Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 3 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագ և առաջին մարտիրոսի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն:

Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության և դպրության տվչության արարողություն: Դպրության աստիճան ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի տասներկու և Քահանայից պատրաստության լսարանի երեք ուսանողներ:

Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան Հոգևոր ճեմարանի քսան սաներ, ինչպես նաև մեկական սպասավոր` Արարատյան Հայրապետական թեմից և Գեղարդավանքից:

Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը հավատավոր ժողովրդին ներկայացրեց տոնի խորհուրդն ու Ս. Ստեփանոսի նահատակության պատմությունը:

Սրբազանն այս առիթով շնորհավորեց նաև իր անդրանիկ ձեռնադրյալներին և Հայ Եկեղեցու ողջ սարկավագաց դասին: Այնուհետև անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանը` Հովնան Սրբազանը մասնավորաբար նշեց. «…Հոգևոր աստիճանը փառքի, ինչքեր կուտակելու, հպարտության աստիճան չէ, այլ` խոնարհության, ծառայության և նվիրումի: Սարկավագական աստիճանն ընկալվում է ոչ միայն քարոզչություն անելու, Սուրբ Սեղանին ծառայություն բերելու առումով, այլ նաև` ժողովրդի մեջ առաքելական շնորհը փոխանցելու, դիակոնիա անելու, ծառայություն մատուցելու, անհավատներին դեպի Եկեղեցի բերելու, փոքրերին Աստծու Ս. Տաճարը առաջնորդելու, հիվանդներին, հաշմվածներին, բանտարկյալներին, տարեցներին այցելելու համար, ինչպես նաև` ծառայություն մատուցելու այն բոլոր անձանց, ովքեր ունեն Աստծո խոսքի կարոտը»: Մայր Աթոռի լուսարարապետը սարկավագներին հորդորեց այս գիտակցությամբ նվիրյալ ծառայության ուխտ անել և իրենց կյանքը բոլորանվեր կերպով ի սպաս դնել Հայ Առաքելական Եկեղեցուն` մաղթելով նրանց կյանքի քաջառողջ օրեր և հոգևոր ծառայության երկար ուղի:

Իր խոսքում Հովնան Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Բ Հայրապետին` Հայ Եկեղեցուն նոր սպասավորներ պարգևելու այս գեղեցիկ բարեպատեհ առիթն իրեն ընծայելու համար:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն ունեցան համբուրելու տոնի կապակցությամբ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը:

Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի:

Այս առիթով սարկավագաց դասը երգեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» շարականը, ապա Նորին Սրբությունը, Ս. Ստեփանոսի տոնի կապակցությամբ շնորհավորելով սարկավագներին, Իր հայրապետական պատգամը փոխանցեց ամենքին: Հայոց Հովվապետը հորդորեց սարկավագներին անհողդողդ մնալ իրենց հավատքի մեջ և շարունակել իրենց բերած օգտակար եկեղեցանվեր սպասավորությունը` աչքի առջև մշտապես ունենալով Ս. Ստեփանոսի աստվածահաճո կերպարը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 162 սարկավագներ, որոնցից 121-ը` միաբանության շարքերում, իսկ 41-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում:

25 Dzernadrutyun 1 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 2 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 3 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 4 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 5 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 6 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

25 Dzernadrutyun 1024x546 - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

10394015 323059204552724 1232736282891757212 n - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

10882331 323059781219333 2230371961339746691 n - Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)