Քրիստոնյան և իր տեսիլքը… (առակ)

tesilq 720x660 - Քրիստոնյան և իր տեսիլքը... (առակ)

Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի մի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում:
Քրիստոնյան հարցնում է.
-Այսքան որոմներն ինչպե՞ս պիտի ձեռքերով քաղհանես. Հրեշտակը պատասխանում է.
-Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի:
Քրիստոնյան ասում է.
-Բայց ես պատվիրանները պահում եմ. չեմ շնանում, չեմ գողանում, չեմ սպանում:
Հրեշտակը պատասխանում է.
Շատ քրիստոնյաներ այդպիսի մեծ մեղքեր չեն գործում, սակայն ժրաջան են փոքրերի մեջ և առավել ևս, ինչքան են, թե լուռ, թե բարձաձայն ամեն օր ուրիշների քայլերն ու արարքները քննադատում ու դատապարտում, հպարտանում, նախանձում ու բամբասում….

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան