Դարեր ի վեր Գեղարդա վանքը եղել է հայ հավատացյալների սիրված սրբավայրերից մեկը: Այնտեղ դարրեի ընթացքթում շատ ու շատ բժշկություններ են կատարևվել: Հիմա էլ շարունակվում են այդ բժշկումները: Բազում զարմանալի պատմություններ կան կապված այս սրբավայրի հետ: Երբ ես սուրբ Գեղարդի վանահոր պարտականություններն էի կատարում (2009-2010թթ.), շատ անգամ եմ ականատես եղել, թե ինչպես մարդիկ Երևանից և հանրապետության այլ վայրերից եկել են վանքի հրաշալի հատկություններով օժտված ջրից տանելու:
Շատերն են պատմել, որ իրենք երիտասդրդ ժամանակ զավակ չենունեցել, ուխտի են եկել ս. Գեղարդ և հասել իրենց նպատակին:
Հիմա պատմեմ մի պատմություն, որի ականատեսն եմ եղել ես: Ծնողները վանք էին բերել 7-8 տարեկան մի տղայի: Պատարագից առաջ մոտեցան ինձ, խնդրեցին խոստովանեցնել, որ հետո Հաղորդություն ստանա: Հետո ասացին, որ մի տարի առաջ բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել են դիաբետ կամ շաքարախտ կոչվող սարսափելի հիվանդությունը: Ծնողները երեխային բերել են Գեղարդ, լողացրել “Սուրբ Ավազան” եկեղեցու ջրով, իսկ ավանդությունը մեզ հայտնում է, որ այդ եկեղեցու ջուրը օրհնել է դեռևս Գրիգոր Լուսավորիչը: Տղային լողացրել են, նաև խմեցրել ժայռից բխող ջրից: Այս ամենից հետո երեխան իրեն լավ է զգում, իսկ երբ հաջորդ օրը գնում է հիվանդանոց՝ հերթական ստուգման, պարզվում է, որ հիվանդության հետքն անգամ չի մնացել:
Մի այլ դեպքի մասին: Մի տիկին մոտեցավ ինձ և խնդրեց, որ իր ձեռքի ամանների մեջ եղած ջուրը օրհնեմ:
-Իսկ ջուրը որտեղի՞ց եք վերցրել,- հարցրեցի ես:
-Եկեղեցու ավազանից:
-Եթե այդպես է,- ասացի,- այդ ջուրն արդեն օրհնված է, այն ժամանակին օրհնել է մեր հավատքի հայրը՝ Գրիգոր Լուսավորիչը:
Հետո կինը լաց լինելով սկսեց պատմել, որ իր եղբայրը գտնվում է հիվամնդանոցում, շատ ծանր վիճակում է և ապրում է միայն բժշկական սարքերի օգնությամբ:
Մեկ շաբաթ անց կինը նորից այցելեց, հանդիպեց ինձ և պատմեց հետևյալը. Այդ ջուրը տանում են հիվանդանոց, դրանով լվանում են հիվանդի երեսը, ուզում են մի քիչ էլ խմեցնել, բայց բժիշկները թույլ չեն տալիս, ասելով, թե այդ ջուրը կարող է ավելի վատացնել նրա վիճակը: երկար խնդրելուց հետո թույլ են տալիս միայն, որ բամբակը թրջեն ու դնեն հիվանդի շուրթերին: Դրանից հետո զարմանալի բան է կատարվում: Հիվանդի վիճակը փոխվում է դեպի լավը, նա գիտակցության է գալիս, սկսում է խոսել: Դրանից հետո երեք շաբաթ անընդմեջ նրանք գալիս էին վանք, որպեսզի սուրբ ջուր վերցնեն:
Որոշ ժամանակ չեկան, անցան ամիսներ, նորից տեսա այդ կնոջը և նա հայտնեց, որ հիվանդն արդեն ապաքինվել է, ոտքի է կանգնել և նույնիսկ աշխատանքի է գնում:

ՀԱՅՐ ՇՆՈՐՀՔ ԱԲԵՂԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Գրի է առնված 2012թ. աշնանը

Հատված՝ Հրաչ Բեգլարյանի՝ «Զարմանալի պատմություններ» գրքից: