ՍՈՒՐԲ ՄԵՌՈՆ (Բանաստեղծություն)

10 880x660 - ՍՈՒՐԲ ՄԵՌՈՆ (Բանաստեղծություն)

Օրհնյալ կաթսա սուրբ մեռոնով առլեցուն,
Քողասքողյալ վեհ աղավնի, Սուրբ Հոգի,
Կանգնել է սուրբ, կենդանարար խորանում,
Ուսկից պիտի համայն հայոց բաշխվի:

Մեռո՝ն՚ մասունք հաղորդության և դրոշմ
Եկեղեցու ավազանից ծնվողին,
Օժտի՜ր մեզ բյուր շնորհներով երկնային,
Վառի՜ր ճրագն անմար հույսի մեր հոգում:

Աղավնակերպ և զերթ լեզու հրեղեն,
Երկնի կամար բարձունքներից շողակաթ
Իջի՜ր, հոգի՜ իմաստության, գիտության,
Սափորի մեջ եկեղեցու խանդակաթ:

Հեղվի՜ր, մեռոն, աստվածային ո՜վ շնորհք,
Իջի՜ր, տո՜ւր մեզ իմաստություն և հրայրք,
Օծի՜ր, մեռոն, խորհրդանիշ մաքրության,
Բարեզարդի՜ր, իմաստնացրո՜ւ՛ամենքին:

Ներսես Վանական (Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան)
23.07.96
Աղբյուր՝ «Էջմիածին» ամսագիր, N 146.