2009թ. Սկիզբն էր, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Սուրբ Ծննդյան Պատարագից հետո սովորաբար ժողովուրդը հավաքվում է միակ հայկական եկեղեցու բակում և խնդրում, որ հոգևորականը գնա իրենց տուն՝ տնօրհնեքի: հավատացյալներից մեկը շատ էր խնդրում, որ գնայի իր տունն օրհնելու:
– Տանս մեջ հաճախ են դժբախտություններ պատահում,- ասում էր,- այսօր անպայման պիտի մեր տուն գնանք: Չնայած նրան, որ շատ էի զբաղված, խոստացա:
Գնացինք: Մտանք տուն: Հյուրասենյակն էր, դիմացը՝ փակ պատշգամբ և էր երևում, թե այնտեղ ինչ կար: Տեսա որ տան մեջ բազմաթիվ աչքի ուլունքներ և նման բաներ կան: բոլորը հավքել տվեցի, օրհնած խաչ նվիրեցի, հետո սկսեցի տնօրհնեքի կարգը: «Խորհուրդ մեծ» -ի 1-ին տունը վերջացրի և երբ «Խաղաղություն ամենեցուն» ասացի, մի սարսափելի դղրդոց լսվեց: բոլորը վախեցան: Ճիշտն ասած, ես էլ վախեցա: «Երևի ինչ-որ բան պայթեց»,- մտածեցի: տանեցիները վազեցին պատշգամբ, ես էլ՝ հետբնրը: Տեսանք՝ սեղանի վրայից Բուդդայի գլուխը ընկել է հատակին ու փշուր-փշուր է եղել: Գլուխը կլիներ երևի փոքր գլոբուսի մեծության: Այն դրված էր եղել սեղանի վրա, հաստատուն տեղում, բայց ընկել էր գետնին ու փշրվել:
Մինչև հիմա չեմ հասկանում. Սեղա՞նն էր շարժվել, թե՞ զարմանալի բան էր կատարվել:
Ասեմ, սակայն, որ տանտերը և նրա ընտանիքի անդամները, որ քրդախոս հայեր էին, հավատում էին, որ հրաշք է տեղի ունեցել և մոտ չորս-հինգ կիրակի անընդհատ եկեղեցի էին այցելում: Մասնակցում էին Պատարագին, Հաղորդություն ստանում:

ՇԱՀԵ ԱԲԵՂԱ ԱՆԱՆՅԱՆ

Գրի է առնված 2011 թ.

Հատված՝ Հրաչ Բեգլարյանի՝ «Զարմանալի պատմություններ» գրքից: