«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամը լինելով, մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, 2013 թ –ի 18 մայիսի սկսյալ
ժ. 18.00-ից, անվճար մուտքով բաց է լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:
Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
18.00 Միջոցառման սկիզբ:

18.15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ»
ցուցահանդեսի բացում:

19.30 Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան),ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

21.00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

23.30 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր
Տաճարում:

24.00 Միջոցառման ավարտ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