Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի մասին

S. Hakob - Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի մասին

Աստվածային օրենսդիր Մովսեսը, որ կիսեց Կարմիր ծովը եւ ժողովրդին անջրդի անապատ հանեց եւ այլ մեծամեծ սքանչելիքներ գործեց, որ գրառված են մեկը մհուսի հետեւից, երբ հանձն առավ պատմելու առաջին սրբերի վարքերը, ոչ թե եգիպտացիներից լսած ավանդութհամբ [դա] արեց, այլ Աստծու շնորհների ծագմամբ, որ
այն ժամանակ տրվեցին իրեն: Իսկ ես ո՛րտեղից կարող եմ պատմել մհուս սրբերի վարքը` Հաբելի առաքինութհունը, կամ Ենովքի աստվածպաշտությունը, կամ Նոյի արդարութհունը, կամ հավատքը Աբրահամի եւ նրա ընդունելի պատարագի:
Հիմա կարճիկարճո խոսեցի սրբերի վարքի մասին եւ նրանց շնորհների եւ հիշատակեցի սրբերի անունները, որ գուցե օժանդակեն եւ բարի կայան հասցնեն ինձ` սուրբ Հակոբի ճառն ասելիս:
Մծբինը քաղաք էր Հոռոմոց եւ Պարսից սահմանին, որ այն ժամանակ գտնվում էր Հռոմի իշխանութհան ներքո: Եվ երանելի Հակոբն այնտեղ նախ հանձն առավ միայնակեցութհունը եւ միայն անապատում էր բնակվում: Եվ լեռների գագաթներին էր նա բնակվում. գարնանն ու ամռանը բացոթհա, որ սոսկ երկնքից էր նրան հովանի լինում, եւ միայն ձմռանը հաստատվում էր մի փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում, եւ կերակրվում էր ոչ ըստ մարդկանց սովորութհան` մարմնականով, այլ սնվում էր Սուրբ Հոգու շնորհներով: Ժողովում էր լեռան վրա եղած ծառերի պտուղները եւ դրանցով գոհանում, որովհետեւ հրաժարվել էր հրի մարմնական սպասավորութհունից եւ խարազանազգեստ հանդերձանք հագել: Որովհետեւ այդպես խստամբերութհամբ` զանազան եւ պեսպես տանջանքներով ճնշում էր մարմինն իր, եւ հանդերձհալն էր միշտ աչքի առաջ, ինչպես ասված է Պողոսի խոսքում. «Տեսնում ենք որպես հայելու մեջ» (Ա. Կորնթ. ԺԳ. 12): Եվ նրա աղոթքը միշտ եւ հանապազ աստվածայինի մասին էր, եւ նրա պատկերը փայլելով փոխվում էր փառքից փառք, ասես Տիրոջից եւ Սուրբ Հոգուց: Եվ հրաշալի վարքի շնորհիվ բազում նշաններ էին լինում նրա միջոցով. ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ տրվում էր նրան: Եվ մարգարյական շնորհք տրվեց նրան, որ մինչ դեպքի կատարվելը պատմում էր դեպքը: Սուրբ Հոգուց հրաշքներ գործելու եւ բժշկութհուն անելու շնորհ ստացավ, որ փոքր ի շատե կգրեմ նրա հրաշքների մասին եւ նրա ճգնութհան վարքը հայտնի կդարձնեմ նրանց, ովքեր չգիտեն:
Այն ժամանակներում ննջեց Մծբինի եպիսկոպոսը, եւ քաղաքում ընտրութհուն եղավ, թե ով արժանի կլինի եպիսկոպոսութհան աթոռին: Եվ հինգ հոգի էին, որոնց արժանի էին համարում: Եվ մեծ հակառակութհուն էր քաղաքում այս հինգ այրերի համար, թե նրանցից ով է առավել արժանի հայրապետական աթոռին, որովհետեւ մեկն այս անունն էր տալիս, մհուսն` այն, եւ միաբանութհան չէին գալիս: Այնժամ քաղաքի այրերը, որ գլխավորներն էին, խորհեցին բարձրանալ սուրբ Մարուգեի մոտ` նրա անապատը, որ տեսնեն, թե ինչ կասի: Եվ երբ նրանք գնացին[հասան] Մարուգեի խցի դռանը, սուրբն իր սովորութհան համաձայն աղոթում էր: Այդ ժամանակ դուրս գալով` աշակերտն ասաց. «Գնացե՛ք եկեղեցու գավիթը, մինչեւ ավարտի աղոթքը եւ գա ձեզ մոտ»:
Իսկ սուրբ Հակոբը երեք օր առաջ էր եկել սուրբ Մարուգեի մոտ, եւ վերջինս մարգարյացել էր ու ասել. «Այսօր համբուրում եմ քեզ որպես միայնակհացի, իսկ վաղը կհամբուրեմ որպես քո հոտի առաջնորդի եւ հովվի»: Իսկ սուրբ Հակոբն ասել էր. «Սպասի՛ր, եղբա՛յր, արժանի չեմ քո ասածին»:
Սուրբ Մարուգեն եկեղեցի բարձրացավ եւ եկողներին խոժոռված ու գավիթում դասդաս նստած տեսավ: Երբ տեսան երանելիին, ոտքի ելան, որովհետեւ պատկերն ասես հրեշտակական լիներ: Նա ամբոխին նշան արեց, որ լռեն, մինչեւ ինքն աղոթի եկեղեցում: Եվ աղոթելուց հետո խմբվեցին երանելիի շուրջը, իսկ նա կանգնել էր նրանց մեջ` գավազանին հենված: Եվ ամբոխը համբուրում էր նրա ոտքերն ու ձեռքերը: Եվ [սուրբը] հրամայեց նրանց նստել եւ լսել իր խոսքը: Եվ ասաց նրանց. «Ինչի՞ համար եք հավաքվել եւ եկել այստեղ»: Եվ նրանք ասացին. «Եպիսկոպոսութհան հարցով…»: Իսկ նա ասաց. «Ո՞վմ եք կամենում եպիսկոպոսական աթոռին նստած տեսնել»: Եվ ոմանք այս անունն էին տալիս, ոմանք` այն, եւ հակառակութհուն էր նրանց միջեւ: Սուրբը խաղաղեցրեց նրանց եւ ասաց. «Գիտեմ, որ ձեր առաջնորդի մահը տրտմեցրել է ձեզ: Սակայն այրերը, որոնց ընտրեցիք, արժանի չեն եպիսկոպոսութհան: Այլ եկեք, գնացեք Ամիթ, որովհետեւ այնտեղ եպիսկոպոսների ժողով է, եւ այնտեղ է գալու Անտիոքի պատրիարքը: Եվ նրա միջոցով Սուրբ Հոգին այնտեղ կհայտնի, թե ում է սահմանված նստելու եպիսկոպոսութհան աթոռին»: Իսկ նրանք ընդունեցին սրբի խոսքերն` ասես լսած լինեին Աստծու հրեշտակից, եւ ելնելով վերադարձան իրենց քաղաքը:
Եվ քիչ օրեր անց գնացին եպիսկոպոսների հավաքին եւ նրանց ողջույն տալով` նստեցին: [Եպիսկոպոսները] հարցրեցին նրանց. «Ո՞վմ եք կամենում, որ առաջնորդ լինի»: Եվ նրանք պատմեցին` ինչ որ ասել էր սուրբ Մարուգեն, թե Սուրբ Հոգին է ցույց տալու առաջնորդին: Եվ նրանք, ի մտի առնելով այդ խոսքերն, ասացին. «Աղոթում ենք այսօր Աստծուն, որ մեզ հայտնի, թե ով է արժանի աթոռին»: Եվ գիշերվա պահին ամբողջ բազմությունը, կաթողիկոսի հետ մեկտեղ, սկսեց աղոթել սաղմոսներով եւ օրհնութհուններով եւ հոգեւոր երգերով, նաեւ արտասուքով եւ պաղատանքով Աստծուն էին դիմում այդ խնդրի կապակցութհամբ: Իսկ Նա, որ ընդունում է Իր երկհուղածների կամքը եւ լսում նրանց աղոթքները, թմբիր բերեց կաթողիկոսի վրա, որ ասես քնի մեջ ընկավ եւ տեսավ մի գեղապատշաճ երիտասարդի, որ ասաց. «Սուրբ Հակոբն է այն այրը», եւ ցույց տվեց տեղը, ուր նա բնակվում էր, որովհետեւ միայնակհաց էր եւ սքանչելագործ: Եվ երբ հրեշտակը վեր խոյացավ, կաթողիկոսն արթնացավ եւ բարձրանալով գոհանում էր Աստծուց, որովհետեւ սովոր էր հոգեւոր տեսիլներին: Եվ շտապով ելնելով` եկեղեցի իջավ եւ [մարդ] ուղարկելով կանչեց եպիսկոպոսներին եւ Մծբինից եկածներին եւ պատմեց նրանց տեսիլը հրեշտակի, որ իրեն սուրբ Հակոբի անունն ասաց: Ու ելնելով` բոլորը միաբան Մծբին իջան, իսկ եպիսկոպոսների ժողովը միաբան նամակ գրեց, եւ հավատարիմ մարդկանց միջոցով առաքեցին եւ սրբին կանչեցին:
Եվ երբ եկավ նրանց մոտ, պատմեցին եղելութհունը: Իսկ սուրբը կանխավ գիտեր հայրապետների Մծբին գալու մասին, որովհետեւ Սուրբ Հոգին հայտնել էր իրեն: Եվ բազում անգամ լսել էր սուրբ Մարուգեից, թե` «Առաքելական աստիճան ես ստանալու», եւ պատկառել էր դեմ կանգնել: Եվ Սուրբ Հոգու ազդմամբ իջավ ժողովարան, որովհետեւ այնտեղ էր հավաքվել քաղաքի բազմութհունը, ուր բոլորը գիտեին սրբի վարքը, եւ միահամուռ սպասում էին սրբի գալուն: Եվ երբ եկավ հայրապետների մոտ, ողջույն տվեց նրանց, եւ կաթողիկոսը հրամայեց նստեցնել նրան: Սուրբը հարցրեց նրանց. «Ինչո՞վ ինձ այստեղ կանչեցիք»: Եվ նրանք ասացին. «Տերը հայտնեց, որ արժանի ես քաղաքիս եպիսկոպոսութհան աթոռին»: Եվ նա ասաց նրանց. «Արժանի չեմ այդ բանին»: Իսկ ժողովուրդն շտապեցնում էր հայրապետին, եւ առավել եւս չէին թողնում, որ Հակոբը շարունակի իր խոսքը:
Եվ հայրապետն շտապ ելնելով` վերցրեց Հակոբին եւ եկեղեցի մտան: Եվ նրա վրա կատարեցին եպիսկոպոսութհան կարգը: Եվ երբ սուրբ Հակոբին եպիսկոպոս ձեռնադրեցին, մեծ ուրախութհուն եղավ քաղաքում, եւ օրհնութհուն ու փառք էին տալիս Աստծուն, որ սուրբ Հակոբին իրենց հովիվ եւ առաջնորդ կարգեց:
Եվ երբ օրեր անցան, մի կիրակի օր սուրբ Մարուգեն բազում եղբայրների հետ իջավ սուրբ Հակոբին ողջույն տալու եւ նրա կողմից օրհնվելու համար: Եվ երբ միմհանց ողջունեցին, սուրբ Մարուգեն սկսեց օրհնել Աստծուն, որ Իր Եկեղեցում արթուն հովիվ կարգեց:
Այդ օրը մի տասնհինգամհա գոսացած անդամալույծ կար եկեղեցու գավիթում, որի բոլոր անդամները թուլացած էին: Եվ երբ սրբութհան ամոլները` սուրբ Հակոբը եւ սուրբ Մարուգեն իջնում էին պատարագից, տեսան անդամալույծին, որ ընկած էր: Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Ե՛կ աղոթենք այս անդամալույծի համար, որ Տերը ողորմի նրան եւ բժշկի»: Այնժամ սարկավագներին ասացին, որ անդամալույծի երեսը դեպի արեւելք դարձնեն, եւ խոնարհվելով ծունր դրեցին` արտասվելով
եւ այսպես ասելով. «Զորութհունների՛ Տեր Աստված, որ Քո սուրբ անվամբ քարոզվելու արժանի արեցիր այս քաղաքի հրյաներին եւ կռապաշտներին, որ միայն Քեզ ընդունեցին ճշմարիտ Աստված եւ հավատում են Քո Որդու` Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ: [Դու], որ Քո սուրբ առաքհալների միջոցով հրաշքներ գործեցիր, նվաստ ծառաներիս միջոցով եւս արա՛, որ Քո զորութհունը քարոզվի եւ Քո անունը փառավորվի, եւ բարձրանա Քո սուրբ խաչի զորութհունը, ինչպես Երուսաղեմում հայտնապես Քո առաքհալների միջոցով նշան ցույց տվեցիր, որից հրյաները միասին հեծծում էին եւ ասում. «Ահա հրաշքը, որ եղավ այս քաղաքում», եւ որից նրանք ամաչում էին, իսկ Քո վարդապետութհունը ճոխանում էր, եւ Քո սուրբ խաչը պայծառանում, եւ սուրբ Եկեղեցու զորութհունը բարձրանում Քո փառքերով: Եվ այժմ, բարերա՛ր Տեր, լսի՛ր Քո ծառաներիս աղաչանքները, բժշկի՛ր այս անդամալույծին եւ կողպի՛ր նրանց բերանները, որ խոսում են` հանդիմանելով Քո սուրբ Խաչը, որ Քո սուրբ Եկեղեցու պարծանքն է: Մեր մեջ եւս գործի՛ր Քո բարի նշանը, որ տեսնեն Քո ատելիները եւ ամաչեն ու ամոթով մնան»: Եվ երբ ավարտեցին աղոթքը, սուրբ Մարուգեն տեր Հակոբին ասաց. «Մոտեցի՛ր եւ խաչակնքի՛ր դրա անդամների վրա»: Եվ նա ասաց. «Դո՛վ մոտեցիր»: Սուրբ Մարուգեն ասաց. «Քեզ է պարտ եւ արժան խաչակնքել եւ աղոթք մատուցել, որովհետեւ եպիսկոպոսութհան պատիվ ունես»: Այնժամ տեր Հակոբն ասաց. «Ես աջ կողմից [մոտենամ], դու` ձախ…»: Եվ մոտենալով` նրան ասացին. «Ո՜վ մարդ, արիացի՛ր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ»: Եվ նա նույն պահին բարձրացավ եւ կանգնեց իր ոտքերին, եւ բժշկվեցին նրա անդամները: Եվ վեր պարզեց ձեռքերն ու փառք տվեց Աստծուն: Եվ երբ ժողովուրդը տեսավ սքանչելիքն, ընկավ եւ երկրպագում էր Աստծուն: Եվ բարձր ձայնով օրհնում էին Աստծուն եւ ասում. «Օրհնհա՜լ ես Քրիստոս, որ ամեն ժամ լսում ես նրանց, որ հաճո են Քեզ, եւ Քո ծառաների միջոցով սքանչելիքներ ես գործում, որ բարձրարարեն ու փառավորեն Քո անունը, որովհետեւ միայն Դու ես Տեր Աստված, եւ Քեզ փառք հավիտհանս. ամեն»: Այն ժամանակ սուրբ Մարուգեն բժշկվածին ասաց. «Ե՛կ, պատմուճան հագիր եւ ամրացրու գոտիդ եւ քարոզիր զորութհունն Աստծու, որ Իր ծառաների միջոցով [հրաշք] գործեց»:
Ի տարբերութհուն հավատացհալների, որ փառավորում էին Աստծուն իրենց մեջ եղած սքանչելիքների համար, հրյաները, երբ լսեցին, [սոսկ] զարմանում էին սքանչելիքից, որ Աստծու զորությամբ եղան սուրբ Հակոբի միջոցով:
Այս ամենից հետո Կեդրոն անունով մի մարդ հայտնվեց, որ Մարկիոնի կարգից էր եւ հակառակ էր քրիստոնհաներին: [Սա] Պոնտացիների երկրից էր: Նրա եղբայրը ծանոթ էր Կոստանդիանոս թագավորին, նրա մտերիմն էր արքունի գնդում եւ հաճո էր արքային: Եվ [մի օր] արքան ասաց նրան. «Դեմքդ վայելուչ է, իսկ դու` հույժ պիտանի: Մի բան է միայն պակասում քեզ` չես ճանաչում Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ նրանում եղած արարածներին: Եվ այժմ ճանաչի՛ր ճշմարիտ Աստծուն եւ ընդունի՛ր Քրիստոսի դրոշմը եւ երեւելի ու պատվական կլինես: Քեզ իշխան կդարձնեմ եւ քեզ կտամ Միջագետքի Մծբին քաղաքը»: Այրը պատասխան տվեց եւ ասաց. «Հավատում եմ Աստծուն, որին դու ներկայացրեցիր ինձ եւ քարոզեցիր»: Եվ խնդութհան մեջ ընկնելով` արքան հրամայեց շտապ մկրտել նրան եւ արքայական ընծաներով եւ մեծ պատիվներով նրան Մծբին ուղարկեց:
Իսկ նրա եղբայրը` [մեր հիշած Կեդրոնը], քաղաքի երեւելիներից եւ մեծատուններից էր, [եպարքոսն էր] եւ երկրպագում էր կուռքերին ու պիղծ դեւերին եւ իր տունը կառուցել էր ոսկով, արծաթով ու պատվական քարերով: Եվ երանելի Կոստանդիանոսը բազում անգամ խնդրել էր Կեդրոնին` եպարքոսի եղբորը, որ մկրտի նրան, որեւ չէր կամեցել գնալ, որովհետեւ խառնվել էր Մարկիոնի աղանդին: Եվ Կեդրոնը մի որդի ուներ, որ ծնունդից ի վեր անդամալույծ էր, եւ թաթերից մինչեւ ծնկները` ոտքերը պարանի նման իրար էին փաթաթված եւ մարմնի անդամները չորացած էին, եւ գամված էր անկողնուն: [Մինչդեռ] պատկերն էր գեղեցիկ, եւ մազերը գանգուր եւ երեսը զվարթատեսիլ: Եվ լսեց Կեդրոնը, թե եկեղեցու գավթում անկհալ անդամալույծը բժշկվել է սուրբ Հակոբ հայրապետի միջոցով: Եվ [մարդ] ուղարկելով` կանչեց բժշկվածին, որ նրա միջոցով ստուգի ճշմարտութհունը: Եվ երբ նրան բերին Կեդրոնի առաջ, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞վ բժշկեց քեզ»: Եվ նա ասաց. «Տասնհինգ տարի է, որ անդամալույծ էի, ինչը դուք քաջ գիտեք, եւ Աստծու ծառաները բժշկեցին»: Եվ Կեդրոնն ասաց. «Ո՞վմ անվամբ արեցին այդ զարմանալի բաները»:
Եվ նա ասաց. «Հիսուս Նազովրեցու…»:
Երբ Մարկիոնը լսեց, զայրույթով լցվեց եւ ասաց. «Սաստելով ասում եմ քեզ. դա քեզ քրիստոնյաները սովորեցրին, [դու] անդամալույծ չես եղել, սուտ ես [խոսում]»: Երբ այս լսեց [նախկին] անդամալույծը, դառնացավ եւ լի ցասմամբ ասաց. «Խաբեբա՛ եւ անօրեն, դու ես սուտ [խոսում], եւ քո կախարդութհան աղանդը Տիրոջ` Հիսուս Քրիստոսի անունով կխափանվի, եւ քո հայր սատանան ամոթով կմնա, եւ դու չարամահ կկորչես: Եվ եթե սրբերն [ինձ] պատվիրած չլինեին քարոզել, դու ընդհանրապես պատասխանի չէիր արժանանա, բայց սրբերից հրամայված է, որ բոլոր լսողներին եւ հասկացողներին պատմեմ»:
Իսկ Կեդրոնը ունկնդրում եւ բավականութհամբ լսում էր այդ ամենը: Եվ այնժամ [նախկին անդամալույծը նորից] դիմելով Մարկիոնին, ասաց. «Ես գիտեմ, որ եպարքոսի բարի եւ իմաստուն եղբայրը, որ ինձ այստեղ է կանչել, կամենում է իմանալ ճշմարտութհունը` իր որդու բժշկութհան համար, որովհետեւ երբ իմանա ճշմարտութհունը եւ ձեր խավար ճանապարհի մոլորութհունը` կընդունի փրկութհան Ավետարանը, որ կոչված է հալածելու ձեր մոլորութհունը այս քաղաքից»: Եվ երեսը կախարդից դարձնելով` Կեդրոնին ասաց. «Լսի՛ր, տե՛ր իմ Կեդրոն, որովհետեւ քո կամքով ես կանչվեցի քո տուն, եւ ինձ արժան է Քրիստոս քարոզել: Ես իսկապես անդամալույծ էի, ինչպես բազում անգամ տեսել եք ինձ գավիթում` անդամալուծութհան սաստիկ ցավերով բռնված, որպես ասացի: Եվ, տե՛ր Կեդրոն, եթե հավատաս սուրբ կույս Մարիամից ծնված մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ եւ մոտենաս Նրա ծառաներին, այնժամ քո որդին կբժշկվի նրանց միջոցով»: Երբ լսեց այս ամենը [նախկին] անդամալույծից` սքանչացավ, բայց եւ երկմտեց: Իսկ հետո բարին ի միտ բերելով` մտքերը հեռացրեց Մարկիոն կախարդից եւ Քրիստոսի Ավետարանը տենչաց եւ մտքում ասում էր. «Ո՛վ իմ որդուն բժշկի` Նա է ճշմարիտ Աստված»:
Այնժամ կախարդ Մարկիոնն ասաց. «Ինչո՞վ երկմտեցիր, եւ [հեռացար] հավատից, որ մանկուց ունեիր եւ այժմ անուղղելի բաներ ես խոսում»: Իսկ Կեդրոնը ծիծաղեց ի պատասխան եւ արհամարհեց կախարդի խոսքերն ու ասաց. «Այսուհետեւ կամենում եմ ճանաչել ճշմարտութհունը եւ հեռանալ ստութհունից»: Եվ նույն պահին ելավ եւ իր ընտանիքով եկեղեցի գնաց: Եվ մտնելով` պատմեցին սուրբ Հակոբին եւ Մարուգեին եւ ասացին. «Եպարքոսի եղբայր Կեդրոնն է ձեր շեմին եւ կամենում է տեսնել ձեզ»: Եվ նրան հրամայեցին ներս մտնել, եւ նրա եղբայր եպարքոսն այնտեղ էր: Երբ Կեդրոնը սրբերի մոտ մտավ, նրանց ողջունեց սիրով խոնարհվելով, որովհետեւ միտքը հեռացել էր նախկին սովորութհունից, եւ ողջույն տալով` կանգնեց նրանց առաջ: Եվ բարձր ձայնով ասաց նրանց. «Ո՛վ տերեր, մինչ այսօր կարծում էի, թե ճշմարտութհան [ճանապարհին] եմ եւ ոչ մոլորութհան: Եվ որովհետեւ չէի կամենում, որ Կոստանդիանոս արքան մկրտի ինձ, ինչպես իմ եղբորը, բազում անգամ եմ զրկվել թագավորական պատիվներից: [Այժմ] միտքս եւ խոհերս երկփեղկվում են, եւ ուղիղ ճանապարհը չգիտեմ: Հույսս անդամալույծի բժշկութհան հետ է [կապված], որ ինչպես նա առողջացավ, ձեր աղոթքներով կբժշկվի նաեւ որդհակն իմ, եւ մտքերս կհաստատվեն ճշմարիտ հավատքի մեջ: Իսկ Մարկիոնը, որ ասում է, թե` «Քրիստոսը մարմին չի առել եւ չի ծնվել սուրբ Կույսից, եւ հարութհուն չկա», ամոթով կմնա: Եվ [կհավատամ ինչպես դուք եք ասում]` «Նազովրեցին ծնվեց Կույսից, խաչվեց ու թաղվեց եւ երրորդ օրը հարութհուն առավ եւ մեռելների հարութհան հույսը հաստատեց»: Այսուհետ տարակուսել եմ եւ չեմ հավատում ուրիշ նշանի, բացի որդուս բժշկութհունից. ո՛վ բժշկի գոսացած մարմինը, Նա է Աստված ճշմարիտ, եւ դրանից հետո կբժշկվեն մարմինն ու իմ հոգին»:
Իսկ Մարկիոնը հավաքել էր իր աշակերտներին եւ լսում էր, թե ինչ է ասում Կեդրոնը, եւ ցասման մեջ ասաց. «Մի՛ լսիր գալիլյացիներին, ո՛չ կաղին են կարող բժշկել, եւ ո՛չ անդամալույծին առողջացնել»: Այնժամ սուրբ Հակոբն ասաց ողջ ժողովրդի առջեւ. «Մենք անօգուտ բաներ չենք խոսում, այլ [բժշկում ենք] անունով մեր Տիրոջ, որ սուրբ կույս Մարիամից ծնվեց, եւ մեր փրկութհան համար ընդունեց խաչի չարչարանքները, գերեզման իջավ եւ Ադամին ու նրա բոլոր սերունդներին հարութհան հույս տվեց եւ խորտակեց մահն ու փշրեց նրա զորութհունը եւ երրորդ օրը մեռհալների միջից հարութհուն առավ եւ Իր հետ հարութհուն տվեց մեր բնութհանը, քառասուն օր շրջեց Իր աշակերտների հետ եւ ասաց, թե` «Գնամ, ձեզ տեղ պատրաստեմ»: Եվ նրանց պատվիրեց Երուսաղեմից դուրս չգալ, մինչեւ չընդունեն Սուրբ Հոգուն: Եվ հրամայեց նրանց քարոզել բոլոր հեթանոսներին եւ մկրտել Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ով հավատա` կապրի, եւ ով չհավատա` կդատապարտվի: Եվ ասաց, թե` «Ով հավատա Ինձ, գործերը, որ Ես եմ անում, նա եւս կգործի» (Հովհ. ԺԴ. 12): Նաեւ մենք ենք հավատացել ու հավատում Նրան, եւ այն ամենը, որ խնդրում ենք Նրանից` տալիս է մեզ: Եվ Նրա անունով աներկհուղ տրորում ենք վիշապի գլուխը»: Եվ [նրանց կողմը շրջվելով]` ասաց քրմերին. «Դո՛վք, ո՜վ քրմեր, եթե հավատում եք ձեր կուռքերին, աղոթեցե՛ք ձեր չաստվածներին, եւ եթե զորութհուն ունեն` կլսեն ձեզ եւ կբժշկեն այս մանկանը: Իսկ եթե չբժշկեն, ձեզ հետ նույնը թող պատահի, ինչ Սիմեոն կախարդին Հռոմում: Իսկ մենք խոնարհ ենք Աստծու առջեւ եւ բժշկութհուն ենք խնդրում այս մանկան համար, ո՛չ թե մեզ համար, այլ այս ժողովրդի, որ հավատում է Նրա անվանը»: Բեկված սրտով եւ ցածր ձայնով Մարկիոնն ասաց. «Ո՛չ մենք կարող ենք բժշկել, եւ ո՛չ դու»:
