ԴԱԴԻՎԱՆՔ (նկարներ)

Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը:
Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ. որմնանկարներ: Կաթողիկեի արեւմտյան կողմում սյունասրահն է՝ կից զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. նրբագեղ խաչքարեր: Կաթողիկեի հյուսիսարեւմտյան կողմում Ս. Դադի եկեղեցին է (X-XI դդ.)՝ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.), իսկ հարավային կողմում՝ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր եկեղեցին (XIII դ.):
Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր եւ լավագույն համալիրներից է:

Dadianq8

Dadivank

Dadivank-monastery

Dadivank-monastery-01

Dadivank-monasteryէ

dadivank-walls

Dadivanq2

Dadivanq3

Dadivanq7

Dadivanq9

Dadivanq10