Զգուշացի´ր «Կրիշնա գիտակցության ընկերություն» («ԿԳՄԸ») աղանդից

 Ելնելով հավատքի ուսմունքից, մի շարք հեղինակավոր փաստաղթերում կամ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում արձանագրված փաստական նյութերից, ինչպես նաև հակաաղանդավորական հասարակական կազմակերպությունների տվյալներից, ընտանիքի առումով առավել քայքայիչ կրոնական կազմակերպություններ, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև «Կրիշնա գիտակցության ընկերությունը»:
Համաձայն մեծ թվով փորձագետների կարծիքի, «Կրիշնա գիտակցության միջազգային ընկերության» դոկտրինան՝ արտացոլված կրիշնայական կանոնական դավանական գրքերում, միարժեքորեն, առանց երկիմաստության, կոչ է անում լքել ընտանիքը և խզել բոլոր նախկին սոցիալական կապերը (133):
Պերմի՝ հոգեբաններից ու հոգեբույժներից կազմված փորձագիտական հանձնաժողովը «Կրիշնա գիտակցության Ընկերության» (ԿԳԸ) անդամների ու ղեկավարների հետ ունեցած զրույցների և կատարաված հետազոտությունների արդյունքում հայտնաբերել է, որ կրիշնայիզմի պաշտամունքում և ծեսերում առկա են տրանսի, էքստազի և այլ հոգեբանական հնարանքների (գործելաձևերի) տարրեր (էջ 129):
«Կրիշնա գիտակցության ընկերություն» կրոնական կազմակերպության ուսմունքի բովանդակության և գործունեության պրակտիկայի մասին Անհատի զարգացման Ինստիտուտի կրոնագիտական խմբի փորձագիտական եզրակացության մեջ ասվում է. «ԿԳՄԸ–ի բոլոր հետևորդների համար սահմանված կրոնական կյանքի առանձնապես լարված ռիթմում նկատելի են նաև ոչ ավանդական պաշտամունքների հատկանիշներ: Հատկապես նոր կրոններին են հատկանշական ինտենսիվությամբ և հոգեբանական ծանրաբեռնվածությամբ բացառիկ կրոնական գործունեությունը, արարողությունները, ծեսերը, որոնք ավանդական կրոններում չեն հանձնարարվում բոլոր հավատացյալներին: Հետևորդի նման լարված «խորասուզումը» հոգեբանական թրեյնինգի մեջ գործնականում լիովին «անջատում» է նրան շրջակա միջավայրից և խզում է բոլոր սոցիալական կապերը»:
Համաձայն կրիշնայական դոգմայի, Կրիշնան իր բազում վերամարմնավորումներում մարմնավորվել է և՜ որպես բուդդիստների և՜ որպես քրիստոնյաների և՜ որպես իսլամի աստված: Համաձայն կրիշնայական ուսմունքի, Հիսուս Քրիստոսը Կրիշնայի լոկ ոչ լիարժեք մարմնավորումն է: Իսկ եթե հարցնես, թե ով է նախապես եղել՝ Կրիշնա՞ն, թե Քրիստոսը, նրանք կպատասխանեն, որ Կրիշնան եղել է 5000 տարի առաջ: Ամեն ինչ ստեղծած Կրիշնան ներկա է ամեն բանում, այդ թվում նաև՝ կուռքերում, որոնց պետք է վերաբերվել ինչպես Կրիշնային:
Կյանքի իմաստը Կրիշնայի գիտակցության ձեռքբերումն է: Սա հենց այն է, ինչը հորինել է Պրաբհուպադան: Այս նպատակով հարկ է գիտակցությունը կենտրոնացնել Կրիշնայի վրա, հակառակ դեպքում մեր հոգին հաջորդ կյանքում կվերամարմնավորվի (ռեինկարնացիա) կյանքի 8 400 000 տեսակներից (բուսական կամ կենդանական) մեկի տեսքով: Մարդը չպետք է հավատա իր բոլոր երկրային զգացմունքներին ու ցանկություններին և պետք է բոլորովին հրաժարվի դրանցից:
Կրիշնայականի ու Կրիշնայի հարաբերությունները չպետք է լինեն որպես որդու և հոր հարաբերություններ: Չէ՞ որ որդին կարող է միայն խնդրել հորից, բայց պետք է երկկողմանի զգացական էրոտիկ հարաբերություններ ունենան: Իրենց ուսմունքում պատմվում է, թե ինչպես է Կրիշնան երկրի վրա վեցամսյա գիշեր իջեցրել, որի ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել հարյուր կանանց հետ, որոնց ամուսիններն անտեղյակ են եղել այդ մասին: Համաձայն «Բհավատ-Գիտայի», Կրիշնան սիրում է ուրախությունը, կատակները, զբաղմունքները, նա ունի 16108 կին, որոնցից յուրաքանչյուրն ունի տասը երեխա, բազում թոռներ և իր սեփական պալատը:
Կրիշնային ճշմարիտ պաշտողը պետք է նախ և առաջ գտնի ճշմարիտ գուռուին, որը ճշմարիտ ուղեկից կլինի: Երկրորդը, Պրաբհուպադան ասում է, որ հենց ինքն է վերջնական ճշմարիտ գուռուն: Իսկ հնազանդությունը գուռուին պետք է լինի բացարձակապես անառրակելի: Երրորդը, պետք է առնվազն օրական 1728 անգամ կրկնել մահա-մանթրան՝ «Հարե Կրիշնա, Հարե Կրիշնա, կրիշնա, կիրշնա Կրիշնա, Հարե, Հարե, Հարե Ռամա, Հարե Ռամա, Հարե Ռամա, Հարե Հարե»: Մանթրայում երեք բառեր են՝ «Կրիշնա», «Ռամա», որոնք աստվածության անուններ են և «հարե», որը նշանակում է աստվածության էներգիա: Բայց կարևոր չէ ասվածը հասկանալ-չհասկանալը, կարևորը արտասանությունը սկսելն է, իսկ հետո այդ բառերն իրենք մարդու փոխարեն կկատարեն մաքրման աշխատանքը՝ նրանում արթնացնելով Կրիշնայի գիտակցությունը և զարգացնելով նրան: Չորրորդը, պետք է ծառայել Կրիշնային, իսկ ամենալավ ծառայությունը Կրիշնային ամեն բանից հրաժարվելը, սանյասին-վանական դառնալը, վանքում ապրելը, բոլոր արգելված կերակուրներից հրաժարվելն է: Հարկ է ամեն ինչից՝ սեփականությունից և մարմնից հրաժարվել, և ողջ ունեցավածքը ոչ թե դուրս նետել ոչ թե աղքատներին տալ, այլ հանձնել «ԿԳՄԸ»-ին:
Թեև կրիշնայականներն իրենց ավանդական են համարում (իբրև թե հնագույն հինդուսական կրոնի հետևորդներ են), սակայն իրականում նրանք շատ հեռու են դրանից, և ուսումնասիրում են միմիայն Պրաբհուպադային: Երբ Պրաբհուպադան Արևմուտքում հիմնեց իր շարժումը, անգամ դադարեցին նրան հրավիրել Հնդկաստանում տեղի ունեցող վակշնավ-չայտանականների ամենամյա ժողովներին: Ինչպես երևում է Հնդկաստանի հետ կրոնական կապերի թուլացումը փոխհատուցելու նպատակով կրիշնայականները որոշել են այստեղ ուժեղացնել քաղաքական կապերը: Այժմ նրանք «Վիշվա Հինդու Պարիշադ» ծայրահեղական հնդկական ազգայնամոլական շարժման ակտիվ միջուկն են կազմում:
ԿԳՄԸ-ի հետ կապված են բազում քրեական գործողություններ, օրինակ՝ Ճապոնիայում նրա բաժանմումնքը զբաղվել է ոսկերչական խանութների կողոպուտով: Ըստ նախապես մշակված ծրագրի կողոպտվածը տեղափոխվել և վաճառվել էր Հնդկաստանում, իսկ փողերը կուտակվել էին Պրաբհուպադայի մոտ: Կալիֆորնիայում շարժման տեղական ղեկավարությունը զբաղվում էր նարկոբիզնեսով: Ապացույցներ կան, որ Պրաբհուպադան տեղյակ էր այս ամենին, քանի որ նա նամակներ էր ստացել, որոնցում բողոք էր հայտնվում շարժման նախնական իդեալների այլասերման մասին, բայց նա չէր պատասխանել դրանց:
Տիրապետելով հսկայական նյութական ռեսուրսների, նրանք 24-ժամյա ռադիոհաղորդում են թողարկում՝ բարձրաձայն գովազդելով իրենց «հումանիտար» առաքելությունը, ԶԼՄ-ների միջոցով զանգվածների գիտակցության մեջ ամրացնելով իրենց բարի հեղինակությունը:
ԿԳԸ-ն ակտիվորեն համագործակցում է այնպիսի «իրավապաշտպան» կազմակերպությունների հետ, ինչպիսին ադվենտիստների կողմից վերահսկվող «Կրոնական ազատության միջազգային ասոցիացիան», յակունական «Խղճի ազատության պաշտպանության կոմիտեն» է: Սերտ կապեր է պահպանում Մունի «Միավորման եկեղեցու», Հաբբարդի «Սայենթալոգիական եկեղեցու», «Ընտանիքի», «Եհովայի վկաների» հետ: Հղվելով իր վաղնջական վեդայական ավանդությանը, նա կապեր է հաստատում տեղական նեոհեթանոսական և նեոազգայնամոլական խմբերի հետ, որոնք զբաղվում են «արիավեդայական» ինտերնացիոնալի ստեղծմամբ: ԿԳԸ-ն գործում է խոշոր քաղաքներում և քաղաքական իշխանության բոլոր կառույցներում ակտիվորեն իր շահերի լոբբինգ է իրականացնում: Կրիշնայականների ամենակարևոր դոկտրինաներից է Հարիկեշա Սվամիի (ազգությամբ ամերիկացի Բոբբի Կամանիոլայի) հեղինակած «Վառնաշրամա՝ սոցիալհոգեբանական առողջության մանիֆեստ» գրքում ձևակերպված նոր հասարակության և պետության հայեցակարգը: Այս հայեցակարգը գրեթե անմատչելի է ոչ կրիշնայականների համար: Այստեղ ներկայացվում են գլոբալ պլաններ. «Եթե հասարակություններից մեկը կարողանա փոխվել և հոգևոր արժեքներ ընդունել, շատ կարևոր է, որ ղեկավարները այդ հոգևոր հասարակության շահերը հաստատեն ողջ աշխարհով մեկ: Սրան ուղղված զինված դիմադրությունը կարող է ելնել միայն դիվական անձանց կողմից, ովքեր ամբողջ սրտով կպել են աթեիզմին ու մատերիալիզմին: Հենց այս մարդկանց պետք է արտաքսել: Այդ ժամանակ աշխարհը կազատվի նրանց բանսարկություններից»:
Բոլորովին ակնհայտ է, որ ԿԳՄԸ-ն իշխանության զավթման կոշտ խումբ է, որը կառուցված է խիստ տոտալիտար սկզբունքների վրա և երազում է տարածել դրանք երկիր մոլորակի ամբողջ բնակչության վրա, և «դեմոկրատիայի» ու «դավանական հանդուրժողականության» մասին կրիշնայականների խոսակցությունները ավելին չեն, քան իրենց հավատքի ուսմունքի ակունքներում առկա ագրեսիվ պլանները քողարկելու միջոց: Գլոբալ մասշատբի հասարակական վերափոխումների իրագործման նպատակով ստեղծված կառույցներից է (ի թիվս Տրանսցենդենտալ մեդիտացիայի ընկերության, Անանդա Մարգ աղանդի, բահայական շարժման) նաև Կրիշնա գիտակցության ընկերությունը (վարնաշրամդհարմի՝ վեդայական սոցիալ-քաղաքական հայեցակարգի իրագործում, որը նախատեսում է մարդկանց տարբեր մտավոր-հոգեբանական հատկություններից կախված դասային-խմբային կառուցվածք ունեցող հասարակություն):
Աղբյուր www.zvartnotz.am, hեղինակ Ալ. Դվորկին