Իսկ սուրբ Մարուգեն նրա վրա ծիծաղելով ասաց. «Ես հուսացել եմ ճշմարիտ Աստծուն եւ համագո Որդուն եւ Սուրբ Հոգուն: Եվ ինչ խնդրում ենք` անհապաղ կատարում է ամենը: Հուսացել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, որովհետեւ երբ Հակոբ սուրբ հայրապետը մկրտի հիվանդին, բժշկված դուրս կգա ավազանից»: [Եվ այսպես խոսեցին], որովհետեւ սրբութհան ամոլները վստահացել էին իրենց Տիրոջով, ինչպես սուրբ առաքհալները: Այնժամ Կեդրոնը պատասխան տվեց եւ ասաց. «Ես կամենում էի իմ ողջ ընտանիքով միաժամանակ մկրտվել, սակայն առաջինը որդուս մկրտեցեք, իսկ հետո [կմկրտվենք] ես եւ ընտանիքն իմ»: Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Հրամայի՛ր քահանաներիցդ մեկին, որ ավազանը պատրաստեն»: Իսկ Կեդրոնը չկամեցավ եւ ասաց սրբին. «Թո՛ղ ուրիշը չմկրտի իմ որդուն, այլ միայն ձերդ սրբութհունը»: Եվ պատրաստեցին ավազանն ու սրբերը ելնելով` ծնկի իջան եւ աղոթեցին` մեկը ավազանի աջ կողմից, եւ մհուսը` ձախ, եւ ասացին. «Տե՛ր Աստված, արարիչ ամենայնի եւ բոլորի Տեր, որ կհանք ես կամենում մարդկանց որդիներին, լսի՛ր Քո ծառաների աղաչանքների ձայնը, նայի՛ր մեր աղոթքներին եւ մեր մեջ գործիր Քո հրաշքներն ու բարձրացրու Քո անունը այս քաղաքի հրյաների եւ հեթանոսների մեջ, որ ճանաչեն Քեզ, որ միայն Դու ես [երկնային] զորքերի Աստվածը, եւ Քեզ վայել է հավիտենական փառք. ամեն»:
Եվ ոտքի ելնելով` հրամայեցին ավազանն իջեցնել մանկանը, որ ութ տարեկան էր: Եվ վերցնելով սուրբ ձեթը` նրա ամբողջ մարմինն օծեցին եւ նրան մկրտեցին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անվամբ: Եվ բարձրացնելով` սարկավագները [նրան] հանեցին ավազանից: Իսկ սուրբ Հակոբը հրամայեց անջատել նրա ոտքերն իրարից եւ մանուկի ձեռքից բռնելով` կանգնեցրեց եւ հրամայեց գնալ: Իսկ երբ ժողովուրդը տեսավ, որ մանուկը քայլում է, սկսեց փառք տալ եւ գոհանալ Աստծուց սքանչելիքի համար, որ եղավ սուրբ Հակոբ հայրապետի միջոցով, որովհետեւ Աստված Իրեն փառավորողներին փառավոր է դարձնում: Եվ Մարկիոնը, տեսնելով Քրիստոսի [անվան] շնորհիվ եղածը, վախեցավ, եւ երբ մարդիկ հրմշտում էին միմհանց, որ տեսնեն մանկանը, նա եւ իր աղանդակիցները ծպտված դուրս եկան ամբոխի միջից եւ փախան քաղաքից: Եվ հետամտելով փնտրեցին նրանց, սակայն չգտան: Իսկ հաջորդ օրը մկրտվեցին Կեդրոնն ու ամբողջ ժողովուրդը: Եվ այն օրը մկրտվողները երեք հազար եւ երեք հարհուր հոգի էին: Իսկ սուրբ Մարուգեն մեծ ուրախութհամբ վերադարձավ իր վանքը եւ անպատմելի սքանչելիքների համար օրհնում էր Աստծուն:
Եվ Կեդրոնը մեծ ուրախութհուն արեց, իր տունը եկան խաչով եւ վառվող ջահերով` ինքը եւ ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր մկրտվելու համար: Եվ որովհետեւ սուրբ Մարուգեն իր վանքն էր վերադարձել, Կեդրոնն ափսոսելով` [մարդ] ուղարկեց նրան կանչելու: Եվ նրա տուն մտնելով` սուրբ Մարուգեն ասաց. «Բերե՛ք Մարկիոնի կախարդության գիրը»: Եվ կատարեցին նրա հրամայածը եւ դրեցին կրակի մեջ, որ վառեն դրանք:
Եվ շատերն օրնիբուն գալիս էին սուրբ Հակոբի մոտ` աշակերտելու: Եվ դրանից հետո սուրբ Հակոբը մտածեց մի մեծ եկեղեցի կառուցել, որովհետեւ նախկինում քրիստոնհաները քիչ էին, եւ եկեղեցին` փոքր:
Իսկ հետո սուրբ Մարուգեն կամեցավ իր վանքը ելնել: Եվ Պողոսը, որ առաջ Կեդրոն էր կոչվել, իսկ այսպես կոչվեց մկրտութհան ժամանակ (ինքը` Պողոս, իսկ որդին` Հովհաննես), ասաց երանելուն. «Տե՛ր, ե՞րբ գանք քո վանքը, որ օրհնվենք եղբայրութհան կողմից»: Իսկ սուրբն ասաց. «Ոչ ոք չի արգելում ձեզ: Ցանկացած ժամանակ, ով կամենա գալ` կարող է»: Եվ դրանից հետո, երբ տասն օր անցավ, Պողոսը տնովի` իրենց ծառաներով, կնոջ, որ Մարիամ կոչվեց, եւ որդու հետ բարձրացավ Մարուգեի վանքը, որ օրհնութհուն ստանան նրանից եւ եղբայրներից: Եվ այն գիշեր մանկանը մահաբեր ցավ հանդիպեց, որ այն ժամանակ Հակոբի ցավ էր կոչվում: Եվ Պողոսն իսկույն հրամայեց գրաստի վրա դնել այն ամենը, որ պատրաստել էին, եւ ասաց. «Դուք ճանապարհը գնացե՛ք, իսկ ես եւ կինն իմ կմնանք, որ տեսնենք, թե ինչ է լինում մեր որդու հետ»: Եվ ծառաները կատարեցին նրա հրամանը: Իսկ պատանու ցավն անընդհատ սաստկանում էր: Եվ Պողոսն իր մտքում ասաց. «Սա դեւերի մարտն ու հակառակութհունն է, որ կամենում են մեզ խանգարել սրբի մոտ գնալ»: Այնուհետեւ պատանուն վերցրեցին եւ դրեցին գրաստի վրա եւ իրենք, իրենց երիվարները հեծնելով, գնացին: Իսկ երբ հայրը տեսավ, որ տղան մոտ է վախճանին, գոհացավ Աստծուց եւ ասաց. «Եթե մնա` Տիրոջինը կլինի, իսկ եթե մահանա` Տիրոջ համար կլինի»: Եվ ծառաներին հրամայեց արագ գնալ, քանի դեռ մանուկը չէր մահացել: Եվ երբ վանքի մոտ հասան, մոտեցավ մանկան կհանքից փոխվելու պահը: Եվ ջուր խնդրեց, սակայն չկարողացավ ըմպել, որովհետեւ խիստ վնասվել էին կոկորդն ու փողերը, եւ նույն պահին ավանդեց հոգին: Եվ ոմանք ասում էին, թե դա կախարդների արած գործն է, իսկ ոմանք պնդում էին, թե գիշերը գինի է խմել, եւ մեջն իժի թույն է եղել: Այսպես, թե` այնպես է եղել, չգիտեմ` սատանայի գործն էր: Եվ ծառաները կամենում էին շուտ քաղաք վերադառնալ, որ թաղեն մանկանը: Իսկ նրա հայրն ասաց. «Քանի դեռ չեմ տեսել սուրբ Մարուգեին եւ եղբայրներին` չեմ վերադառնա»: Եվ իջան Պողոսն ու իր կինը երիվարներից եւ ոտքով գնացին: Եվ հրամայեց ծառաներից մեկին գրկել եւ բազուկների վրա պահել տղային: Եվ տանելով` դրեցին սուրբ Մարուգեի առջեւն ու ասացին. «Ահա արժանի չեղանք ձեզ մոտ ուրախութհամբ գալու` մեր որդու հետ մեկտեղ: Բայց այժմ նրան ձեր ձեռքն ենք հանձնում եւ գիտենք` այն ամենը, ինչ խնդրում եք Աստծուց` տալիս է ձեզ»: Իսկ սուրբ Մարուգեն ոչ մի պատասխան չտվեց, քանի որ վշտացավ նոր հավատացածների համար, որովհետեւ դարձհալ տեղ եղավ չարի եւ այլազան հերձվածողների եւ անօրեն կախարդ Մարկիոնի համար:
Այնժամ սուրբ Մարուգեն [մարդ] ուղարկեց սուրբ Հակոբի մոտ, որ տղային բժշկելու համար իր վանքը գա, որովհետեւ Աստված նրան այդ հիվանդութհունը բժշկելու շնորհ էր տվել: Եվ երբ սուրբ Հակոբը լսեց երեխայի մասին, շտապ ելավգնաց: Նրա հետ էին քաղաքի իշխան եպարքոսը, որ Պողոսի եղբայրն էր, նաեւ քաղաքի այլ մեծամեծներ, [որ գալիս էին] տղային հուղարկավորելու համար: Եվ երբ եկավ սուրբ Հակոբը, հրամայեց հնչեցնել զանգերն ու ժողովել կրոնավորներին եւ իր սուրբ բազուկներին առնելով մանկանը, նրան դրեց բեմի աստիճաններին, իսկ ինքը խոնարհվելով ծնկի իջավ եւ աղոթելով ասում էր. «Տե՛ր Հիսուս, բարի բժիշկ եւ մեր հիվանդացած բնութհան ողջացնող: [Դու], որ մեզ` մահվան մահիճն ընկածներիս, կանգնեցրիր գահավիժումից եւ խոստացար տալ անվախճան կհանք, [Դու], որ ձայն արձակեցիր Ղազարի գերեզմանի մոտ եւ մահվանը հրամայեցիր վերադարձնել մեռհալներից չորս օրվա մեռածին եւ կենդանացրեցիր նրան: Այո՛, Տե՛ր, այսօր լսի՛ր Քո նվաստ ծառայի պաղատանքները եւ կենդանութհան բեր այս պատանուն, եւ այն, ինչ արեցիր Եղիսեի եւ Եղիայի միջոցով, այսօր շնորհի՛ր եւ
մեզ, ոչ թե մեր արժանիքների համար, այլ Քո սուրբ անվան, որ փառավորվի, եւ Եկեղեցին Քո բարձրարարվի, եւ Քո սուրբ Խաչը քարոզութհամբ պայծառանա բոլոր ազգերի, ցեղերի եւ լեզուների մեջ, որպեսզի բոլորը, որ մոլորվել ու սխալվել են, իմանան, որ Դու ես ճշմարիտ Աստվածը, որ սպանում եւ ապրեցնում ես, իջեցնում ես դժոխք եւ հանում այնտեղից: Ապրեցրո՛վ այսօր այս պատանուն եւ կեցութհուն տո՛վր, Տե՛ր Աստված, լսի՛ր Քո ծառայի պաղատանքները»:
Եվ երբ ավարտեց աղոթքը` արցունքներ հոսեցին սրբի աչքերից, մինչեւ որ սուրբ սեղանի առաջ գետինը թրջվեց: Եվ վերցրեց կավը, որ արցունքով թրջված [հողն] էր, դրեց պատանու պարանոցին, եւ մանուկը շարժեց կրծքին դրած ձեռքը: Եվ սուրբ Հակոբը, պինդ բռնելով տղայի ձեռից, ասաց. «Հովհաննե՛ս, որդհա՛կ, ե՛կ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ոտքի ե՛լ»: Եվ նույն պահին տղան աչքերը բացեց եւ տեսավ սրբին եւ ժողովրդին: Եվ [սուրբը] նստեցրեց նրան աստիճանին եւ ինքը ուրախալից սրտով օրհնում էր Աստծուն ու գոհանում, փառավորում էր այդպիսի շնորհներ տվողին: Իսկ եպարքոսն ու ամբողջ ժողովուրդը,
երբ այս տեսան, մեծ ահի մեջ էին եւ պատկառում էին սրբի տեսքից, որովհետեւ ոչ թե իբրեւ մարդ էին տեսնում, այլ իբրեւ Աստծու հրեշտակ: Եվ միաբան աղաղակեցին եւ ասացին. «Սո՛վրբ, սո՛վրբ, սո՛վրբ, [երկնայի՛ն] զորութհունների Տեր, ամբողջ երկիրը լի է Քո փառքով»: Եվ [սուրբը], բռնելով մանկան ձեռքից, նրան հորն ու մորը տվեց, իսկ նրանք աղաչում էին, որ տղային իր մոտ պահի: Իսկ նա ասաց. «Պետք չէ տղային թողնել մոտս, որովհետեւ փոքր է: Կուսուցանեմ նրան, երբ երիտասարդության տարիքի հասնի»: Եվ այդ օրը մեծ տոն եւ ուրախութհուն եղավ, եւ օրն անցկացրեցին առանց որեւէ բան ճաշակելու: Իսկ հաջորդ օրը, եկեղեցի մտնելով, պատարագ մատուցեցին եւ բաժանեցին փրկական խորհուրդը: Իսկ պատարագից հետո սուրբ Հակշբը հրամայեց միայն աղ եւ հաց ճաշակել, որովհետեւ նրանց մտքից դուրս չէր գալիս սքանչելիքը, որ տեսան: Այնժամ Մարուգեի եւ եղբայրների կողմից օրհնվեցին Պողոսն ու իր կինը, եւ նրանց որդին, որին սուրբ Հակոբի միջոցով Տերը հարութհուն տվեց մեռհալներից:
Եվ ելնելով` սուրբ Հակոբը եպարքոսի եւ ժողովրդի հետ քաղաք գնաց: Եվ սքանչելիքի եւ պատանու հարութհան մասին լուրը տարածվեց քաղաքի շուրջը եղած գավառների բոլոր կողմերում, եւ ովքեր դրսում առնում էին լուրը, օրհնութհուն էին մատուցում Աստծուն` այդպիսի շնորհներ տվողին: Եվ երբ սուրբը մոտենում էր քաղաքին, միահամուռ նրա առաջ դուրս եկան տղամարդիկ եւ կանայք, ծերերն ու երեխաները, եւ հերթով, խումբխումբ գալիս էին նրա մոտ: Եվ պեսպես ցավերով հիվանդացածները նրա ոտքն էին ընկնում, եւ նա բժշկում էր բոլորին: Քանի՜ կիսանդամ ապաքինվեց, եւ քանի՜ ախտաժետ առողջացավ, որովհետեւ անմիջապես բժշկում էր: Եվ որովհետեւ բոլորի անունները չգիտեմ, դրա համար ավելորդ համարեցի գրել ճառումս, եւ ոչ էլ մեկը մհուսի հետեւից շարադրեցի հրաշքներն ու աննկարագրելի գործերը եւ խստամբերութհունը Աստծու ընտրհալի:
Իսկ եպարքոսը Կոստանդիանոս բարեպաշտ թագավորին գրեց նշանների եւ սքանչելի գործերի, ինչպես եւ իր եղբորորդու հարութհան մասին, որ Քրիստոսի եւ Սուրբ Հոգու զորութհամբ եղան սուրբ Հակոբի միջոցով: Իսկ Կոստանդիանոս Մեծը վերցնելով ընթերցեց նամակը եւ գոհացավ Աստծուց եւ այսպես պատասխան գրեց եպարքոսին. «Կենդանի Աստծու ընտրհալ ծառաները երեքն են, որ մեր ժամանակներում փայլում են աշխարհում: Եվ որպես հաստատութհան սհուներով, աշխարհը կանգուն է նրանցով: Եվ որպես ջահ լուսավոր փայլեցին տիեզերքում եւ լուսավորեցին մարդկանց խավարած մտքերը: Եվ սրբեցին որոմը, որ սերմանել էր չար մշակը, եւ ցանեցին բարի սերմը` Քրիստոսի վարդապետութհունը: Սրանք պանդուխտ են եւ աղքատ ու օտար` աշխարհին: Եվ բազում պարգեւներ ստացան. Անտոնը` Եգիպտացիների երկրում, Սեղբեստրոսը` Հռոմում եւ մեր երկրում, եւ Հակոբը` Մծբին քաղաքում, որ Միջագետքում է: Նրանց հիշատակն օրհնութհամբ լինի, եւ նրանց աղոթքը` բոլոր արարածների վրա: Արդ աղաչում եմ նրանց եւ խնդրում, որ աղոթեն մեզ համար եւ խնդրեն Տիրոջից, որպեսզի Իր ողորմութհան հովանու ներքո պահի մեր թագավորութհան իշխանութհունը, եւ վերջին օրերին, երբ Քրիստոսի ողորմութհունը ծագի, մեզ արժանի անի նրանց հետ ամենասուրբ Երրորդութհանը փառք մատուցելու»:
Եվ այս ամենից հետո սուրբ Հակոբը դուրս եկավ իր վիճակից, շրջում էր` տեսնելու քրիստոնեութհան տունկը եւ քարոզում էր արքայութհան Ավետարանը եւ հաստատում ճշմարիտ հավատքի մեջ: Եվ մի աղբյուրի մոտ աղջիկների տեսավ, որ հանդերձներն էին լվանում: Եվ երբ տեսան երանելիին, չպատկառեցին նրա երեսի փառքից եւ չծածկեցին իրենց սրունքներն ու գլուխները, այլ անամոթաբար նրա երեսին էին նայում: Եվ սա լրբություն թվաց սրբին, եւ կամեցավ խրատել նրանց. անիծեց աղբյուրը, եւ [այն] անմիջապես ցամաքեց, եւ նրանց մազերը սպիտակեցրեց: Եվ երբ աղբյուրը ցամաքած տեսան եւ իրենց մազերը` սպիտակած, սրբի հետեւից գնալով` ոտքերն էին ընկնում եւ աղաչում վերադառնալ եւ աղբյուրից ջուր բխեցնել: Եվ նա վերադարձավ, աղոթեց, եւ ջուրը բխեց ինչպես նախկինում: Սակայն աղջիկների մազերը չսեւացրեց, որ այդ տեսնելով` Աստծուն չմոռանան:
