Փրկվում են իրական խելացիները (առակ)

Odaparik - Փրկվում են իրական խելացիները (առակ)

Գարնանային մի պայծառ օր փոքրիկ ինքնաթիռով երեք մարդ էր թռչում՝ վանականը, լուսանկարիչը և դեռահասը։ Վերջինս ոչ վաղ անցյալում ստացել էր «Աշխարհի ամենախելացի դեռահասի» կոչումը։ Հանկարծ ինքնաթիռը ցնցվեց, և շարժիչն սկսեց տարօրինակ ձայներ հանել։ Օդաչուն հուզված ասաց. «Ցավում եմ, բոլոր շարժիչները շարքից դուրս են եկել. մենք վթարի կենթարկվենք։ Եվս մեկ վատ լուր. միայն երեք օդապարիկ ունենք»։
Սա նշանակում էր, որ ինչ-որ մեկը պետք է մնար վայր ընկնող ինքնաթիռում և զոհվեր։ Օդաչուն շարունակեց. «Ես կին ու երեք երեխա ունեմ։ Պարտականություններս շատ են։ Կներեք, ես մի օդապարիկը վերցնում եմ»։ Այս խոսքերն արտասանելով՝ նա վերցրեց օդապարիկներից մեկն ու թռավ ինքնաթիռից։
Հաջորդը խոսեց դեռահասը. «Ես աշխարհի ամենախելացի դեռահասն եմ։ Ես կարող եմ ՁԻԱՀԻ կամ քաղցկեղի դեմ պատվաստանյութ հայտնագործել կամ էլ համաշխարհային տնտեսական խնդիրներ լուծել. բոլորն ինձ վրա հույս են դնում»։ Այս խոսքերով նա վերցրեց երկրորդ օդապարիկն ու թռավ ինքնաթիռից։
Վանականն ասաց երիտասարդ լուսանկարչին.
– Վերցրո՛ւ վերջին օդապարիկը։ Ես պատրաստ եմ զոհվել։ Վերցրո՛ւ օդապարիկն ու թռի՛ր։
– Երկուսս էլ կփրկվենք,- պատասխանեց երիտասարդը,- ամենախելացի դեռահասը օդապարիկի փոխարեն իմ պայուսակն ու լուսանկարչական ապարատը վերցրեց։
Դեռահասների մեծ մասն իրեն այսպես է պահում. նրանք աշխարհ են «թռչում» առանց օդապարիկի՝ կարծելով, թե ամեն ինչ գիտեն ու ունեն անհրաժեշտ ամեն ինչ լիարժեք կյանքի համար։ Արիությունը քաղաքներ է գրավում, բայց կյանքի փորձի «բարձիկը» մեղմացնում է հարվածը։ Լսե՛ք փորձառու մարդկանց խորհուրդները…

Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան