«Կյանքի խոսք»-ի հայաստանյան առաջնորդը մտահոգ է. իրենց հիմնադրի հեռացումով՝ «ոտքով — գլխով կրակն են ընկնում»

Artur Simonyan 600x660 - «Կյանքի խոսք»-ի հայաստանյան առաջնորդը մտահոգ է. իրենց հիմնադրի հեռացումով՝ «ոտքով - գլխով կրակն են ընկնում»

Մինչ երեկ շատերս ուրախանում էինք մեր դարձի եկած եղբոր’ Ուլֆ Էկմանի համար, ով հրաժարվել էր իր իսկ ստեղծած կրոնական ուղղությունից’ «Կյանքի խոսքից» և վերադարձել Կաթոլիկ եկեղեցու գիրկը, ինչպես և ենթադրվում էր խուճապը պատեց այս կառույցի Հայաստանյան ներկայացուցիչներին. մե’կ սկսեցին իմ նյութի տակ համոզել, որ էդպես չի ասել. ես նրանց ցուցանեցի տեսանյութը, մե’կ սկսեցին ասել, որ սխալ եմ հասկացել, մե’կ…: Եվ ահա’ ինչ, այսօր ընթերցում եմ կառույցի հայաստանյան հովվի մեկնաբանությունն իր սեփական բլոգում: Իհարկե դա առանց հումորի ընթերցել չես էլ կարող. մարդը չգիտի’ էլ ոնց հակառակում համոզի իր «հոտին». ախր իրենց հիմնադրի հեռացումով ոտքով- գլխով կրակն են ընկնում, հասկանում, որ իրենց արածը իզուր է եղել:
«Ես հարգում եմ Ուլֆ Էկմանի որոշումը, բայց չեմ կիսում»’ հայտարարում է ինքը’ Արթուր Սիմոնյանը: Ինչպիսի~ պատմական հայտարարություն: Մի հարցնող լինի’ էդ մարդու ստեղծած կրոնական ուղղությունը կիսո՞ւմ էիր, նոր որոշումը չե՞ս կիսում:
Սիմոնյանը Էկմանի որոշումը համարում է անձնական (էդ մարդը, որ նոր կրոնական շարժում էր ստեղծել, շարժումը չհամարեց անձնական, իսկ հիմա’որոշումը համարում է , անձնականը մի կողմ’ հայաստանյան ներկայացուցիչը շարունակում է’ «Պարզապես այժմ, երբ ինքն այլևս վայր է դրել իր բոլոր առաջնորդական լիազորություններն ու պատասխանատվությունը «Կյանքի Խոսք»-ում, Աստծուց կանչ է զգում’ իր կյանքի և ծառայության ընթացքը զարգացնելու նոր ուղղությամբ»: Նորից հարց է առաջանում’ իսկ դո’ւք ե՞րբ եք ստանալու այդ կանչը’ Աստծո կանչը, մինչև ե՞րբ եք առանց այդ կանչի գոյատևելու:
Ամենածիծաղելին գալիս է հետո’ Ուլֆ Էկմանի հիմնադրած հայաստանյան կառույցի ղեկավարը Էկմանի որոշումը սկում է մեկնաբանել նրա’ թոշակի անցնելու հետ կապված. Լավ է չի ասում ծերացել է ու չի հասկանում’ ինչ է անում :): էհ: Չեմ ցանկանում բոլոր կետերին անդրադառնալ հերթով. հասկանալի է, որ դրանք ուղղակի արդարացումներ են: Աղոթենք, որ մի օր Աստված մեր բոլոր եղբայրներին վերադարձնի Մայր եկեղեցի:

Զար Դիլանյան, Ֆեյսբուք: