Նոր նշանակումներ

mayr ator 2 - Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են մի շարք եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի միաբաններ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը և Տ. Պետրոս աբեղա Ազարյանը հոգևոր ծառայության են նշանակվել Իրաքի հայոց թեմում:
Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայի հայոց համայնքում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության հայրապետական պատվիրակի պաշտոնակատարի իշխանության ներքո:
Տ. Արարատ քահանա Պողոսյանը նշանակվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն: