Ինչ է նշանակում կապել սատանային

Kapel satanayin 880x660 - Ինչ է նշանակում կապել սատանային

 Մինչ Տիրոջ գալը սատանան խաբում էր մարդկանց, տանջում նրանց հոգիները կենդանության օրոք՝ տարբեր կերպերով և կուռքերի պաշտամունքի միջոցով, իսկ մահվանից հետո՝ նաև դժոխքում, քանի որ իշխանություն ուներ մարդկանց հոգիների վրա: Իսկ Քրիստոս ազատեց մարդկանց սատանայի իշխանությունից՝ կապելով նրան. «Կամ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի» (Մատթ 12.29);

 «Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի» /Յովհ 12.31/; «Իշխանութիւններին եւ պետութիւններին զինաթափ արեց, հրապարակաւ խայտառակեց՝ նրանց պարտութեան մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա յարութեամբ» (Կող 2.15); «դրա համար էլ ասում է. «Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պագեւներ տուեց» (Եփես 4.8): «Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, որ մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ Սատանային, եւ ազատի նրանց, որ, մահուան երկիւղով, միշտ գերութեան վիճակում էին» (Եբր 2.14-15): «Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակուեթան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար» (Յուդ 6):

Հեղինակ՝ Ղևոնդ վարդապետ