Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի (նկարներ)

Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա: Ըստ արևմտյան մուտքի արձանագրության, կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը: Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ արևտյան մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները: Արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավոր ակի վրա Աստվածածինն է` մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները` հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ:

Արենիի ս. Աստվածածին եկեղեցու պատկերաքանդակներն ակնհայտ ոճական աղերսներ ունեն հայկական մանրանկարչության ընդհանրացած ձևերի հետ: 1840-ի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը: 1967–72-ին նորոգվել են Արենիի ս. Աստվածածին եկեղեցու պատերը և ծածկը: 1998-ին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով` բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով: Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը` XIV–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

44899812

37841094

73360862

64694043

26288658

05654793

56576729

71221408

06821487

03328769

07556003

21091776

22144861

87502533