ինչու են Եհովայի վկաները խուսափում իրենց անցյալից

ՉԱՐԼԶ ՌԱՍԵԼԸ ԵՎ ԴԻՏԱՐԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ)
Այսօր Հայաստանում ակտիվորեն աճում բազմանում է մի նոր կրոնական շարժում, որին դժվար է անվանել կրոնական, քանի որ այն ավելի շուտ կուսակցական կազմակերպչական երանգ ունի։ Այդ շարժումը կրում Եհովայի վկաներ կամ Դիտարանի ընկերություն անունը։ Մեզանում այսօր Եհովայի թագավորությունը ծանուցող քարոզիչներն են դռնե-դուռ ընկած իրենց «բարի լուրը» բերում հայ ընտանիքներին։ Տարիներ առաջ նույն μանը փորձեցին անել ուրիշ աղանդավորներ, բայց, քարոզչության այդ արևմտյան ձևը իրեն չարդարացրեց և նրանք դադարեցին թակել բնակարանների դռները։ Այն ժամանակվա մունետիկները՝ քարոզիչները, դուռը բացողներին հարցնում էին« թե՝ «Չէ՞ք ուզում լսել Հիսուս Քրիստոսի մասին՚ և եթե ընդունում էին նրանց, սկսում էին իրենց քարոզչությունը, չմոռանալով վերջում հրավիրել իրենց ժողովարան-հավաքատեղին։ Այսօրվա «դուռ թակողները»՝ Եհովայի վկաները, նույնն են անում, բայց առանց Հիսուս Քրիստոսի։ Նրանք ուղղակի ասում են. «Մենք Ձեզ բարի լուր ենք բերել» և շարունակությունը՝ համաձայն ստեղծվող իրադրության: Բարի լուրն էլ կայանում է նրանում, որ մարդը հոգի չունի, մեռնելու է անասունի նման, չպետք է հավատալ Հիսուս Քրիստոսին, նա Աստված չէ, սովորական մարդ է, այս պետությունն էլ սատանայից է և շուտով կործանվելու է… և վերջում թե՝ շտապեք մեր հավաքատեղին« ուր պիտի գտնեք փրկության ճանապարհը։ Շտապեցեք, քանի դեռ Արմագեդոնը չի սկսել և այլն։ Արդեն 130 տարի է, ինչ անընդհատ այդ նույն քարոզն են տանում ու, առանց հոգնելու, շարունակում են նույն պարզունակությամբ գնալ XXI դար։ Նրանց չի կարելի եկեղեցի համարել, քանի որ եկեղեցի՝ դասական իմաստով, նրանց մոտ գոյություն չունի։ Իրենք էլ են խուսափում այդ բառից և իրենց չեն անվանում եկեղեցի։ Նրանք իրենց հռչակում են ավելի շուտ միակ ճշմարիտ կազմակերպությունպետություն, Եհովայի պետություն կամ կառավարություն, որի քաղաքացիները Եհովայի վկաներն են։ Այդ պետության մայրաքաղաքը գտնվում է Բրուկլինում՝ Նյու Յորքի արվարձանում, և բոլոր հրահանգները, ցուցումները ստացվում են այնտեղից, որոնք, իրենց հերթին, ճշմարտությունը ստանում են երկնքից։ Նրանք հավատում են, որ միայն իրենց կազմակերպություն-պետությունն է ղեկավարում Եհովան, մնացած բոլոր կազմակերպություններին (այդ թվում նաև քրիստոնյա եկեղեցիներին), պետություններին ղեկավարում է սատանան։ Ովքե՞ր են այդ նորելուկները, ի՞նչ են քարոզում, ինչպե՞ս են քարոզում, ի՞նչ դավանանք ունեն։ Ահա այս մասին ենք խոսելու։
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Շարժման հիմնադիրն է Չարլզ Թեյզ Ռասելը, ծնված 1852 թ. փետրվարի 16-ին, Պիտսμուրգում, Փենսիլվանիա նահանգում, ԱՄՆ-ի հյուսիսում։ Նրա ընտանիքը բողոքական եկեղեցու հարանվանություններից մեկի՝ ժողովական եկեղեցու անդամ էր։ 1870-ականներին տակավին 18 տարեկան Չարլզը հիմնում է մի փոքրիկ խումբ՝ Աստվածաշնչի սերտողության նպատակով, որտեղ էլ նրան տալիս են «պաստոր» (հովիվ) անունը։
Այդ տարիներին նա, չնայած որ կրթություն չուներ և չէր տիրապետում դասական լեզուներին՝ հունարենին ու եբրայերենին, որոնցով գրվել են Աստվածաշնչի գրքերը ու չուներ նաև որևէ աստվածաμանական կրթություն, հանկարծ սկսում է Սուրբ Գրքի սեփական թարգմանական տարբերակն առաջարկել, մեկնաբանել, բացատրել։ Այս հենց այն ցցուն հատկանիշն էբ որ բնորոշ է XIX դ. Ամերիկյան կրոնական շարժումներին։ Ի միջի այլոց, նույն այդ «հիվանդությամբ» են տառապում նաև ժամանակակից եհովականները մեզանում՝ Հայաստանում։ Այդ տարիներին էր, երբ ադվենտիստ շարժումը հիասթափեցրեց իր անդամներին Աշխարհի վախճանի օրվա հաշվարկներով, բայց այդ հիասթափությունը չմնաց անհետևանք. նույն այդ գաղափարները միանգամից որդեգրվեցին Ռասելի ու նրա կողմնակիցների կողմից։ Փաստորեն, ադվենտիստ շարժման «մեծագույն ծառայությունը» մարդկությանը եղավ այն, որ նրանք ծնեցին ռասելականությունը, մի շարժում, որին կարելի տալ նաև «ծայրահեղ ադվենտիստ» շարժում անունը։
1844 թվականի Մեծ հուսախաբության օրերից հետո, սկսվեցին ծանր օրեր նրանց համար, բայց նրանք երբեք էլ չհրաժարվեցին աշխարհի վախճանի օրվա գտնելու գաղափարից։ Տալով ինչ-ինչ բացատրություններ 1844-ի Հիսուսի «չգալու» մասին, նրանք այդ թիվը փոխարինեցին 1874-ով, երբ, իբր Հիսուս պիտի գար, երեք և կես տարի քարոզեր, իսկ 1878-ին սրμերի հետ հափշտակվեր երկինք։
Ռասելը, ոչինչ նոր բան չավելացրեց ադվենտիզմի վրա, փոխեց միայն հաշվարկի ձևերը, Հիսուսին զրկեց աստվածությունից, Սուրբ Հոգուն ընդհանրապես վերացրեց ու շարժումը տարավ նոր ուղով, Ռասելի ուղով։ Հատկանշականն այն է, որ թե՜ ադվենտիստերը, թե՜ ռասելականները Վախճանի օրվա հաշվարկները ամեն կերպ հիմնավորում էին սուրբգրային փաստարկներով, ամեն անգամ բացատրելով կամ նոր մեկնություն տալով՝ երբ այն չէր իրականանում։ Մորմոնները ավելի ճկուն էին. նրանց մոտ վախճանաբանական օրերի հաշվարկը հիմնված է Մարգարեի անձնական հայտնությունների վրա, որը միշտ էլ կարելի էր շրջանցել կամ այլ կերպ մեկնաբանել։ Պատմությունը ցույց տվեց, որ թե՜ մեկը և թե՜ մյուսը սխալ դուրս եկան և հաստատվեց ավետարանական այն սկզբունքը, ըստ որի այդ օրվա մասին ոչ ոք չգիտի։ 1876 թվականին Ռասելը հանդիպում է ադվենտիստ առաջնորդներից ոմն Բարբույի, որը չհաշտվելով ադվենտիստական գալուստների գաղափարների հետ, միացավ Ռասելին և միասին սկսեցին հրատարակել «Առավոտյան ազդարար» թերթը։ 1877 թվականին այս երկու գործընկերները հրատարակեցին իրենց «Փրկության ծրագիրը» գիրքը, ըստ որի Հազարամյայի սկիզբը համարվեց 1874 թվականը, այսինքն՝ Քրիստոսի գալուստը այդ թվականին համարվեց անտեսանելի, հոգևորապես ներկայություն և ոչ թե՝ իրական։ Այս «հայտնագործությունը» հետագայում ընդունվեց որպես անառարկելի փաստ, ստեղծելով դավանական այն սկզբունքը, որ Հիսուսի գալուստը ընդհանրապես պիտի լինի աներևույթ, ոչ մարմնական, այլ միայն՝ հոգիով, անտեսանելի ներկայությամբ: Եվ այսպես, երբ 1878 թվականին Քրիստոս դարձյալ չեկավ, նրանք փրկության ծրագրերի հարցերում խճճվելով՝ բաժանվեցին և 1879 թվականին, Ռասելը հիմնեց արդեն իր թերթը՝ «Սիոնի Դիտարանը կամ Քրիստոսի ներկայության ազդարարը», որը դարձավ Եհովայի վկաների Դիտարանի կամ Դիտաշտարակի նախատիպը։ Հազարամյայի և Գալստի իր հաշվարկները շատ շուտով տարածվեցին, իսկ Ռասելի հաշվարկած 1914 թվականը դեռ բավականին հեռու էր ու մինչ այդ կարելի էր նախապատրաստվել, հիմնավորումներ տալ։ Նա հաշվարկում էր մոտավորապես այսպես© Դանիելի յոթ ժամանակները (Դանիել 4.32), որոնք կապված են Նաբուգոդոնոսորի հետ, համարվում են մարգարեական տարիներ, «Քու վրայիցդ յոթը ժամանակ պիտի անցնի, մինչև իմանաս, որ մարդկանց թագավորության վրա Բարձրյալն է տիրում»։
Այս յոթ ժամանակները մարգարեական յոթ տարիներ ընդունելով, իսկ ամեն տարին ընդունելով 360 մարգարեական օր՝ ստանում ենք. 7×360=2520 մարգարեական օր, որը հավասարազոր է 2520 տարվա։ Հաշվարկի սկիզբ ընդունելով Երուսաղեմի կործանման թվականը կստանանք« որ 2520 տարի հետո կգա Բարձրյալը։ Երուսաղեմի կործանման թվականն ընդունում են մ.թ.ա. 607 թվականը, ստանում են՝ 2520-607=1913, այսինքն, հաջորդ՝ 1914 թվականն էլ լինելու է Գալստյան թվականը։
Այս 1914 թվականը եղավ Եհովայի վկաների վարդապետության ամենակենտրոնական թվականը, որի վրա է պարուրված նրանց աստվածաμանների ողջ իմաստությունը, Ռասելին հաջորդած առաջնորդների իմաստությունն ու քարոզած վարդապետությունը։ Նրանց ցանկացած գրություն, թերթիկ, ամսագիր, գիրք բացելով անպայմանորեն գտնում ենք 2520 մարգարեական շրջանը« 1914 թվականը և հաստատումներ, որ այդ թվականին Հիսուս եկել է, բայց՝ հոգևորապես, այն էլ ոչ թե երկիր, այլ երկինք և այլն։ Զարմանալին այն է, որ ամենևին նշանակություն չունի թե ինչի մասին է գիրքը կամ ամսագիրը. այնտեղ անպայման կգտնենք այդ մասին մի քանի ընդարձակ էջեր։ Շուտով ճանաչվեց այս շարժումը որպես «Սուրբ Գրոց ուսումնասիրողների միություն», որն էլ հետագայում անվանափոխվեց ու ստացավ «Եհովայի վկաներ» անունը։ 1886 թվականին Ռասելը հրատարակեց «Հազարամյայի արշալույսը», որն ավելի ուշ դարձավ Ռասելի «Սուրբ Գրոց ուսումնասիրություններ» բազմահատոր աշխատությունը, որի յոթերորդ հատորը հրատարակվեց արդեն նրա մահվանից հետո։ 1908 թվականին Ռասելի կենտրոնակայանը տեղափոխվեց Բրուկլին, Նյու Յորքի շրջաններից մեկը, ուր և գտնվում է այսօր։ Այստեղից էլ ղեկավարվում է այն հսկայական պետություն կազմակերպությունը, որը լայն ցանց ունի տարբեր ազգերի, տարբեր պետությունների մեջ։ «Դիտարանի» 1999 թվականի N1 համարում զետեղված տվյալների համաձայն (եթե այն ճիշտ է) Հայաստանում արդեն կան մոտ 12.000 Եհովայի վկա։ 1914 թվականը եկավ ու անցավ առանց Քրիստոսի հայտնության և Ռասելը, համոզվելով, որ իր հաշվարկները և մարգարեությունները սխալ դուրս եկան, ամենևին էլ չընկճվեց, այլ շարունակեց իր ուսումնասիրությունները։ Նրա աշխատությունների վեց հատորը արդեն տպվել էին աստղաբաշխական քանակով, մնում էր վերջին հատորը, որի լույս տեսնելը ինքը՝ Ռասելը չտեսավ։ 1916 թվականին նա վախճանվեց, այդպես էլ չտեսնելով Հիսուս Քրիստոսի գալուստը, թեև հետագայում նոր մարգարեները բացատրեցին և հիմնավորեցին այդ ամենը և մինչև այսօր շարունակում են բացատրել ու հիմնավորել։
Նրա կողմնակիցները Ռասելին տվեցին «Լավոդիկյան պատգամաμեր» անունը, ակնարկելով Հայտնության գրքում հիշված Լավոդիկյան հրեշտակին, որը վերջինն էր։ Լավոդիկյան այս սուրբը շատ տարօրինակ կենսագրություն ունեցավ։ Ադվենտիստական հիասթափությունն ապրելով մեկը մյուսի ետևից, նա նույն բանը կրկնեց՝ տեղափոխելով գալստյան թվականը 1844-ից՝ 1914 թ.: Այդ թվականը ստանալու համար պետք չէր նորհայտնագործություններ անել, ինչպես վարվեց Ռասելը. բավական է Մեծ Հուսախաբության 1844 թվականին գումարել 7×10 և հեշտությամբ կստանանք այդ թվականը՝ 1914։ Այնպես որ կարիք չկար Դանիելի խորհրդավոր յոթնյակներին դիմելու, որպեսզի ստացվեր այդ թվականը, իսկ 70 տարվա պարբերություն կարելի է գտնել Ս. Գրքի ցանկացած գրքի մեջ։ Ընտանեկան կյանքում անհաջողակ, քաղաքացիական կյանքում՝ դարձյալ անհաջողակ… այս է Ռասելի կյանքի ուղեկցորդը։ Հայտնի է նրա «առևտրական բիզնեսի» խայտառակ պատմությունը՝ «հրաշագործ ցորենի» վաճառքը (4. էջ 81), երբ Ռասելը սովորական ցորենը հայտարարեց «հրաշագործ, օրհնված» և վաճառքի հանեց սովորական գնից մի քանի անգամ ավելի թանկ։ Բնական է, հետագայում նա կասի, որ այդ շահը գնալու էր Դիտարանի օգուտի ու Աստծու ճշմարտությունների տարածման համար, մամոնայից բարեկամներ դարձնելու սուրբգրային պատգամով հիմնավորելով այդ արարքը (Ղուկ. 16:9)։ Իսկ հիմնականը, որ Հին Կտակարանում անմաքուր գումարն անգամ տաճարի գանձանակ չէին մուտքագրում (Մատթ. 27:6), մոռացվում է (Հուդայի երեսուն արծաթի պատմությունը)։ Բայց անխոնջ հովիվ Ռասելը հանգիստ չի մնում։ Ժամանակի ձայնարկիչների (ֆոնոգրաֆ) միջոցով նա տարածում է իր քարոզները, պատրաստում է հայտնի «Ստեղծագործության պատկերադրաման»՝ շարժական ու անշարժ պատկերներով տարածելով իր գաղափարները։ Նա հավատում էր, որ հունձ է անում, փրկում է մարդկանց, քանի որ սկսվել է հունձի ժամանակը (Մատթ. 24:31)։ Իսկ Մատթ. 24:45-47 համարների հարցադրումը, թե՝ «ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որ իր տերը իր ծառաների վրա դրեց» ստանում է միանշանակ պատասխան շարժման անդամների համար։ Այլ կերպ չէր կարող լինել. դա հովիվ Ռասելն է, «ճշմարտապես նվիրված և Աստծու խոսքի լուրջ ուսանողը» (9, էջ 242), որն իր գործունեությամբ սնունդ է հայթայթելու ողջ մարդկության համար։ Իր ջանասիրության դրսևորումն էր այն, որ նա պտտվեց ամբողջ աշխարհով մեկ, ամենուր քարոզելով իր հայտնագործությունների մասին, հավաքելով և ի մի բերելով բոլոր ճշմարիտ հետևորդներին։ Նա 1881-1904 թվականներին հասցրեց գրել իր «Սուրբ Գրոց ուսումնասիրությունների» վեց հատորը, իսկ վերջինը՝ «Կատարված խորհուրդը» հրատարակվեց իր մահվանից հետո՝ 1917 թվականին։ Նա է հիմնադրել Դիտարանի «Սուրբ Գրոց ու Տետրակի ընկերությունը», որը պիտի շարունակեր իր սկսած գործը։ Զարմանալի է, որ նա սկսեց իր մեկնաբանական գործունեությունը առանց իմանալու դասական լեզուներ (4, էջ 84-85)։
Նրա հայտնի մարգարեությունը այն մասին, թե՝ «միլիոնավոր մարդիկ են հիմա ապրում, որ մահ չեն ճաշակելու», սուտ դուրս եկավ, քանի որ աշխարհի վախճանը իր ուզած օրը չեղավ և ինչպիսի բացատրություն էլ տրվի, միևնույն է, անհամոզիչ է լինելու։ Նա չէր հավատում, որ այդ օրը պիտի հետաձգվի, չէր ուզում իր վրայից այդ ծանր լուծը հաջորդների վրա գցել, նա վստահ էր, որ իր կյանքի ընթացքում է լինելու վախճանը։ Դրա համար էր նա ամբողջ եռանդով ու նվիրվածությամբ աշխատում գիշեր ու ցերեկ։
Նույնիսկ բացարձակ հակասություններն ու սուտ մարգարեությունները չկասեցրին նրան։ Մարգարեության չիրականալուն միշտ կարելի է մի որևէ պատասխան գտնել կամ որևէ բացատրություն տալ, այն էլ այնքան համոզիչ, որ մարգարեությունը կսկսի կորցնել իր սկզբնական իմաստն ու անմիջական նշանակությունը, տեղը զիջելով «շարունակական» մի գործընթացի, որի վերջը չի երևա։ Այս շարժման ամեն մի ղեկավար, առաջնորդվելով այդ սկզբունքով, իրենից հեռացրեց վախճանի կատարումը, թողնելով խնդրի լուծումը իր հաջորդին։ Ադվենտիստական շարժման նման, ռասելականներն էլ օգտվեցին այնպիսի սկզբունքներից, որոնք անմիջական նշանակություն չունեին, բայց ունեին փուլ առ փուլ իրականանալու նշանակություն։ Այսպես, ցանկացած մարգարեական դեպքի իրականացում կարելի է պատկերացնել ոչ թե անմիջական կատարումով, այլ՝ աստիճանական փուլերով, որոնցից կարելի է ընդգծել հետևյալ աստիճանները.
Ա. նախապատրաստական փուլ։
Բ. պատրաստություն։
Գ. մարգարեության սկսելու շրջանի սկիզμը։
Դ. Մարգարեության սկսելու շրջանի ավարտը։
Ե. Մարգարեության կատարման սկիզμը։
Զ. Մարգարեության կատարման սկզμի առաջին փուլ և այդպես շարունակ։
Ցանկացած մարգարեություն կարելի է այդ աստիճանական կատարման բանաձևով համարել սկսած, ընթացքի մեջ և այլն ու այլն։ Ռասելական մարգարեն հենց այս անորոշությամμ է տարբերվում մորմոն մարգարեից։ Մորմոն մարգարեն հայտնելով Աստծու կամքը տվյալ ժամանակի համար, բացատրում է, որ Աստված հիմա, այս պահին հարմար է գտնում այդպես գործել, ինչպես օրինակ Վուդրաֆի հայտնի մանիֆեստի պատմությունը, որը հերքեց մինչ այդ եղած մարգարեների ասածները։ Ռասելականությունը, զուտ տրամաբանական քայլերի միջոցով, 1799 թվականը հռչակեց որպես աշխարհի վախճանի սկիզբ, հետո այն տեղափոխեց 1844, հետո՝ 1874, հետո՝ 1918, հետո՝ 1925, հետո՝ 1975, հետո՝ …
Եվ բոլոր դեպքերում նկարագրվեց, պարզաբանվեց, բացատրվեց, ներկայացվեց և հիմնավորվեց։ Այս է ռասելական ձեռագիրը, որին ցայսօր հավատարիմ են նրա հետևորդները։ Մի դեպքում ասվեց, ող այդ թվականը Քրիստոսի հոգևոր ներկայության սկիզμն է, մի ուրիշ դեպքում՝ դատաստանի սկիզբը, կամ այսօրվա տերմիններով՝ նախաքննչական շրջանը։ Այնուհետև ներմուծվեց հունձի սկսվելու գաղափարը, հետո՝ հունձը և նոր միայն՝ Հիսուսի գալուստը, ներկայությունը կամ Վախճանը, որը կլինի երբ ավարտվի նախաքննությունը և այլն… Տեղին է այստեղ հիշել, որ Ռասելի հաջորդը՝ Ռուտերֆորդը, մասնագիտությամμ դատավոր էր, և նա էլ դատավարական տերմիններով հեղեղեց ռասելական շարժման աստվածաբանությունը։
Ռասելի հիմնած շարժումը և մորմոնական շարժումը համեմատելիս չի կարելի չնկատել մի շատ ցցուն փաստ։ Դա հավատի, որպես այդպիսին, բացակայությունն է ռասելականության մեջ։ Այստեղ այն փոխարինվում է «տրամաբանական» հաշվարկներով, հաշվարկային (ռացիոնալ) մտածելակերպով և, ի վերջո, կազմակերպչական ու վարչական խիստ կառույցներով։ Հենց սա է նշանակում այն, որ նրանք չունեն «եկեղեցի» հասկացողությունը, և երբեք էլ իրենց կազմակերպությունը չեն անվանում եկեղեցի և չեն ձգտում դրան, ի տարբերություն այն աղանդների, որոնք ձգտում են ներկայանալ որպես միակ եկեղեցին։ Նրանք իրենց կազմակերպությունը անվանում են Աստծու թագավորությունը այս աշխարհում, որի գլուխը, պարզ է, Հիսուսը չէ, այլ Բրուկլինյան դիտարանը՝ կենտրոնակայանը։ Ահա այսպիսի ժառանգություն թողեց Ռասելը, երբ իր մահկանացուն կնքեց 1916 թվականին։ Նրան հաջորդեց Ժոզեֆ Ֆրանկլին Ռուտերֆորդը։
ԺՈԶԵՖ ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒՏԵՐՖՈՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՋՈՐԴՆԵՐԸ
1917 թվականից սկսած Դիտարանի նախագահ է ընտրվում դատավոր Ռուտերֆորդը։ Նա ծնվել է 1869 թվականի նոյեմμերի 8-ին, Միսսուրի նահանգի Բունվել քաղաքում, բողոքական ընտանիքում։ Մասնագիտությամμ իրավաբան Ռուտերֆորդը հետագայում կարգի բերեց «Դիտարանի ընկերությունը», ամրապնդելով նրա կազմակերպչական կառուցվածքը և դրանով այն վերածեց ամբողջատիրական (տոտալիտար) կազմակերպության. ուր այլախոհությունը համարվում էր դատապարտելի, իսկ այդ անդամները հեռացվում էին կազմակերպությունից։ Նա շարունակեց իր նախորդի գործը և հրատարակեց Ռասելի երկերի վերջին՝ յոթերորդ հատորը (1917 թվականին)։ Ինքը, դատավոր Ռուտերֆորդը, գրական ասպարեզում պակաս բեղմնավոր չեղավ. իր բազմաթիվ գրքերով ու գրքույկներով նա շարունակեց Ռասելի գործը։ Այսօրվա հրապարակ ելած Դիտարանի համարյա բոլոր համարները արտատպություններ են Ռասելի «Ուսումնասիրություններից» և Ռուտերֆորդի «Երկերից», համեմված վերջին պատմական. գիտական հայտնագործություններով։ Նրա օրոք էր, երբ 1933 թվականին նա, ելնելով Եսայի 33:10 համարից, ուր ասվում է՝ «Իմ վկաներս դուք եք, նաև իմ ընտրած ծառան», «Դիտարանի ընկերությունը» կնքեց «Եհովայի վկաներ» անունով։ Նրա օրոք էր, երբ կազմակերպչական կուռ կառույցի շնորհիվ՝ շոշափուկները տարածելով՝ գրկեց ողջ աշխարհը, ամեն տեղից ու ամեն ինչից տեղեկատվություն պահանջելով մասնաճյուղերից։ Նպատակ ունենալով ստեղծել միակ աստվածիշխանական պետություն-կազմակերպությունը աշխարհում, մնացած բոլոր կազմակերպություններն ու պետությունները հռչակեցին որպես սատանայի կազմակերպություններ։ Համաձայն Եհովայի վկաների վարդապետության, Աստծու ներկայությունը այս աշխարհում իրականացվում է միայն ու միայն նրանց կազմակերպության՝ Դիտարանի ընկերության միջոցով։ Նրանց հրատարակած Դիտարանների տիտղոսաթերթում այդպես էլ նշվում է. «Դիտարանը ծանուցում է Եհովայի թագավորությունը»։ Հայտնի է 1918 թվականի դեպքը, երբ Ռուտերֆորդին և նրա կողմնակիցներին ձերբակալեցին պետությանն անհնազանդություն ու բանակում չծառայելու քարոզների տարածման համար։ Նրանց ազատ արձակեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին։ Նրա հիմնական գործը՝ «Աստծու քնարը», լույս է տեսել 1921 թվականին։ «Աստծու քնարը» Ռուտերֆորդի անդրանիկ գործն է, որը Ռասելի երկերի հետ այսօրվա Դիտարանների բովանդակության կորիզն է հանդիսանում։ Նա իր մահկանացուն կնքեց 1942 թվականի հունվարի 8-ին։ Ռուտերֆորդի ժամանակ Եհովայի վկաները սկսեցին թշնամական և անհանդուրժող դիրք գրավել բոլոր եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների նկատմամբ. որակելով բոլորին որպես սատանայական։ Նրա ժամանակ էր, երբ պարտադիր համարվեց տներ այցելելը և ավետարանչության այդ «պլանները» կատարելը։ Ռուտերֆորդին հաջորդեց Նաթանայել Նորը, որը շարունակեց իր նախորդների՝ երկու «Ռ»-երի գործը, այն տարբերությամբ, միայն, որ ինքը գրչի հետ սեր չունենալով, ոչինչ չէր գրում, ինչպես նախորդ երկուսը։ Այդ իսկ պատճառով, նրա օրոք, Դիտարանները սկսվեցին հրատարակվել անստորագիր, անհեղինակ, ամեն իրավունք վերապահելով կազմակերպության նախագահին։ Նորը մահացավ 1977 թվականին։ Նաթանայել Նորին հաջորդեց Ֆրեդերիկ Ֆրանցը, որը կազմակերպությունը ղեկավարեց մինչև 1992 թվականը։ Ֆրանցի օրոք ավելի խիստ ու կուռ կառուցվածքային որոշումներ ընդունվեցին, և այդ բնական է, քանի որ մոտենում էին նախորդ նախագահների մարգարեական գուշակությունների ժամանակները, և այդ ամենից անկախ, պետք էր պահել Եհովայի պետություն-կազմակերպությունը։
Այսօրվա նախագահն է ծերունի Միլտոն Հենշելը, որը հավանաբար պիտի պատասխան տա կամ բացատրի, թե ինչու իր նախորդների մարգարեությունները չիրականացան։
1996 թվականի տվյալներով այդ հսկայական հարյուրամյա կազմակերպությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 13 միլիոն անդամ (4. էջ 93)։

ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(Մորմոներ,Եհովայի վկաներ, Հոգեգալստականեր, Ադվենտիստներ)