծու պատվիրանների ու պատգամների համաձայն, իսկ կյանքն ընթանա հայրենաշեն ու եկեղեցանվեր իրագործումների ճանապարհով:

Խոսքն ուղղելով հավաքված ժողովրդին` Հայոց Հայրապետը նշեց, որ ամենքը պարտավորություն ունեն իրենց կյանքում իրագործելու այն բոլոր իղձերն ու երազները, որոնց համար հայ ազգի նահատակ զավակները հանձն առան մարտիրոսության լուսե պսակը: Նորին Սրբությունը նաև շեշտեց, որ հավատում է` հայ ժողովուրդն ուժ պիտի առնի իր նահատակներից, սրբացյալ հայոց նահատակների բարեխոսության ներքո պիտի զորանա նաև ժողովրդի հավատքը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց տիար Գագիկ Ծառուկյանին և Ծառուկյան ընտանիքին, ում ազնիվ բարերարությամբ յոթ եկեղեցիներ են վեր խոյացել հայոց սրբազան հողի վրա:

            Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայոց աշխարհի ապահով ու անսասան կյանքի համար հայցեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը և աղոթք վերառաքեց առ Երկնավոր Տերը, որ Իր օրհնության ներքո պահի ու պահպանի համայն աշխարհը արդարության, մարդասիրության ու խաղաղության արժեքների մեջ:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբանկարը:

25 11 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 21 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 31 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 4 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 5 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 6 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

25 7 - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

10392324 367200100138634 3034047507999203237 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11078165 367128853479092 4961992895041962782 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11169893 367128856812425 8312755478082163385 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11169987 367128863479091 435643386949494943 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11178200 367128860145758 5703791602688032796 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11181897 367200083471969 4996294181936385609 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)

11182180 367200093471968 6252716191201842932 n - Օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց նորակառույց եկեղեցին (նկարներ)