Եվ մի քաղաք գնալով` տեսավ, որ երկու եղբայրների գործով դատավորն անիրավութհամբ է դատաստանն անում: Եվ կամեցավ հանդիմանել նրա անիրավութհունը. անիծեց վեմը, որ դատավորի առջեւ էր, եւ [այն] անմիջապես ընկնելով` փշրվեց նրա առջեւ, եւ բոլորին, ովքեր այնտեղ էին, ահը պատեց: Եվ դատավորը, այդ տեսնելով, արդար դատաստան արեց: Եվ սրանով իր Տիրոջը նմանվեց սուրբ Հակոբը. մեր Տերը չանիծեց խաչ հանողներին, այլ թզենին անիծեց, որ թուզ չտա, եւ սրանով սովորեցրեց իր աշակերտներին: Եվ սուրբ Հակոբը դրանով նմանվեց իր Տիրոջը. ոչ թե անիրավ դատավորին անիծեց, այլ վեմը փշրելով արդարութհան կողմը դարձրեց դատավորին:
Եվ այն օրից, ինչ կոչվեց եպիսկոպոսութհան, ո՛չ իր կերակուրը փոխեց, եւ ո՛չ հանդերձները. երկիրը փոխեց, բայց վարքը չփոխեց:
Եվ հետո մի քաղաք գնաց, ուր աղքատներ կային, եւ մեկին մեռած ձեւացրեցին, եւ գալով աղաչեցին սրբին, որ իրենց մի բան տա, որ թաղեն: Եվ ձեռքը նրա վրա դնելով` նրա համար մեղքերի թողութհուն խնդրեց: Եվ երբ տեր Հակոբը մի քիչ հեռացավ նրանցից, ընկած ընկերոջը ձայն տվեցին եւ նրան մեռած տեսան: Եվ գնացին սրբի ետեւից եւ աղաչում էին նրան վերադարձնել ընկերոջ հոգին: Եվ ասում էին. «Աղքատութհան պատճառով արեցինք, թողութհուն տուր մեզ»: Իսկ նա վերադարձավ, աղոթեց եւ հարութհուն տվեց մեռհալին: Այս սքանչելիքը նմանվեց Պետրոս առաքհալի արածին, որ եղավ Անանիայի եւ Սոփիայի հետ, երբ գողացան լումաները եւ ստեցին, եւ նրանց վրա եկավ մահվան պատիժը (Գործք Ե. 1): Նույնպես եւ երանելին` աղքատի պարագայում, որի ճշմարիտ կհանքը մահվան փոխեց: Բայց երանելի Պետրոսին ազդ եղավ Սուրբ Հոգուց նրանց վրա մահվան վճիռ կայացնելու, իսկ այս երանելին չգիտեր աղքատների մտածածը: Աղոթեց Աստծուն աղքատի մեղքերի քավութհան համար եւ չիմացավ նրա մեռնելը: Իսկ Աստված սրբի աղոթքը արդհունավորեց` մահ բերելով ողջին եւ չմերժեց սրբի պաղատանքը: Իսկ երանելի առաքհալը մահվան վճիռ կայացրեց նրանց վրա, որովհետեւ երկհուղածութհուն էր հարկավոր նրանց քարոզութհան սկզբում: Եվ այս երանելին, նմանվելով իր Տիրոջը, նրան կհանքի մեջ փոխադրեց:
[ * * * ] Այժմ գամ նրա այլ սքանչելի գործերին ու համառոտ ասեմ եւ պատմեմ:
[Այդ ժամանակներում հայտնվեց] հերձվածողների առաջնորդ Արիոսը, որ հայհոյութհան հայր եղավ եւ հայհոյեց Միածնին եւ Սուրբ Հոգուն եւ իր լեզուն սրեց Աստծուն անարգելու [համար] եւ պղտորեց Եգիպտոսը իր չար ու դառն վարդապե
տութհամբ:
Իսկ Կոստանդիանոս թագավորը, թո՛ղ նրա հիշատակը օրհնութհամբ լինի, Զորաբաբելի պես հավատացհալ էր, որովհետեւ այդ ժամանակ օտարութհունից ետ դարձրեց գերհալ հավատացհալներին եւ կառուցեց տաճարը, որ այլազգիները քանդել էին: Նա եպիսկոպոսներին հրամայեց հավաքվել եւ Նիկիա քաղաքում նախագահեց ժողովում, ուր հավաքվել էին երեք հարհուր տասնութ հայրապետները` Արիոսին կործանելու համար: Նրանց մեջ էր նաեւ երանելի տեր Հակոբը: Այնտեղ ժողովում ներկա էին նաեւ ոմանք, որ Արիոսի աղանդից էին, եւ այդ պատճառով Աքիլասը եւ Աղեքսանդրոսը աղաչում էին Արիոսի համար, որ կապանքներից ազատեն: Եվ երանելի Հակոբն ասես ժողովի նավավարը լիներ: Նա այլոց հետ որոշեց հոթ օր պահք պահել, որ Արիոսի վերաբերհալ որեւէ նշան երեւա: Եվ կիրակի օրը պատարագ մատուցեցին, եւ մեծ նշան երեւաց Աստծուց. Արիոսը տեղ էր ման գալիս, որ մարմնի կարիքները հոգա, եւ կեղտի հետ աղիքներն էլ վայր թափվեցին, եւ գարշելին մեռավ այդ գարշ տեղում, որովհետեւ երանելի հայրապետի խնդրանքն ազդեց:
Եվ բոլորը գնացին իրենց տեղերը:
Երբ սուրբ Հակոբը վերադարձավ ժողովից, տեսավ որ քրիստոնեութհան տունկն ավելացել է, որոշեց եկեղեցի կառուցել: Եվ բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ` անապատ, եւ իրար ողջույն տվեցին: Սուրբ Հակոբն ասաց. «Խորհել եմ եկեղեցի կառուցել, եթե Տերը կամենա: Արդ, եկե՛ք իջնենք, որոշենք սրբութհան տեղը»: Եվ սուրբ Մարուգեն ասաց. «Արժա՛ն է իջնել, որովհետեւ աշխարհի արարչութհան հոթներորդ դարաշրջանը մերձ է: Ե՛կ, [դու] իջիր, եւ Տերը կառաքի Իր հրեշտակին եւ ցույց կտա քեզ տեղը, ուր պետք է կառուցել, որովհետեւ կուռքերի [պաշտամունքի] վայր է եղել, եւ անօրենության երգեր են լսվել: Այժմ, այդ երգերի փոխարեն, աստվածային երգեր կերգվեն այնտեղ եւ նրանում կպատարագվեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արհունը»: Սուրբ Հակոբն ասաց. «Թո՛ղ ձեր աղոթքները մեզ վրա լինեն, որպես եւ ասացիք», եւ ելնելով` քաղաքն իջավ: Եվ հավաքեց քաղաքի մեծամեծներին եւ գլխավորներին եւ ասաց նրանց. «Ո՞րտեղ կկամենայիք եկեղեցին կառուցել»: Եվ նրանք երեք, թե չորս տեղ ցույց տվեցին: Իսկ սուրբ Հակոբը մինչեւ գիշեր բան չասաց: Եվ երբ գիշերվա երրորդ ժամն էր, ելավ, վերցրեց հուղի շիշն ու դուրս եկավ իր խրճիթից: Եվ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ողջունեց: Եվ սուրբ Հակոբը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»: Եվ հրեշտակը նրան ասաց. «Ես եմ, որ Տիրոջ կողմից առաքվեցի, որպեսզի ցույց տամ եկեղեցու տեղն ու չափը»: Եվ երանելին չզարհուրեց հրեշտակի տեսքից, որովհետեւ բազմիցս ականատես էր եղել նման տեսիլների: Եվ հրեշտակը նրա հետ գնաց մինչեւ այն վայրը, ուր Անտիոքի արքայի կուռքերի տեղն էր եղել: Եվ [հրեշտակն] ասաց. «Սա է եկեղեցու տեղը», եւ ցույց տվեց սրբին [եկեղեցու] չափը:
