Մյունցերականություն

 1521թ. Լյութերից առաջ անցավ նրա երբեմնի կողմնակից քահանա Թոմաս Մյունցերը: 1520թ. կապերը խզում է չափավոր դիրք գրաված Լյութերի հետ և մերձենում հեղափոխական գյուղացիությանն ու քաղաքային պլեբսին՝ ձգտելով նրանց գաղափարախոսությունն արտահայտել կրոնամիստիկական տեսքով:

 Նա գերմանական ժողովրդական «Ռեֆորմացիայի» գաղափարախոսն էր և 1524-1529թթ. Գերմանիայում գյուղացիական արյունալի պատերազմի առաջնորդը: Մյունցերը Բարեփոխումը դիտում էր որպես աղքատների ու տնանկների պաշտպանությանն ուղղված համընդհանուր սոցիալական արդարության պայքար: Բարեփոխականների մեծամասնությունը դատապարտում էր արյունահեղությունը և նրա գաղափարների արմատականությունը: Իր ժամանակի Կաթոլիկ եկեղեցու ինքնահավան քհանաներին՝ «փարիսեցիներին, եպիսկոպոսներին և դպիրներին» նա հակադրում էր «սրտի անմիջական հավատը», հավատի միակ մաքուր աղμյուր էր համարում «կենդանի հայտնությունը», այլ ոչ թե սուրբ գրքերը:

 Էությամբ նա պրագմատ էր և, ըստ նրա, հավատը ոչ թե պասիվ խոկումն է, այլ՝ ակտիվ գործելը: Հույսի փոխարեն առաջարկում էր հավատ, որը հանդիսանում է արդար հասարակական կառույցի նախապայմանն է: Բարձրագույն չափանիշ է համարում Ս. Հոգին՝ ավելացնելով՝ որը գործում է մարդկային հոգում: Այն համարում է ՙմարդու համար ճշմարտության մաքրագույն և ամնենաանմիջական աղբյուր» (որով սակայն անուղղակիորեն բարձրացնում է մարդու անհատական հասկացությունը, ընկալումը (հիմք տալիս բազմակարծության)՝ փոխարեն Հնավանդ Եկեղեցու առաջարկած Ընդհանրականության):