Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1536516 198122907046355 1633584257 n 880x630 - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ս. Ծննդյան Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը և այդ առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը:

Ս. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայ Եկեղեցու մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը:
Ս. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
Ս. Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով:

1010556 198122970379682 113450269 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1504942 198123417046304 1078002237 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1505570 198125447046101 903180152 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1528501 198123260379653 1266521883 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1528535 198122927046353 1593699419 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1536516 198122907046355 1633584257 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1545194 198125640379415 851437850 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1546379 198123013713011 841379659 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1560751 198123510379628 522542062 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1604943 198125540379425 1785105280 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)

1607074 198125593712753 2106840358 n - Ս. Ծննդյան տոնը Մայր Աթոռում (նկարներ)