Քրիստոսի տասներկու առաքյալներ եւ յոթանասուներկու աշակերտների գործերի մասին

Քրիստոսը ընտրեց տասներկու առաքյալներ եւ յոթանասուն եւ երկու աշակերտներ՚ որպեսզի կատարվի ելից գրքքի տասնհինգերորդ գլխում հիշված Աղիմ շրջանում կատարվածը: Ժողովուրդը հանդիպեց տասներկու աղբյուրների եւ յոթանասուներկու արմավենիների որոնցով հագեցրեց իր ծառավը եւ քաղցը:
Նոյն օրինակով Հիսուս ընտրեց աշակերտներին որպեսզի իրենց սրտից բխած Սուրբ Հոգու գետերով կենդանի ջրով ողողեն մարդկանց եւ Ավետարանի քաղցրահամ բառբառով կերակրեն :
Նրանք իրենց գործով խոսքով ու կյանքով նմանվեցին Հիսուսին: Քարոզեցին հրաշքներ գործեցին, չարչարվեցին եւ իրենց վրա կրեցին Հիսուսի նմանությունը ըստ Պողոս առաքյալի խոսքի:
Հիսուս նրանց ուղարկում է հնձելու Իր սերմանած սերմերի պտուղները: Ինչպես որ Հովհաննեսը ասում է (Ուրիշները ցանեցին եւ դուք հնձեցիք նրանց սերմանածը): Սա ասում էր որ նրանք չհպարտանային: Նրանք պիտի իմանային որ իրենց զորության աղբյուրը Հիսուս Քրիստոսն է:
Հիսուս հորդորեց եւ այսօր էլ քաջալերում է աղոթենք, որ Աստծու գործի համար բարի մշակներ գտնվեն:
Ահա թե ինչ է որ գառ ուղարկում եմ ձեզ գայլերի մեջ ասվածը: Առաքյալներին Հիսուսը տալիս է քաղցր բնավորություն, անվնաս էություն, որպեսզի նրանց առջեւ բացվեն մարդկանց տան դռները եւ Հիսուսի զորությունները գործելով հաղթեն գայլերին: Ու նրանց համար բարի օրինակ դառնալով գայլերի էությունը փոխեն եւ իրենց բարքին բերեն:
Ահա թե ինչ է Ճանապարհին ողջույն մի տուր ասվածը: Հիշենք սերմնացանի առակում հիշվող ճանապարհը, որի վրա սերմնավածը չարը խափանեց: Կամ Հիսուս այն խոսքը, որ ասում է մարգարիտները անմաքուրների առջեւ չգցել: Կամ Առաքյալի այն խոսքը որ ասում է ( Թե եւ ճաշակում են Հիսուսի քաղցրությունը, դարձյալ վերադառնում են իրնց փսխածին: Կամ ըստ առակողի թե ( Իմաստուն հանդիմանիր եւ ոչ հիմարին):
Հիսուս Իր առաքյալներին ուղարկեց որպեսզի Իր պատրաստած խաղաղության պատգամավորները լինեին:
Նրանք Հիսուսի կողմից եւ Նրա միջոցով զորություններ կատարեցին՝ բժշկություններ կատարեցին եւ այսպիսով Աստծու բարությունը եւ արքայությունը ու երանյալ վիճակը քարոզեցին, որպեսզի մարդիկ այս բոլորը տեսնելով ապաշխարեն եւ Աստծուն դառնան:

Աղբյուր՝ https://www.facebook.com/der.g.nersesians/posts/960161440710600