Ինչպես բուժվեց աղջկա աչքը. Զարմանալի պատմություններ շարքից

2007թ. Վերջերին էր՝ սուրբ Ծննդյան տոների նախօրյակին, երբ ես ծառայումէի Ֆրանսիայում: Ասորի մի ընկեր ունեի, որի հետ որոշեցինք գնալ իրենց համայնքին պատկանող եկեղեցի: Փոքր եկեղեցի էր Մոնֆեռմե քաղաքում:
Եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ կային, որոնց մեջ մի կին՝ իր հիվանդ աղջիկա հետ: Աղջկա աչքէն էր ցավում և կինը բազմիցս դիմել էր բժիշկներին, նաև եկեղեցի էր այցելել…
Երեխայի ձախ աչքը չէր տեսնում և նա Պատարագի ժամանակ անընդհատ հեծկլտում ու լաց էր լինում: Ասորի եկեղեցում սովորություն կա Պատարագի ընթացքում բժշկության համար աղոթքին զուգահեռ օրհնած, սուրբ ջուր ցողել:
Համարյա Պատաչագի վերջն էր և Պատարագիչը ջուր ցողեց: հանկարծ բազմության միջից մի հիացական, բարձր ճիչ լսվեց: Երբ Պատարագն ավարտվեց և դուրս եկանք, տեսանք աղջնակին: Նրա աչքի այտուցը նստել էր և չտեսնողաչքը սկսել էր տեսնել: Ես հատուկ ասել չեմ կարող. Օրհնած ջրի մի կաթի՞լ ընկավ աղջկա վրա, թե՞ աղոթքի զորությունն էր:
Ես ընդամենը 2-3 տարվա հոգևորական էի և կյանքիս մեջ 1-ին անգամ ականատեսա եղա նման զարմանալի դեպքի: Ճիշտ է, այն ոչ թե Հայ Առաքելական եկեղեցում էր, այլասորի, բայց Ասված Ինքը գիտե, թե որտեղ և երբ ցույց տա Իր զորությունը:

ՇԱՀԵ ԱԲԵՂԱ ԱՆԱՆՅԱՆ

Գրի է առնված 2011 թ.

Հատված՝ Հրաչ Բեգլարյանի՝ «Զարմանալի պատմություններ» գրքից: