Եհովայի Վկաների մասին

 Բացի հանրահայտ «Եհովայի վկաներ» անվանումից կազմակերպությունն ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպիսիք են. «Սիոնի դիտարանի հրատարակչական ընկերություն»,
«Դիտարանի ընկերություն», «Նոր Աշխարհի Ընկերություն»: Կազմակերպության հիմնադիր Չ. Ռասելն իր առաջին խմբակն անվանել էր «Գրքերի ուսումնասիրողներ», որն էլ հենց «Եհովայի վկաներ»-ի առաջին անվանումն է: Այնուհետև այն վերանվանվում է «Գրքերի ուսումնասիրողների ընկերության»: 1884թ. «Եհովայի վկաներ»-ը Փենսիլվանիայի նահանգում գրանցվում են «Սիոնի դիտարանի հրատարակության ընկերություն» (“Zion’s Watchtower Bible & Tract”) անվամբ:
Ղեկավարությունը Հիմնադիր Չարլզ Թեյզ Ռասելը (1852-1916), Փենսիլվանիա նահանգի (ԱՄՆ) գալանտերային խանութների կիսագրագետ խանութպանը, կարողացավ լավ կազմակերպված կառույց ստեղծել և մշակել իր կեղծ ուսմունքի հիմնական սկզբունքները: Թեև ժամանակակից եհովականները այնքան էլ չեն սիրում հիշել վերջինիս, սակայն նա մի այնպիսի ավանդ ուներ կազմակերպության հիմնադրման գործում, առանց որի եհովականությունը չէր կարող գոյություն ունենալ: 1886թ. Ռասելը հրատարակում է «Գրքերի ուսումնասիրությունների» շարքի առաջին հատորը՝ «Հազարամյա արշալույս» վերնագրով: Այս բազմահատորյակի առաջին վեց հատորները գրել է կազմակերպության հիմնադիր Չարլզ Ռասելը, իսկ յոթերորդը՝ վերջինիս հաջորդը՝ Ջոզեֆ Ռուտերֆորդը: 1914թ.՝ Քրիստոսի գալուստի մարգարեական տարեթվի մոտենալուն զուգահեռ, Ռասելն սկսեց ավելի շատ անհամաձայնություններ ունենալ «ավանդական» բողոքականության հետ: Հենց այս ժամանակ էլ նա սկսեց հեռանալ առ Սուրբ Երրորդությունն ու Հիսուս Քրիստոսի աստվածությունն ունեցած հավատքից, որի համար բողոքականությունը Դիտարանին մեղադրեց այլափառության (heterodox) մեջ, և՝ հատորը հատորի ետևից տպագրել իր վերոհիշյալ աշխատությունը: Իր մեկնաբանությունների ազդեցությանն անդրադառնալով՝ Ռասելն ասում էր, որ եթե մարդը 20 տարի շարունակ իր մեկնաբանություններով է սուսումնասիրել Աստվածաշունչը, իսկ հետո ինչ-ինչ պատճառով սկսել է կարդալ միայն Աստվածաշունչը, ապա որոշ ժամանակ անց նա կհայտնվի խավար վիճակում: Տեղին է նկատել, որ Ռասելը զբաղվել է նաև օկուլտիզմով, ինչի վկայությունն է իր ուսմուքնում աշխարհի վերջի հաշվարկների ամրապնդման նպատակով օգտագործած բուրգաբանությունը:
Աղանդի պատմության սկիզբը կապված է կեղծիքի, ֆինանսական չարաշահումների և բազմաթիվ դատաքննությունների մի շարք խայտառակ և աղմկահարույց մերկացումների հետ: Ռասելը մեկ անգամ չէ, որ ընկել է տհաճ իրավիճակների մեջ: 1913թ. նրա կինը դատարանի միջոցով հասնում է ամուսալուծության, իսկ նրան ներկայացվում են խարդախության ու կեղծ վկայության մեղադրանքներ:
Եհովականների հաջորդ ղեկավարը Ջոզեֆ Ֆրանկլին Ռուտերֆորդն էր, որին կոչում էին «դատավոր»: Կրթությամբ իրավաբան լինելով, այս ոլորտում նա առանձնահատուկ ուշադրության չարժանացավ, բայց դարձավ Ռասելի հետևորդ և իրավաբանական օգնություն ցուցաբերեց նրան վերոհիշյալ անհամար դատական վեճերում (նաև «հրաշք» ցորենի հետ կապված աղմկոտ պատմությունը, որով Ռասելը մեծ փողեր աշխատեց՝ իր հետևորդներին վստահեցնելով, որ այն չտեսնված բերք է տալու, թեև այդ սպասումներն այդպես էլ չարդարացվեցին): Ռուտերֆորդը դառնում է «Գրքի ուսումնասիրման ընկերության» փոխնախագահ: Ռասելի հրահանգի համաձայն, նախագահի պաշտոնը ստանձնող հաջորդ անձը իր լիազորությունները պետք է կիսեր «Դիտարանի» տնօրենների խորհրդի հետ, որոնց ցմահ նշանակել էր ինքը՝ Ռասելը: Սակայն նրա մահից անմիջապես հետո լուրջ պայքար է սկսվում Ռուտերֆորդի և տնօրենների խորհրդի միջև, որն ավարտվում է Ռուտերֆորդի հաղթանակով: Պայքարի ընթացքում կիրառվում են ֆիզիկական բռնություններ (օձիքից բռնած տնօրեններին դուրս են քարշ տվել նիստերի դահլիճից): Ի վերջո, Ռուտերֆորդը դառնում է կազմակերպության միանձնյա տիրակալը:
Ռասելի մահից որոշ ժամանակ անց, կազմակերպության նոր նախագահը՝ Ռուտերֆորդը, հրատարակում է «մարգարեությունների» վերջին յոթերորդ հատորը՝ «Կորած գաղտնիքը», որտեղ նա լիովին հերքում է Ռասելի գրածները: Այս գիրքը լուրջ տարաձայնությունների առիթ է դառնում, ինչն ի վերջո՝ 1931թ. հանգեցնում է կազմակերպության բաժանմանը: Իր հետևորդներին առանձնացնելու-տարբերակելու նպատակով Ռուտերֆորդը նրանց կնքեց նոր՝ «Եհովայի վկաներ» անվամբ, որը պահպանվում է մինչև օրս: Նոր անվան ընտրությունը պայմանավորված էր այն խնդիրներով, որոնք իր կազմակերպության առջև դրեց Ռուտերֆորդը. ոչ միայն ուսումնասիրել Աստվածաշունչը, այլև այդ ուսումնասիրությունների միջոցով մարդկանց վկայել Եհովա աստծո մասին: Ուստի, նա իր ամբողջ ուշադրությունը դարձնում է քարոզչական աշխատանքին և նոր անդամներ հավաքագրելուն: 1927թ. նա՛ է մտցնում գրականությունը տներով մեկ տարածելու պարտադիր կարգը: Նույն նպատակով իր քարոզներում նա օգտագործում էր ժամանակի նորագույն միջոցները, մասնավորապես՝ շարժական ռադիոկայանները: Ռուտերֆորդն անխղճորեն ճնշում էր իր կազմակերպության մեջ ի հայտ եկող ամեն տեսակ այլախոհություն և ընդդիմություն՝ երկաթյա ձեռքերով ամրապնդելով իր շարքերի միասնականությունը, հասնելով այն բանին, որ կազմակերպության անդամներն անառարկելիորեն ենթարկվեն իր կամքին, պահպանեն խիստ կարգապահությունը և անտրտունջ ծառայեն կազմակերպությանը:
Աղանդի երրորդ նախագահը Նաթան Կնորն (կամ՝ Նորն) էր: Նրա անձնական իշխանությունն այն չափերի հասավ, որի մասին Ռուտերֆորդը երազել անգամ չէր կարող: Կնորն առաջինն էր, որ ուշադրություն դարձրեց յուրաքանչյուր անդամի քարոզչական գործունեության նախապատրաստությանը: Կնորն ստիպում էր իր հետևորդներին ինքնուրույն քարոզել: Կնորն ուսմունքի մեջ նոր շեշտադրում մտցրեց՝ իրենց կոչելով «Նոր Աշխարհի Ընկերություն» (“New World Society”), և հայտարարեց, որ Արմագեդոնը Եհովայի ողջ ժողովրդին վերաբնակեցնելու է երկրի բոլոր ազգերի փոխարեն:
Կնորի մահից հետո, 1977թ. նրան փոխարինեց կազմակերպության այդ ժամանակվա գլխավոր գաղափարախոս Ֆրեդերիկ Ֆրանցը, որը վերահաշվարկել և վերախմբագրել էր աշխարհի վերջի բոլոր հնարավոր տարեթվերը: Քրիստոսի՝ իբրև թե տեղի ունեցած, անտեսանելի վերդարձը նա 1874 թվականից փոխադրեց 1914թ. (այն վերցնելով «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»-ից), իսկ 60-ականներին «Դիտարանի» էջերին հայտնվեց Քրիստոսի գալուստի նոր տարեթիվը՝ 1975թ., որին պետք է նախորդեր Արմագեդոնը և Երրորդ համաշխարհային պատերազմը: 1982թ. փետրվարին Ֆրանցի 59-ամյա զարմիկը՝ Ռեյմոնդ Ֆրանցը, կազմակերպության կառավարման մարմնի ղեկավարը, թերացավ և պաշտոնաթող արվեց: «Թայմ»-ի հետ ունեցած հարցազրույցում նա հայտարարեց, որ Դիտարանի Ընկերության կարգապահությունը «չափազանց դաժան էր»: Նա հավատում էր, որ իր պաշտոնանկությունը հետևանքն էր այն համառ պնդումի, թե պետք է վստահել «միայն Աստվածաշնչին» և ոչ թե Աստվածաշնչի հետ զուգահեռ կարդալ եհովականների կողմից առաջարկվող այլ օժանդակ նյութեր: Ֆ. Ֆրանցը մահացել է 1992թ.՝ 98-ամյա հասակում: Այժմ կազմակերպությունը ղեկավարում է 80-ն անց Միլթոն Հենշելը՝ «Դիտարանի» ընկերության թվով հիմգերորդ նախագահը: Կենտրոնտեղիները «Եհովայի վկաներ»-ի հոգևոր-վարչական համաշխարհային կենտրոնը Ղեկավար Մեկուսախումբն է (կամ՝ Կառավարող կորպորացիան), որը նրա հետևորդների կողմից ընդունվում է որպես «երկրի վրա Տիրոջ տեսանելի միջնորդ»: Այն կազմված է 15 մարդուց (այժմ արդեն 80-ն անց զառամյալ ծերուկներ) և գործում է Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ) տեղակայված «Բեթել»1 կենտրոնակայանում: Աշխարհի տարբեր տարածաշրջաններում քարոզչական գործունեւոթյունը վերահսկում են Ղեկավար Մեկուսախմբի 95 մասնաճյուղերը:
ԱՊՀ տարածաշրջանի կենտրոնը Ռուսաստանում է՝ Սանկտ-Պետեբուրգի մերձակայքում գտնվող «Սոլնեչնոյե» ավանում:
Հետևորդների թիվը Կազմակերպությունն իր համայնքներն ունի աշխարի 203 երկրներում: 1975թ. ԱՄՆ-ում «Եհովայի վկաներ»-ն ունեին 55.4257 հետևորդ: 1946թ. ԽՍՀՄ-ում եղել են 8.633 վկաներ, 1956թ.՝ ավելի քան 17.000: 1988 թվականի դրությամբ նրանց թիվն աճել էր մինչև 752404-ի՝ 8.336 համայնքներում: Թեև «Եովայի վկաներ»-ը սովորություն չունեն կազմել իրենց հետևորդների ցուցակները, ենթադրվում է, որ ողջ աշխարհում նրանց թիվը հասնում է 14 միլիոնի2, որոնց մոտ մեկ երրորդն ակտիվիստներ են: Այս հպատակներն իրենց կազմակերպությանը պարտաճանաչ վճարում են սահմանված ներքին տուրքերը, որոնք գերազանցում են աշխարհիկ պետությունների քաղաքացիների վճարած հարկերին, ինչից կարելի է պատկերացում կազմել նրանց եկամուտների մասին: «Սուրբ» գրքերը «Եհովայի վկաներ»-ն իրենց ուսմունքի հիմք են համարում Աստվածաշունչը, սակայն առավելապես հիմնվում են «Սուրբ Գրքի ուսումնասիրություններ» յոթահտորյա աշխատության և «Դիտարան» ամսագրի վրա: Համաձայն մասնագետների գնահատականի, ինչպես տեսանք, Աստվածաշնչի եհովական թարգմանությունը միանգամայն տարբեվում է դասականից: «Եհովայի վկաներ»-ը տպագրում են «Դիտարան», «Սահմանագծին», «Արթնացեք» ամսագրերը, ինչպես նաև փոքրիկ թերթոններ և ամուր կազմով փոքրիկ գրքույկներ, ինչպիսիք են օրինակ՝ «Կյանք. ինչպե՞ս է այն ծագել», «Աստվածաշնչյան պատումների իմ գիրքը», «Երջանիկ դարձրու քո ընտանեկան կյանքը», «Ապրել հավիտյան» (որպես տարբերանշան կարելի է դիտել դրանց առաջին էջերում գրվող. ամեն իրավունք վերապահուած է Watch Tower And Tract Society Of New York, Inc.[այսինքն՝ Դիտարանի ընկերությանը կամ՝ «Եհովայի վկաներ»-ին], ինչպես նաև հրատարակչի անունը International Bible Students Association, Brooklyn, New Vork [այսինքն՝ Աստվածաշնչի ուսուցման միջազգային ասոցիացիա], տպաքանակը մի քանի միլիոն է): Այս հրատարակություններն աչքի են ընկնում պատկերող գունեղ ու գայթակղիչ նկարազարդումներով, միլիոնների հասնող տպաքանակով:
Պատմագաղափարական արմատները Եհովականներն ունեն գաղափարական-պատմական երկու արմատ՝ «Յոթերորդ օրվա
ադվենտիզմը» և XIXդ. վերջի ամերիկյան պոպուլիզմը: Ադվենտիզմը XVIIIդ. ԱՄՆ-ի, Անգլիայի և այլ երկրների բողոքական եկեղեցիների միջավայրում ի հայտ եկած ռիվայվելիզմի կրոնափիլիսոփայական շարժման անմիջական հետնորդներից է (ի միջի այլոց, այս շարժումից են ծագել նաև հոգեգալստական հարանվանությունները): Ադվենտիզմի հիմնադիր է համարվում բապտիստ (մկրտական) քարոզիչ Ուիլյամ Միլերը (1772-1849 թթ.), որը նույնպես մի կիսագրարետ ամերիկացի էր: Միլերn ակտիվորեն հաշվարկում էր աշխարհի վախճանի ժամանակը: Իսկ երբ նրան հիշեցնում էին Փրկչի այն խոսքը, որ ոչ մեկը չի կարող իմանալ Իր Երկրորդ գալստյան ո՛չ օրը, ո՛չ ժամը, Միլերը, իբր, արդարանում էր, ասելով, թե կանխատեսում է ոչ թե օրը և ժամը, այլ՝ տարին: Ըստ նրա հաշվարկի վախճանը պիտի լիներ 1844թ. հոկտեմբերի 21-ին: Նրա համոզմունքը փոխանցվեց մոլորված ու խանդավառված մարդկանց, որոնք դադարեցին աշխատել և՝ սպիտակ հագուստներով հավաքվելով Նյու-Յորքի նահանգում գտնվող մի սարի մոտ, սպասում էին երկինք հափշտակվելուն: Բայց, ահա, օրն անցավ, և կրկին ոչինչ տեղի չունեցավ: Այդ օրը պատմության մեջ մնաց որպես Մեծ հուսախաբության օր (սա պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է կրոնագիտական դասագրքերում): Միլերի մարգարեությունները չիրականացան և նա՝ իր համախոհների հետ վտարվեց այս եկեղեցուց: Ադվենտիզմի երկրորդ հիմնադիրը Ելենա Ուայթն է (1827-1915թթ.): Նա մի սովորական աղջիկ էր, բայց երբ լրանում է նրա 15 տարին, ինչ-որ մեկը քարով հարվածում է նրա դեմքին: Ելենան այլանդակվում է և երկար ժամանակ գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին: Այնուամենայնիվ, նա դուրս է գալիս այդ վիճակից, որից հետո նրա մոտ սկիզբ են առնում տարօրինակ նոպաներ, որոնք նա անվանել է «երկնային հայտնություններ»: «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»-ը դրանք՝ Աստվածաշնչի հետ միասին, համարում են հավատքի ուսմունքի աղբյուրներ: Ճիշտ է, դեռևս նրա ժամանակակիցներն են մատնացույց արել, որ այդ «հայտնություններից» շատերը, այդ թվում նաև հրատարակված աղբյուրները, գրագողություն են, բայց դա ադվենտիստներին չշփոթեցրեց: Ե. Ուայթը և Ժ. Բեյթսն իրենց գործերում հռչակեցին «շաբաթ» օրվա անփոփոխ լինելու վարդապետությունը: Ժ. Բեյթսը, առաջ գնալով, հայտարարեց, որ Հայտնության 7-րդ գլխում նշված կնիքը շաբաթ օրը պահելն է և միայն 144.000 հոգի են շաբաթը պահողները, որոնք կազմում են մնացորդ եկեղեցին՝ Աստծո հավատարիմները: Միլերի մահից մի քանի տարի անց՝ 1855-1863թթ. այս շարժումն իր վերջնական ձևավորումն ապրելով վերաճում է մի նոր եկեղեցու՝ «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու»:
Ուսմունքի մասին «Եհովայի վկաներ»-ի աստվածաբանությունը ծայրաստիճան պարզունակ ու հակասական է և ուղղված է Սուրբ Գրքի, կրոնի, փիլիսոփայության և ֆիզիկայի պատմության սկզբունքներին անծանոթ մարդկանց: Աստվածաբանության հիմքը աղանդի հիմնադիրների անձնական հայացքներն են: Նրանց ուսմունքի սխալներն ու մոլորությունները մերկացնելու դեպքում, վերջիններս Աստվածաշնչի ամբողջական տեքստից առանձնացված և նենգափոխված մեջբերումներ ու մեկնաբանություններ են կատարում: Նրանք, փաստորեն, պաշտում են աստծո անունը՝ (YHVH — «Եհովա»)3, իբրև թե, անունը նույնացնելով էությանը, որով կուռքի են վերածում իր էությամբ անհասանելի Աստծո բազում անուններից մեկը: Նրանց կարծիքով Աստված երկնքում գրավում է մի որոշակի տեղ, ինչն իրականում ոչ մի կերպ չի համապատասխանում Աստծո էությանը: Նրանք մերժում են Սուրբ Երրորդությունը՝ Սուրբ Հոգու անձնավորությունը և Հիսուս Քրիստոսի Աստվածությույնը՝ «չնկատելով» այն հաստատող աստվածաշնչային բազմաթիվ արտահայտությունները, որով, փաստորեն, հարում են դեռևս IVդ. դատապարտված արիոսական հերձվածին` բացարձակապես հեռանալով քրիստոնեությունից: Նրանք մերժում են նաև Աստծո մարմնավորման ճշմարտացիությունը, ուստի և՝ մեղքերի քավության ու փրկության իսկությունը, որը բազմիցս հասատատվում է Սուրբ Գրքում: Աղանդավորները ողորմելի հայեցողություն ունեն տարածության ու ժամանակի ծագման և փոխհարաբերության, աշխարհի հատկությունների հարցերի շուրջ, որից ելնելով, օրինակ՝ նրանք պնդում են, որ Երկիրը հավիտենական է: Նման օրինակները բազմաթիվ են: Աղանդը՝ իր գոյության ընթացքում բազմաթիվ սուտ «մարգարեություններ» է արել աշխարհի կործանման ժամանակի մասին, որոնք են՝ 1872թ., 1874թ.,1914թ.,1925թ.,1975թ.: Եհովականների ուսմունքի համաձայն, լիարժեք փրկություն են գտնեու միայն 144 հազար հավատարիմները (օգտագործելով Հովհաննես Աստվածաբանի Հայտնության Գրքից): Դա նրանց հիմնադիր Չարլզ Թեյզ Ռասելի ուսմունքն էր՝ վերցված «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»-ի ուսմունքից: Սակայն այդ թիվն արագորեն սպառեց իրեն, քանի որ եհովականներն այժմ արդեն մի քանի միլիոն են, այսինքն, նշանակալիորեն ավելի շատ քան՝ 144 հազարը: Այստեղ ևս նրանք պետք է ինչ-որ ելք գտնեին ստեղծված նեղ վիճակից, ուստի և հայտարարեցին, որ 144 հազար հավատարիմները երկինք են բարձրանալու միայն առաջին հարության ժամանակ, իսկ մյուսներին ավելի ցածրակարգ հարություն է բաժին ընկնելու՝ նրանք ապրելու են «երկրային դրախտում», սնվելու են բանաններով ու նարինջներով և զբոսնելու են արմավենու պուրակում՝ բարի վագրերի, առյուծների և օձերի ընկերակցությամբ (սա նրանց սիրված պատկերն է): Նրանք աշխատելու են ոչ ավելի, քան օրական 4 ժամ, բնակարանը լինելու է հարմարավետ, կերակուրը՝ համեղ, և բոլորը հարկադրաբար երջանիկ են լինելու (նկատենք, որ այն շատ նման է կոմունիզմի գաղափարին): Իսկ առաջին 144 հազարը նրանց դիտելու և կառավարելու է երկնքից: Եհովականները չեն հավատում հոգու անմահությանը: «Եհովայի վկաներ»-ը ատելություն են սերմանում քրիստոնեական ուղղափառ եկեղեցիների նկատմամբ՝ հայտարարելով քրիստոնեական աշխարհի մեծ ուխտադրժության մասին և կոչ անելով քրիստոնյաներին դուրս գալ այդ եկեղեցիներից: «Քրիստոնեական աշխարհի» կրոններին 3 Ի միջի այլոց, Աստծո անունը Հին կտակարանի եբրայերեն բնագրում գրվում է չորս տառերի համադրությամբ՝ «YHWH»: Երբ ընթերցելու ժամանակ հրեաները հասնում էին այս արտահայտությանը, համաձայն Տասը պատվիրաններից երրորդի, որն ասում էր դատարկ տեղն Աստծո անունը չտաս, այն փոխարինում էին հոմանիշներով՝ Ադոնա (=Տեր), Սաբաովթ (=Զորություն), Էլոհիմ, Էլ և այլ բառերով: Հետագայում 70 թարգմանիչները «YHWH»-ն թարգմանել են հունարեն Կիրոս (=Տեր) բառով (որտեղից էլ Կիրակին՝ այսինքն՝ Տիրոջ օր), իսկ եբրայերեն Էլոհիմը՝ Թեոս (=Աստված) բառով: Այս թարգմանությունից արված Հին կտակարանի (Նոր կտակարանում «YHWH»-ն երբևէ չի եղել) հետագա բոլոր թարգմանությունները, այդ թվում նաև հայերենը, պահպանել են նշյալ կարգը (մանրամասն տե՛ս Ս. Մայիլյանի «Ժամանակակից աղանդները Հայաստանում», էջ 160-169):
խոստանում են, որ կզրկվեն «իրենց հարստություններից» և «ամոթալի մերկացման» կենթարկվեն4: Հայտարարում են, որ «քրիստոնեական աշխարհը և այլ կեղծ կրոնները շուտով լիովին ոչնչացվելու են»5 և «սա Եհովայի արդար դատավճիռն է սուտ ուսուցիչների նկատմամբ, որն ի կատար է ածվելու»6: Նրանց համար Հիսուս Քրիստոսի Խաչը չարի խորհրդանիշ է, քանի որ այն պատժի գործիք է, որը հանդիպում է հեթանոսների մոտ (նկատենք, որ համաձայն XVIդ. ի հայտ եկած բողոքական ուղղություններից մեկի հիմնադիր Ժան Կալվինի խաչը չի կարելի պաշտել, քանի որ այն պատժի գործիք է…): Այստեղից, անտեսելով Նոր Կտակարանի բազմաթիվ արտահայտությունները և պատմական գիտությունների տվյալները, նրանք պնդում են, որ Հիսուս Քրիստոս մահապատժի է ենթարկվել ոչ թե խաչի, այլ սյան վրա: Ճիշտ նույն կերպ իրենց բացատրություններում
օգտագործելով խաբեությունն ու հեթանոսական կրոնների մասին հրապարակումներից քաղված առանձին հատվածները, նրանք՝ իրենց ծնողը հանդիսացող բողոքականության նմանությամբ, մերժում են Սրբազան Ավանդությունը, Եկեղեցու խորհուրդները, սրբապատկերները, տաճարները, վանքերը: 1961թ. աղանդի առաջնորդները հայտարարեցին, որ արյան փոխներարկումը մահացու մեղք է:՝Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ բազում պետություններում այս առիթով տեղի ունեցող դատավարությունները լուրջ ճնշում են առաջ բերում «Եհովայի վկաներ»-ի նկատմամբ, «…աղանդի առաջնորդներն անսպասելիորեն հայտարարեցին, որ իրենց անդամներին այսուհետ կթույլատրվի արյան փոխներարկումը:
Կառույցը «Եհովայի վկաներ» կազմակերպության կառույցը զարմանալիորեն նման է ՍՄԿԿ կառույցին՝ իր «դեմոկրատական ցենտրալիզմով», որտեղ եհովական պաշտամունքի փոխարեն իրականացվում են «կուսժողովներ», «կուսակցական ուսման» և «կուսակցական համագումարների» դասեր («Եհովայի վկաներ»-ի ամենամյա Կոնգրեսները), իսկ կոմունիզմի փոխարեն վկաներն ակնկալում են երկրային դրախտը, որտեղ պետք է լինի առատ կերակուր և քիչ աշխատանք, որտեղ յուրաքանչյուրից վերցվելու է ըստ ունակությունների, և տրվելու է ըստ կարիքների: Կազմակերպությունն ունի կուռ և զարգացած հիերարխիկ կառավարման ու ֆինանսական կառույց: Վարչատարածքային առումով աղանդը՝ որպես համաշխարհային կազմակերպություն, ունի վերից վար իջնող հետևյալ կառուցվածքը. բրուքլինյան համաշխարհային գլխավոր բաժանմունքից գործող ղեկավար մեկուսախումբ, լայնածավալ տարածքներում գործող լիազոր ներկայացուցիչներ, մասնաճյուղերի հանձնաժողովներ, շրջանների վերակացուներ, ժողովների ավագներ և շարքային անդամներ: Աղանդը պնդում է, որ ղեկավար մեկուսախմբին առաջնորդում է անձամբ Աստված: Եհովականներն իրենց պաշտամունքը կատարում են ամսագրերով: Այն տեղի է ունենում «թագավորական սրահներում»: Ամենուր խստորեն գործում է «ով հակաճառում է ղեկավարությանը, նա սատանային է ծառայում» սկզբունքը: Գոյություն ունի նաև արգելանքների զարգացած համակարգ: Բոլոր օղակներում կանոնավոր կերպով կազմվում են մանրամասն հաշվետվություններ գործունեության մասին և փոխանցում դրանք կառույցի վերադասներին: Բավական հետաքրքրական է այս կազմակերպության ֆինանսական գործունեությունը: «Եհովայի վկաներ»-ի մի նախկին հետևորդ պատմում է, թե ինչպես է դա կատարվում. «Մարդիկ միանգամայն սխալ կարծիք ունեն այն մասին, թե այս կազմակերպության հետևորդները կրոնական գրականությունը ստանում և տարածում են անվճար կերպով: Իրականում յուրաքանչյուր հետևորդ պարտավոր է իր հաշվին ձեռք բերել որոշակի քանակով ամսագրեր և գրքեր, որոնք այնուհետև նա պետք է անվճար տարածի: Այսինքն, փաստորեն, գումարը վճարում է ոչ թե գնորդը, այլ վաճառողը, թեև համաձայն բոլոր փաստաթղթերի տարածողը անվճար է ստանում գրականությունը: Նման համակարգը թույլ է տալիս այս կազմակերպությանը ճարպկորեն խուսափել հարկերից»: Այս առումով «Եհովայի վկաներ» կազմակերպությունը միանգամայն կարելի է դիտել որպես կոմերցիոն պաշտամունք կամ՝ գաղափարական ուղղվածություն ունեցող առևտրային բուրգ: Գրականության տարածումն ու հոգևորսությունը կոչվում է վկայություն կամ «պիոներական ծառայություն», որը պարտավոր է կատարել աղանդի յուրաքանչյուր անդամ: Բնութագիրը «Եհովայի վկաներ»-ն իրենց գործունեության գլխավոր ուղղություններից մեկն են համարում ուղղափառ եկեղեցիների դեմ պայքարը՝ չխորշելով օգտագործել անգամ ուղղակի և անամոթ կեղծիքը: «Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարները, ապակողմնորոշելու նպատակով, արգելում են իրենց շարքային անդամներին քրիստոնեական ուղղափառ գրականություն ընթերցել, այն անվանելով «սատանայական»: «Եհովայի վկաներ»-ն իրենց երբենմնի ծնողի՝ բողոքականության նմանությամբ մերժելով Եկեղեցու ավանդությունը, ակտիվորեն ստեղծում են ի՛ր ավանդությունը. Աստվածաշնչի նրանց «ազատ» թարգմանությունը կոչվում է Նոր Աշխարհի Թարգմանություն: Նրանք Աստվածաշնչից դուրս են բերում որոշ արտահայտությունների հատվածներ՝ խեղելով դրանց իմաստն ու շրջանցելով աղանդավորական տեսակետին ակնհայտորեն հակասող բազմաթիվ մասերը: Օրինակ, 1950թ. լույս տեսած Աստվածաշնչի անգլերեն թարգմանությունում, որ կատարվել է եհովականների կողմից, և կրում է «Նոր աշխարհ»
(“New World Translation”), նենգափոխիչները հունարեն տեքստերում միանշանակաորեն հանդիպող «Տեր» բառը Նոր Կտակարանի ավելի քան 200 տեղերում փոխարինել7 են «Եհովա» բառով: Այսպիսով, Աստվածաշնչի կանոնական տեքստը հարմարեցվում է «Եհովայի վկաներ»-ի պարզունակ աստվածաբանությանը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիները միասնական են եհովականների մասին ունեցած այն կարծիքով, որ վերջիններս ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ: Իսկ աստվածաբանները գտնում են, «Եհովայի վկաներ»-ի ուսմունքում առկա են Ավետարանի խեղաթյուրումներ»8:
Կազմակերպությունն իր գործունեության տարածքներում իրականացնում է բնակչության համապարփակ հաշվառում: «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է պատիվ տալ ցանկացած ազգային դրոշի, մերժում է հայերնասիրությունը և սեփական երկրի պաշտպանությունը նվաճողներից՝ պաշտպանելով միմիայն իր շահերը: o «Եհովայի վկաներ» կազմակերպության կրոնական վարդապետության ու նրա գործունեության մասին գրականության, ինչպես նաև այս աղանդի մեջ ներգրավված անձանց ծնողների բազմաթիվ նամակների ու հայտարարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կազմակերպությունն իր էությամբ կրում է տոտալիտար բնույթ և իրենում ունի այնպիսի հորդորանք ու փորձառություն, որոնք կարող են վնասել հետևորդի անձը և առողջությունը, նրա ընտանքին ու երեխաներին, ինչպես նաև ավանդական ազգային հոգևորությանն ու պետական շահերին: «Եհովայի վկաներ» կազմակերպությունը քայքայիչ կրոնական
կազմակերպությունների (տոտալիտար աղանդ, ապակառուցողական պաշտամունք) շարքն է դասվում ստորև նշվող փաստաթղթերում.
• 1996թ. դեկտեմբերի 15-ի «ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ուղերձը «ՌԴ նախագահին՝ Ռուսաստանի հասարակության, ընտանիքի, քաղքացիների վրա որոշ կրոնական կազմակերպությունների ազդեցության վտանգավոր հետևանքների մասին» ՌԴ Պետական դումայի որոշում:
• 1994թ. մայիսի 16-20-ը Մոսկվայուն տեղի ունեցած «Տոտալիտար աղանդները Ռուսաստանում» միջազգային քրիստոնեական սեմինարի եզրափակիչ հայտարարություն:
• Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան 1995թ. նոյեմբերի 22-ի բանավոր նոտա:
• 1996թ. հունվարի 11-12-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած «Տոտալիտար աղանդները (քայքայիչ պաշտամունքներ) և մարդու իրավունքները»ռուսական գիտափորձնական խորհրդաժողովի մասնակիցների եզրափակիչ հայտարարությունը,
ինչպես նաև այս խորհրդաժողովի մասնակիցների ընդունած «Ուղերձ ռուսաստանցիներին…» և «Ուղերձ զանգվածային լրատվության միջոցներին…» պաշտոնական ուղերձները:
• 1996թ. ՌԴ Պետական Դումայի «Քայքայիչ կրոնական կազմակերպությունների կողմից Ռուսաստանին սպառնացող ազգային վտանգի մասին» վերլուծական լրատուն:
• ՌԴ Առողջապահության նախարարության և բժշկական արդյունաբերության «Անձի, ընտանիքի, հասարակության առողջության վրա որոշ կրոնականն կազմակերպությունների ազդեցության սոցիալ-բժշկական հետևանքների և տուժվածներին օգնություն ապահովելու միջոցառումների մասին զեկույցի» 1996թ. տեղեկատվական նյութը:
• 1995թ. Օրխուսում (Դանիա) տեղի ունեցած «Օկուլտային տոտալիտարիզմի պայթյունը ժամանակակից աշխարհում» միջազգային սեմինարի մասնակիցների ուղերձը:
• 1996թ. ապրիլի 16-19-ը Վարշավայում տեղի ունեցած դավանանքի ազատության մասին ԵԱՀԿ-ի սեմինարի փաստաթղթերը, մասնավորապես, գերմանական պատվիրակության ելույթի տեքստը:
• Բազմաթիվ այլ հեղինակավոր փաստաթղթեր՝ ներառյալ տարբեր երկրների դատական վճիռները:
«Զվարթնոց» Տեղեկատվական-վերլուծական կենտրոն www.zvartnotz.am