Ընդդեմ հրեության. Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հրէական կարգերը միայն ժամանակաւոր նշանակութիւն ունէին. նոր օրէնսդիրն երևացել է արդէն՝ նոր օրէնքը տալով. և հեթանոսները նոյնչափ իրաւունք ունին այդ աստուածային օրէնքի ու շնորհքի վրայ, որչափ հրէաները:
Մի շարք մանր ու խոշոր գրուածքներ զանազան հերետիկոսութիւնների դէմ, ի միջի այլոց Վալենտինի, Ապելլէսի, Մարկիոնի, միապետական Պրաքսէասի դէմ:
Զուտ դաւանական գրուածքներն են հոգու, Քրիստոսի մարմնի, մարմինների յարութեան մասին գրածները:
Բազմաթիւ են Տերտուլիանոսի գործնական-ճգնական գրուածքները. նա գրել է հերետիկոսների մկրտութեան, ապաշխարութեան, թատրոնի, արդ ու զարդի, ամուսնութեան և այլ խնդիրների մասին, միշտ հետևելով խիստ սկզբունքների և կեանքի մաքրութիւն քարոզելով:
Հռովմում ևս Բ. դարու վերջին ու Գ-ի սկզբին գոյութիւն ունէր մի եռանդուն գիտական գործունէութին, որից մեզ սակայն դժբախտաբար շատ չնչին տեղեկութիւններ են մնացել: Այստեղ կազմուել են նաև գիտական դպրոցներ, որոնք գլխաւորապէս պարապում էին Ս. Գրքի մեկնաբանութեամբ. լեզուն դեռ ևս ընդհանուր առմամբ յունարէնն էր: Այդ դպրոցների շարքին է պատկանում Թէոդոտոս Բիւզանդացու միապետական դպրոցը, ուր Արիստոտելէս, Եւկլիդ և Գալեն էին ուսումնասիրում, Ս. Գրքի մեկնութեան, բնագրի քննադատութեան և քերականութեան հետ. առանձնապէս ուշք էին դարձնում նաև տրամաբանութեան, մաթեմաթիկայի և էմպիրիքական գիտութիւնների վրայ: Հռովմի գիտնականների շարքին է պատկանում նաև Գայոսը, որին Եւսեբիոսը մի շատ գիտուն անձնաւորութիւն է անուանում (Եւս. VI 20): Սա էլ Թէոդոտոսի դպրոցի հետևողների նման թէև ընդունում էր երկու կտակարաններն էլ, բայց մերժում էր Յովհաննու Յայտնութիւնը, և այդ պատճառով էլ Հիպպոլիտը նրա դէմ գրել է: Ամենից նշանաւորը այս շարքի մէջ է:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