Գնահատե՜ք Խաչի զորությունը

282994 459518427410792 1631802916 n - Գնահատե՜ք Խաչի զորությունը

Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով նրան միացավ: Խաչը երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը: Խաչը նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը: Խաչը առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը: Խաչը այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը: Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչը անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը: Խաչը երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: Խաչը սանդրամետականների սարսափն է և երկրայինների սաստողը: Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր: Խաչը դժոխքի ավեողն է և գերյալներին ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը: Խաչը դրախտի [դռները] բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը: Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը: Խաչը անհավատների կուրություն է և հավատացյալների զորությունը, որը և երկրպագուներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում, Ում փառք հավիտյանս, ամեն: