Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ  ընկերներ հարբած վիճակում գնացին վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին …
Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց.
«Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»:
Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ այլևս տեղ չկա»:
Մի քանի ժամ անց լուր հասավ, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել….

Գրառում՝ Արմէն Մանուկեան