Բոստոնյան շարժում կամ՝ «Քրիստոսի եկեղեցի» աղանդ

 Բոստոնյան շարժումը պատկանում է Նոր կրոնական շարժման հոսանքին: Ծագել է 1979թ. ԱՄՆ-ում՝ Բոստոնում: Հիմնադիրն է երիտասարդ բողոքական հովիվ Կիպ Մաք Կինը:
Այլ անվանումներ
«Քրիստոսի միջազգային եկեղեցի», «Քրիստոսի բոստոնյան եկեղեցի» կամ բոստոնյան շարժում, «N» մարզի, քաղաքի Քրիստոսի եկեղեցի, հաճախ գործում է որպես աստվածաշնչյան գրականության ուսումնասիրման խմբակ կամ ընկերություն:
Ղեկավարությունը Մոսկովյան համայնքը հանդիսանում է ողջ ԱՊՀ տարածքի համայնքների կոորդինատորը: ԱՊՀ տարածքում գործող ՔԵ-ի առաջնորդը Ալեքսանդր Կոստենկոն է:
Պատմությունը
Այն ի հայտ է եկել Բոստոնում (ԱՄՆ) 1979թ.: Հիմնադիրն է բողոքական հովիվ Կիպ Մաք Քինը: 1981թՔրիստոսի բոստոնյան եկեղեցին» ակտիվ միսիոներական գործունեություն ծավալեց ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ներկայումս «եկեղեցին» ներկայացված է բոլոր մայր ցամաքմերում՝ միավորելով 50.000 հետևորդների:
Մինչև 1992թ. Քրիստոսի եկեղեցու հետևորդներին աջակցություն էր ցուցաբերում «Կյանքի աղբյուր» Քրիստոնեական համայնքների կենտրոնը (քաղաք Ելգավա, Լատվիա), որը ԱՊՀ տարածքում գործող բոլոր համայնքների համակարգող մարմին էր: Հատուկ ուշադրություն են դարձնում բանտարկյալների միջավայրում տարվող աշխատանքներին, որի նպատակով ստեղծում են ազատազրկվածների հիմնադրամներ: Բացի այդ, նշանակալի աշխատանք են տանում երիտասարդության միջավայրում:
Ուսմունքը
Քրիստոսի եկեղեցի ուսմունքը քրիստոնեության ծայրահեղ պարզունակ, տառացի (հետևապես և՝ մատչելի) մեկնաբանությունը համադրում է անձի վրա ազդելու խիստ ագրեսիվ մեթոդների հետ, որոնց նպատակն է մարդու քննադատական զգացողության ու մտավոր ունակությունների ճնշումը: Հիմնվում են Աստվածաշունչ գրքի վրա, ունեն Նոր Կտակարանի իրենց ինքնատիպ թարգմանությունը:
Համաձայն Քրիստոսի եկեղեցու ղեկավարների, իրենց նպատակն է «մեկ սերնդի կյանքի ընթացքում ողջ մոլորակի ավետարանացման իրագործումը, քրիստոնեության վերածնունդն այն տեսքով, ինչն այն ուներ առաջին դարում»: Քրիստոսի եկեղեցու բոլոր անդամները համոզված են, որ ապրում են Աստվածաշնչի համեմատ, նրանք պնդում են, որ Քրիստոսի եկեղեցուն է կոչված վերածնել «մաքուր»՝ առաքելական ժամանակների քրիստոնեությունը:
Աշխարհընկալման հատկանշական գծերից են նախ` փրկության մասին ուսմունքը, որի համար բավական չէ հավատքն առ Քրիստոս, և Հիսուսի նկատմամբ հնազանդությունը դրսևորելու համար իսկական մկրտության անհրաժեշտությունը: Երկրորդը, աշակերտությունը, որի ընթացքում յուրաքանչյուր աշակերտի կյանքը գտնվում է խրատատուի հսկողության ներքո: Յուրաքանչյուր խրատատու իր խրատատուն ունի, որին նա նույն կերպ հնազանդվում է և որին նա պետք է նմանակի: Պնդում են, որ խրատատուին իշխանությունը տրվում է Աստծո կողմից, և խրատատուին չհնազանդվող աշակերտը հակադրվում է Աստծուն: Այսպիսի բուրգը իր վերնախավով հենվում է աղանդի հիմնադրին՝ Կիպ Մաք Կինին՝ բոլոր խրատատուների միակ խրատատուին: Ստացվում է, որ կազմակերպությունը բաղկացած է հազարավոր փոքրիկ կիպմակինաներից, քանի որ նմանակումն ընթանում է վարից վեր՝ յուրաքանչյուր խրատատու նմանակում է իր խրատատուին: Սա յուրօրինակ հոգևոր պատճենում է (կլոնավորումը): Իսկ ամբողջական առումով սա գուռուական համակարգ է:
Իր պաշտամունքի ժամանակ Քրիստոսի եկեղեցին չի առաջնորդվում ավանդություններից կոնկրետ որևէ մեկով: Աղոթաժողովներում հանդես են գալիս տարբեր հոսանքների (հիսնականներ, Կյանքի խոսք, խարիզմատիկներ) քարոզիչներըը: Պաշտամունքը ներառում է Սուրբ Հոգով մկրտվելը, «այլ լեզուներով խոսելը»:

Հատուկ ուշադրության առարկա են դարձնում կալանավորների միջավայրում տարվող գործունեության վրա: Բացի այս, նշանակալի գործունեություն են ծավալում նաև երիտասարդության շրջանակում:
Բնութագիրը
Ստորև նշվող փաստաթղթերում «Քրիստոսի եկեղեցին» դասակարգվում է որպես քայքայիչ կրոնական կազմակերպություն (տոտալիտար աղանդ, քայքայիչ պաշտամունք).

I. 1996թ. հունվարի 11-12-ը ՍանկտՊետերբուրգում տեղի ունեցած «Տոտալիտար աղանդները (քայքայիչ պաշտամունքներ) և մարդու իրավունքները» ռուսական գիտափորձնական խորհրդաժողովի մասնակիցների եզրափակիչ հայտարարությունը, ինչպես նաև այս խորհրդաժողովի մասնակիցների ընդունած «Ուղերձ ռուսաստանցիներին…» և «Ուղերձ զանգվածային լրատվության միջոցներին…» պաշտոնական ուղերձները:

II. 1996թ. «ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի «Քայքայիչ կրոնական կազմակերպությունների կողմից Ռուսաստանին սպառնացող ազգային վտանգի մասին» վերլուծական լրատու:

III. 1994թ. մայիսի 16-20-ը Մոսկվայում տեղի ունեցած «Տոտալիտար աղանդները Ռուսաստանում» միջազգային քրիստոնեական սեմինարի եզրափակիչ հայտարարություն:

IV. ՌԴ Առողջապահության նախարարության և բժշկական արդյունաբերության «Անձի, ընտանիքի, հասարակության առողջության վրա որոշ կրոնական կազմակերպությունների ազդեցության սոցիալբժշկական հետևանքների և տուժվածներին օգնություն ապահովելու միջոցառումների մասին զեկույցի» 1996թ. տեղեկատվական նյութը:
Համաձայն Ալ. Դվորկինի, այն՝ ի թիվս «Ընտանիք», «Աստծո համաշխարհային եկեղեցի», «Ուիթնես Լիի տեղական եկեղեցի», «Հավատքի շարժում — Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունների, դասվում է կեղծավետարանական կամ կեղծաստվածաշնչային աղանդների շարքը:
Քրիստոսի եկեղեցում կիրառում են հավաքագրման դասական մեթոդները (այդ թվում մասնավորապես «սիրո ռմբակոծությունը»), որոնք օգտագործվում են քայքայիչ պաշտամունքների կողմից: Քրիստոսի եկեղեցwu բնութագրական առանձնահատկություններից է հետևորդների և միջոցառմանը ներկա գտնվողների վրա հոգեբանական ճշում գործադրելու մանրակրկիտ մշակված համակարգի առկայությունը: Այն կրում է թե՜ անձնական և թե՜ խմբային բնույթ: Օգտագործվում են հետևայալ մեթոդները. կպչունությունը, ազատ ժամանակի դեպրիվացիան (զրկումը), խմբի ճշնումը, քնի դեպրիվացիան, ոչ համարժեք սնումը, մեղքերի ինդոկտրինացիան (ներշնչանքը): Ժողովների ժամանակ ներկաների համընդհանուր ներգրավվածությունը տարվող գործընթացին ուժեղացվում է ստեղծագործական ակտիվության խթանումով. քարոզներն ուղեկցվում են ինքնագործ համերգներով: Մթնոլորտը թեժացվում է սրահից արվող բացականչություններով: Ընդ որում, քարոզչի իմպուլսիվ, հաճախ հիստերիկ ելույթը լսարանին էքստատիկ վիճակի է հասցնում, իսկ վերջինս ի պատասխան գոչում է «Ամեն», «Ալելուիա»: Աստիճանաբար, համընդհանուր պսիխոզը տիրում է բոլոր ներկաներին: Նորաթուխն ակամայից մասնակից է դառնում այս ամենին: Ի լրումն, նշենք, որ քարոզիչները գործածում են Նոր Կտակարանի միանգամայն ինքնատիպ թարգմանություն, ինչը խստորեն տարբերվում է դասականից:
Ընդունված չէ գնահատել Քրիստոսի եկեղեցու բաձրագույն առաջնորդների գործունեությունը, որոնք պարտավոր չեն հաշվետվություն տալ: Հետևորդը ամուսնական զույգ պետք է փնտրի Քրիստոսի եկեղեցու անդամներից: Միմյանց դիմում են «քույր», «եղբայր» ձևերով:
Քրիստոսի եկեղեցին լքած նախկին հետևորդը իր երբեմնի լավագույն ընկերների համար անվերադարձ «անհետանում» է, նա այլևս մահացած է Քրիստոսի եկեղեցու համար:
Սովորաբար, Քրիստոսի եկեղեցու նյութական միջոցները գոյանում ենհետևորդներից վերցվող պարտադիր հարկերից՝ յուրաքանչյուր հետևորդի ամսական աշխատավարձի տասերորդ մասը: (Մոսկվայի ՔԵ-ի ներքին գործածության փաստաթղթերը վկայում են, որ այն ֆինանսավորվել է նաև Լոս-Անջելեսից ու Բոստոնից, թեև բանկային հաշիվներում դրանք չեն երևում: Սկսած բաժնի ղեկավարից մինչև վերին օղակները բոլորը պրոֆեսիոնալներ են՝ ոչ մի տեղ չեն աշխատում: Տարածաշրջանային ղեկավարի աշխատավարձը կազմում է ամսական 1 700 000 ռուբ., իսկ Քրիստոսի եկեղեցու հետևորդ հանդիսացող օտարերկրյա կնոջ հետ ամուսնանալու դեպքում այն բարձրանում է ևս 2 400 դոլարով):
Յուրաքանչյուր տարածաշրջանում անպայմանորեն գտնվում է ԱՄՆ-ի մի քաղաքացի, որը վերահսկում է իրավիճակը:

Աղբյուրները.

. «Новые
религиозные организации Росии деструктивного и оккултьного характера» ,
Справочник, Миссинерский отдел Московского Патриархата, православный
Миссинерский фонд Русской православной Черкви, Белгород 1997,
. Религия, Свобода совести, Государствено-Церковные отношения в России, Спавояник, Мисква, изд. РАГС, 1996

. Александр Дворкин сектоведение, «Тоталитарные секты», Издание Братство св. Александра Невского 2000.
. «Религия Свибода цовести, Госыдарственно-церковые отношения в России», справочник Масква 1996
www.zvartnotz.am