Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1521687 191122171079762 1276515484 n 880x640 - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

Դեկտեմբերի 24-ին` Սբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հընթացս Ս. Պատարագի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ 40 սարկավագների ձեռնադրություն:
Նախորդ օրը` Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում տեղի էր ունեցել կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության հանդիսավոր արարողությունը:
Ս.Պատարագի ընթացքում, ձեռամբ Մայր Աթոռի Միջեկեղացական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 22 սաներ, Քահանայից պատրաստման լսարանի 17 ուսանողներ և Սյունյաց թեմից մեկ սպասավոր արժանացան սարկավագության աստիճանի:
Ձեռնադրության հանդիսավոր արարողության ավարտին Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի ողջ սարկավագաց դասին: Անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանը` Հովակիմ Սրբազանը մասնավոր կերպով ընդգծեց, որ Ս. Ստեփանոսի տոնն իր հստակ ու խորը պատգամն ունի` ուղղված բոլոր սարկավագներին` անձնազոհաբար ծառայելու մեր Մայր Եկեղեցուն և հայ ժողովրդին: Այնուհետև Սրբազան հայրը հորդորեց նորընծաներին հանձնառություն ունենալ կենդանի հավատքի նահատակության:
Ս. Պատարագից հետո Մայր Աթոռի բոլոր սարկավագներին և նորընծաներին իր հայրապետական օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տոնի առիթով շնորհավորելով սարկավագներին` Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց կյանքի դժվարությունների առջև չերկնչել, ամուր մնալ հավատքի մեջ, կյանքն ապրել նվիրումով ու հանձնառությամբ ոգով, իբրև հոգևոր սպասավորներ ունենալ նաև նահատակության բարձր գիտակցություն:
Նորին Սրբությունն հայրապետական իր սերն ու գնահատանքը բերեց սարկավագներին` մաղթելով հաջողություններ իրենց եկեղեցական սպասավորության մեջ: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սարկավագները հույս և լավատեսություն են ներշնչում Եկեղեցու վաղվա օրվա հանդեպ:

994095 191122167746429 1856944062 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1461167 191122161079763 1130308610 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1479502 191122177746428 1082074169 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1493115 191122164413096 2066104586 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1514620 191122151079764 1777165956 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1512575 191122157746430 996018071 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

1521687 191122171079762 1276515484 n - Սարկավագական ձեռնադրություն Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)