Արդարություն և հատուցում (առակ)

Զինվորները շղթայակապ մի զորահրամանատարի, որը միացել էր թշնամուն և ապստամբել թագավորի դեմ, տանում են դեպի խաչելության վայրը: Սակայն մահվան դատապարտված զորահրամանատարը քարացած ու սարսռած կանգնում է` իր փոխարեն խաչի վրա տեսնելով նույն թագավորին, ում դեմ ապստամբել էր: Թագավորն իր հայրն էր, ով արդարադատության համար չէր կարող մերժել պատիժը, սակայն հայրական սիրո պատճառով իր որդու փոխարեն հանձն էր առել կրել պատիժը:

Ահա այսպիսին է Աստծո արդարությունը և սերը մարդու հանդեպ: Աստված արդար է և չի կարող անտեսել մեղքը, որի վարձը մահն է : Բայց Աստված նաև սեր է և փրկում է մարդուն` հատուցելով մարդու փոխարեն … “Մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով” /Հռոմ 6.23/:

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան