Հրեշտակների մասին (բարոյախրատական պատում)

Մի անգամ հրեշտակը մարդու կերպարանքով գնում էր մի ճգնավորի հետ և եկան–հասան այն տեղին, որտեղ լեշ էր ընկած և գարշահոտություն էր տարածում: Եվ երբ ճգնավորն իր քիթը փակեց, հրեշտակը նրան հարցրեց.
– Ինչո՞ւ ես քիթդ փակում:
– Այս գարշահոտությունը տանել չեմ
կարողանում, – պատասխանեց նա:
Եվ երբ փոքր–ինչ առաջ գնացին, ահա նրանց հանդիպեց գեղեցկատես մի երիտասարդ` պայծառ զգեստներով զարդարված և
ձիով, որին հեծել էր: Եվ մինչ դեռևս նրանից հեռու էին, հրեշտակն իր քիթը փակել սկսեց, որից շատ զարմացած` ճգնավորն ասաց.
– Ինչո՞ւ ես այդպես քիթդ փակում:
– Բղջախոհ, հպարտ ու անհամեստ այդ երիտասարդը, – պատասխանեց,
– ավելի գարշելի հոտ է տարածում Աստծո և հրեշտ ակների առաջ, քան լեշը` մարդկանց առաջ:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007