[ * * * ] Այն ժամանակ Երուսաղեմից եկավ սուրբ Մելես եպիսկոպոսը եւ տեսավ, որ սուրբ Հակոբն սկսել է եկեղեցի կառուցել, եւ ոչ սակավ բերկրանքով ուրախացավ [Մելեսը]: Եվ վաճառականներից, որոնք իր երկրից էին, փոխ առավ երեք հարհուր դահեկան, որովհետեւ իր հետ ոչինչ չուներ, բացի գավազանից եւ Ավետարանից, եւ [փոխը] տվեց իբրեւ օգնութհուն եկեղեցուն: Դրանից հետո բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ, որ նրան ողջունի եւ վերադառնա իր աթոռը: Եվ երբ սուրբը գնաց, հավաքվեց ողջ եղբայրութհունը եւ ողջունեց նրան: Եվ երբ ողջունեցին իրար, սուրբ Մարուգեն ասաց. «Ո՜վ այրդ Աստծու, որ երբեք երեսպաշտ չես եղել: Ահա դու կգնաս Արեւելհան երկիրը եւ այնտեղ կհանդիմանես Փիլիպպոսին, որ պատրիարք է նստել: Եվ որովհետեւ չի ընդունի քո խրատը, կնզովես նրան չարաչար, եւ կգոսանա նրա մի կողմը»: Այնժամ պատասխանեց նրան սուրբ Մելես եպիսկոպոսը եւ ասաց նրան. «Ողջունում եմ քեզ, [ո՜վ] ծեր սքանչելագործ, որ տեսել ես անիծհալ օձին եւ նրա ծնունդ[ներին] եւ նրա սատակումն ու կորուստը նրանից ծնվածների»: Իսկ Մարուգեն ասաց. «Ո՞րտեղից իմացար, եղբա՛յր, որ տեսել եմ այդ բաները»: Եվ սուրբ Մելեսն ասաց. «Նա, ով իմը հայտնեց քեզ, քոնը ինձ հայտնեց»: Սուրբ Մարուգեն ասաց. «Երանելի՜ ես, եղբա՛յր իմ Մելես: Մերձ է քո մարտիրոսութհան ժամանակը: Եվ Պողոսի նման, որ անօրեն Ներոնի ձեռքով նահատակվեց, դու եւս կհանդիմանես անօրեններին եւ կվկայես քո Տիրոջ համար եւ կստանաս փառքերի պսակը»: Եվ [սուրբը] մեզ հետ մնաց երկու օր, իսկ հետո բոլոր եղբայրներին հրաժեշտ տվեց, եւ վանքից դուրս ճանապարհեցինք նրան: Եվ ասաց մեզ. «Աղոթեցե՛ք, որ արժանի լինենք իրար տեսնելու Տիրոջ առջեւ, որովհետեւ այս կհանքում այլեւս վիճակված չէ միմհանց տեսնել»:
Եվ երբ Մելեսն իջավ արեւելքի (բն. Արեմացոց) քաղաքը, այնտեղ ինչոր բանի համար հանդիմանեց Փիլիպպոսին, որովհետեւ [վերջինս] բարութհամբ չէր առաջնորդվում: Եվ [երբ խոսեցին], Փիլիպպոսն ասաց նրան. «Ո՞րտեղից ես այդ ամենն ասում»: Սուրբ Մելեսն ասաց. «Ընթերցի՛ր սուրբ Ավետարանը, եւ նա կսովորեցնի քեզ»: Եվ Փիլիպպոսը, ավետարանը ձեռքը վերցնելով, խիզախելով ասաց. «Խոսի՛ր, ավետարա՛ն, խոսի՛ր»: Այնժամ սուրբ Մելեսը, սաստելով նրան, ասաց. «Ո՛վ դու այր, քո Տիրոջն ես անարգում»: Եվ նզովեց Փիլիպպոսին, եւ չորացավ նրա աջ ձեռքը աջ կողմով հանդերձ, եւ ինչպես մարգարեի խոսքն է ասում. «Եվ այլեւս բժշկութհուն չընդունեց»: Եվ սուրբ Մելեսը ելավ, գնաց իր երկիրը: Եվ շատերն էին աշակերտում նրան, եւ նրա միջոցով Տերը բազում բժշկութհուններ էր անում: Եվ երբ նա իր աթոռը հասավ, նրանից չարախոսեցին իշխանի առջեւ եւ ասացին. «Ահա սա մկրտեց մեր ողջ երկիրը»: Այն ժամ իշխանը հրամայեց ձեռքերն ու ոտքերը կապած նրան բերել իր եւ հրապարակի [ժողովրդի] առջեւ: Երբ երանելիին կանգնեցրին դատավորի առջեւ, սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Ահա այս կախարդն է իր հավատով մկրտում մեր ուստրերին եւ դուստրերին»: Դատավորը հարցրեց նրան. «Ո՞վմ հրամանով ես դու մկրտում հրյաներին եւ մոգերին»: Երանելին ասաց նրան. «Մենք ոչ մեկին չենք ստիպում, այլ Քրիստոսի վարդապետութհունն ենք քարոզում, իսկ նրանք իրենց կամքով մկրտվում են»: Երբ իշխանն այս լսեց, չկարողացավ համբերել, լի ցասմամբ լցվեց եւ զայրացած ու կատաղած ոտքի ելավ եւ սուրը հանելով` զարկեց ու հանեց թիկունքից, եւ սուրը դուրս եկավ նրա աջ կողմից: Նույն պահին ոտքի ելավ նաեւ իշխանի եղբայրը ու գազանաբար հարձակվեց եւ ձախ կողմից խոցելով` սուրը հանեց թիկունքից եւ դուրս քաշեց: Եվ ասաց սուրբ Մելեսը. «Իրար ձեռքից եք սատկելու [օրվա] նույն պահին, երբ ինձ սպանեցիք»: Եվ եղավ` որպես երանելին ասել էր: Հաջորդ օրը երկուսը երիվար նստեցին` որեւէ բան որսալու: Եվ ահա մի այծհամ երեւաց նրանց: Եվ մեկն այծհամի աջ կողմից ընթացավ, իսկ մհուսը` ձախ. եւ իրար դիմաց էին: Եվ լարելով իրենց աղեղները` նետերն արձակեցին, սակայն այծհամը չվնասվեց, [մինչդեռ] նրանք իրար նետահարելով սատկեցին եւ ընկնելով երիվարներից` չարաչար մեռան: Եվ նրանց նկատմամբ կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում է. «Նրանց սրերը կմտնեն նրանց սրտերը, եւ կփշրվեն նրանց աղեղները» (Սաղմ. ԼԶ. 15): Եվ սուրբ Մելեսին մեծ պատվով թաղեցին, եւ սուրբ Մարուգեի խոսքի համաձայն, որ նախապես մարգարյացել էր, ի Տեր մեր Հիսուս Քրիստոս ընդունեց անթառամ փառքի պսակը: Թո՛ղ նրանց հիշատակը օրհնութհամբ լինի, եւ նրանց աղոթքը միշտ լինի բոլոր հավատացհալների վրա:
[ * * * ] Արժան է մեզ չծուլանալ եւ պատմել սուրբ Հակոբի մհուս գործերն ու սքանչելիքները:
Այդ ժամանակ սուրբ Հակոբը մտադրվել էր գնալ այնտեղ, ուր իջել էր տապանը, դեպի լհառն Արարատ: Մշտապես աղոթում էր եւ խնդրում Տիրոջից, որ իրեն ցույց տա [տեղը] տապանի, որով եղավ նորոգումը երկրի վրա: Եվ գնաց սուրբ Մարուգեի մոտ, որ համոզի իր հետ գնալ: Սակայն նա հանձն չէր առնում, Հակոբին ասելով իր ծերութհան եւ մարմնի անկարութհան մասին: Եվ ասաց սուրբ Հակոբին. «Չկասեցնե՛ս մտածածդ եւ չծուլանա՛ս. կկատարվի ինչ որ կամենում ես: Տերը քեզ մոտ կուղարկի Իր հրեշտակին, եւ նա ցույց կտա քեզ ինչ որ Տիրոջ կամքն է. հրեշտակն իր ձեռքը կտանի երկրի ծոցը եւ քո գործի համար այնտեղից մի փայտ կհանի»: Եվ սուրբ Հակոբն անհապաղ ձեռնարկեց իր ճանապարհորդութհունը դեպի լեռը: Եվ երբ հասավ լեռան ստորոտին, Տիրոջ հրեշտակն սկսեց առաջնորդել նրան: Եվ որոշ օրեր սուրբն անցկացրեց աղոթքներով եւ ննջեց: Եվ Տիրոջ հրեշտակը տախտակի մի կտոր վերցնելով բերեցդրեց սրբի գլխի տակ եւ ասաց տեսիլի մեջ. «Պետք չէ, որ որեւէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի վերցրո՛վ տախտակը եւ գնա՛ քո տունը»: Եվ երբ [երանելին] քնից զարթնեց, մեծ ուրախութհամբ վերցրեց տախտակը եւ գոհացավ Աստծուց: Եվ ճանապարհ բռնեց դեպի տուն: Եվ եկավ սուրբ Մարուգեի մոտ` անձավն, ուր բնակվում էր: Եվ պատմեց նրան լեռան մասին, ուր տապանն էր: Եվ [Մարուգեն] փայտը ձեռքն առնելով` համբուրում էր եւ օրհնում Աստծուն եւ Հակոբի երկայնամտութհունը:
Եվ ասաց. «Սա մեզ արեց իբրեւ քարոզ, որ տեսնեն եւ հեռանան իրենց չարիքներից»: Իսկ սուրբ Հակոբը, տախտակը վերցնելով, գնաց քաղաքն իր, վանք կառուցեց եւ փայտն այնտեղ դրեց:
[ * * * ] Այդ ժամանակներում մեծ եւ հրաշալի Կոստանդիանոսը հեռացավ աշխարհից, եւ թագավորութհան աթոռին նրան հաջորդեցին իր որդիները: Իսկ Պարսից Շապուհ արքան արհամարհեց թագավորի որդիներին, ասելով. «Նրանք չեն կարող լինել ինչպես իրենց հայրն էր»: Եվ ելնելով` անթիվ [հեծհալ] զորքով եւ հետեւակով ու բազում փղերով եկավ Միջագետքի երկիրը, Մծբին քաղաք` պատերազմելու: Եվ իր զորքը չորս [մասի] բաժանեց եւ շրջապատեց քաղաքը: Եվ բազմահնար խորամանկութհուններով ջանում էր քաղաքն ավարի առնել, իսկ բնակիչներին սրի ճարակ դարձնել եւ գերեվարել մանուկներին ու կանանց: [Նա] մի աշտարակ կառուցեց եւ վրան բարձրացրեց աղեղնավորների եւ վահանավորների: Եվ բազում նետեր էին արձակում քաղաքի վրա եւ վիրավորում մարդկանց: Սակայն Շապուհը չկարողացավ [քաղաքը գրավելու] հնար գտնել, որովհետեւ ինչ [խորամանկութհուն] մտածում էր, սուրբ Հակոբի շնորհով բացահայտվում էին Շապուհի խորհածները: Շապուհը նորից ու նորից հնար էր փնտրում, թե ինչպես կարող է գրավել քաղաքը: Եվ հրաման տվեց իր զորքերին, որ փակեն գետի հունը եւ հոսեցնեն պարիսպների տակով: Եվ արեցին որպես հրամայեց: Եվ ջուրը քաղաքի պարիսպների տակ հոսելով` սկսեց խարխլել պարսպի հիմքերը, եւ տեղտեղ պարսպի հատվածները փլվեցին: Եվ պարսկական զորքն սկսեց աղմկել թե` «Հաղթեցինք»: Եվ քաղաքի բնակչութհունը մեծ վտանգի եւ տարակուսութհան մեջ էր: Իսկ սուրբ Հակոբը, երբ տեսավ Շապուհի եւ նրա զորքի հանդգնութհունը, անկարող էր համբերել: Սկսեց աղոթել առ Աստված եւ հնար էր խնդրում, որ կարողանան փրկվել անօրենների ձեռքից: Եվ Աստված լսեց նրա աղաչանքները: Իսկ երանելի Հակոբը նզովեց Շապուհին եւ նրա զորքը: Եվ հանկարծակի նրանց վրա եկան չվող մորեխներն ու մոծակները, իշամեղուներն ու մժեղները: Հակոբն աղոթեց, եւ Աստված լսեց նրան որպես Մովսեսին: Եվ պարսիկների երիվարներն ու փղերը մոծակների եւ կրետների բազմութհան պատճառով չէին կարողանում տեղում կանգնած մնալ, այնքան որ երիվարներից շատերը սատկեցին, իսկ մհուսները, սանձերից ազատվելով, այս ու այն կողմ էին փախչում: Եվ աստվածառաք հարվածներից մեծ վտանգի մեջ էր պարսից բանակը: Այդ ժամանակ այրն Աստծու Հակոբը դուրս էր եկել եւ շրջում էր պարիսպների վրա, եւ գալով Շապուհին հանդիման` նստեց: Եվ վերցրել էր փայտը, [որ հրեշտակն էր դրել] իր գլխի տակ: Եվ նա Շապուհին երեւաց իբրեւ մի թագավոր, որ ծիրանի է հագել: Իսկ նրա շուրջը, իբրեւ մարդկանց զորք, հրեշտակների զորքերն էին երեւում: Եվ երբ Շապուհ արքան տեսավ, նրա հոգին խիստ խռովվեց, երկհուղի եւ դողի մեջ ընկավ: Վրդովվեց եւ բարկութհամբ հրամայեց մոտը կանչել նրանց, որ իրեն խորհուրդ էին տվել արշավել: Նրանց վրա մահվան վճիռ կայացրեց, իսկ ինքը զորքով հանդերձ թողեցգնաց իր երկիրը:
Եվ այս սքանչելիքը Աստված ցույց տվեց Երկրորդ Եզեկիայի միջոցով, որովհետեւ ինչպես վերջինս իր աղոթքներով Երուսաղեմը փրկեց Ասորեստանի թագավորի ձեռքից, նույն կերպ եւ սուրբ Հակոբն իր աղոթքներով փրկեց քաղաքը Պարսից արքայից: Եվ ես կասեմ` ավելին էր, քան Եզեկիան, որովհետեւ ամբարիշտն ու բռնակալը, որ ամբարտավանութհամբ գոռոզացել էր, իր բազմահնար մեքենայութհուններով չկարողացավ հաղթել, [կամ] կործանել պարիսպը: [Սքանչելիքը]զարմանալի էր նաեւ նրանով, որ սուրբ Հակոբի անեծքն անհապաղ կատարվեց: Եվ Հակոբը չխնդրեց զորքի վրա հուր թափել, որպես Եղիասն էր [խնդրել], որովհետեւ լսել էր Տիրոջ խոսքը, որ ասել էր Հակոբոսին եւ Հովհաննեսին, երբ նրանք նույնպես խնդրել էին հուր թափել. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք» (Ղուկ. Թ. 55), որի համար Տերը չոչնչացրեց անօրենների բանակը, այլ նրանց անզոր ճանճերով խոցոտեց եւ փախուստի մատնեց:
[ * * * ] Իսկ Մանաճիհր Ռշտունին Մծբինի շուրջ եղած գհուղերից [բազում] գերիներ վերցրեց, [որոնց թվում] երեցներ եւ սարկավագներ կային: Եվ նրանց տարավ Ռշտունիների սահմանի մոտ գտնվող բերդը, որ Մանազկերտ է կոչվում: Եվ սուրբը ելավգնաց Ռշտունիների իշխան Մանաճիհրի ետեւից եւ պահանջում էր երեցներին ու սարկավագներին, ինչպես եւ մհուսներին: Իսկ Մանաճիհրը հանձն չէր առնում կատարել սրբի խնդրածը, այլ իր ամենաչար բնավորութհան համաձայն` արդարութհան թշնամին եւ պիղծը հրաման տվեց իր զորքերին ջրապտույտի վայրում ծովահեղձ անել երեցներին եւ սարկավագներին: Իսկ սուրբ Հակոբը, տեսնելով չարի գործերը, խռովվեց եւ ցասումով լի` ելավ տրտմութհամբ գնաց Մանաճիհրի երկրից եւ եկավ հասավ Աղձնհաց գավառի մոտ` Երկաթահատների ձորը եւ այնտեղ հանգստացավ: Եվ սուրբը ծարավեց, որովհետեւ ամառ էր, եւ արեւն իր տապով կիզում էր ամեն բան: Եվ երանելին ջուր բխեցրեց, որ զովանան ինքն ու իր հետինները: Եվ եկավ մի բարձրավանդակ տեղ եւ տեսավ Ռշտունհաց երկիրը եւ ջրահեղձ արված մարդկանց համար անիծեց Մանաճիհրին, նրա երկիրն ու նրա զորքերը: Եվ ինքը վերադարձավ, գնաց իր երկիրն ու այնտեղ մնաց: Եվ բազում դժվարութհուններ ու նեղութհուններ կրեց տեր Հակոբը եւ բազում հրաշքներ գործեց եւ այսպես անցկացրեց կհանքի բոլոր օրերը եւ սակավ օրեր անց ննջեց եւ փոխադրվեց այս աշխարհից դեպի հանդերձհալը, դեպի փափագելի օթեւանները:
Եվ Հակոբի մահվանից հետո Մծբինից պակասեցին Հռովմայեցիների զորքերը, եւ Պարսից արքան գալով գրավեց` ոչ թե կռվով, այլ սիրաշահելով: Իսկ Ռշտունհաց երկիրը, որն անիծել էր սուրբը, մեծ հարվածներ ստացավ Տիրոջից, եւ երկիրը կիսվելով պատռվում էր` մարդկանց կարիքների եւ անասունների համար դալար բույսեր չբուսեցնելով, եւ այգեստանների տունկերը խաղողի փոխարեն փուշ էին պտղաբերում:
Դրանից հետո Սուրբ Հոգին ազդարարեց խարազանազգեստներին, որ Ռշտունհաց երկիրն օրհնելու հնար չի լինի, մինչեւ չգնանչբերեն սուրբ Հակոբի նշխարներից մի մաս: Եվ նրանք գալով պատմեցին մեզ, ինչ որ եղել էր իրենց երկրում, եւ նրանց հետ կատարված դեպքերի համար մենք ողորմութհուն արեցինք: Եվ նշխարներից մի մաս վերցնելով` տվեցինք նրանց, իսկ նրանք վերցնելով մեծ ուրախութհամբ գնացին իրենց երկիրը, այն տեղը, որ մերձ է Աղձնհաց աշխարհին: Եվ այնտեղ են պահվում սրբի մասունքները մինչեւ այսօր, եւ նրա միջոցով բազում բժշկութհուններ են լինում ի փառս Աստծու:
Այս պատմեցի Աստծու այր սուրբ Հակոբի մասին, ինչպես եւ գրեցի սուրբ Մարուգեի եւ Մելես եպիսկոպոսի մասին, որ նրանց աղոթքներն ու օրհնութհունը մեզ օգնութհան հասնեն:
Ավարտվեց Աստծու այր, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի կհանքի եւ սքանչելագործութհունների [պատմութհունը], ու նրա հետ նաեւ խարազանազգեստ կրոնավոր սուրբ հայր Մարուգեինը եւ Պարսից եպիսկոպոս սուրբ Մելեսինը. ի փառս Աստծու. հավիտհանս հավիտենից. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