Աստծու պատասխանը (առակ)

Astco kamqy - Աստծու պատասխանը (առակ)

Մի մարդ կար, որ համարձակվեց կոչ ուղղել Աստծուն, ասելով·
Եվ մարդը երկա՜ր, երկա՜ր թափառեց մացառուտում, նստեց պարիսպ­ների առջև ու մնաց ալեկոծ ծովի ափին, սպասելով, որ Աստված պատասխանի:
Աստված լսեց մարդու կոչը ու պատասխանեց. հրդեհ ուղարկեց ո’չ թե մացառուտների թփերը այրելու, այլ՝ մարդկանց սրտերը հրդեհելու, փլեց ո’չ թե քարե պարիսպները, այլ՝ մեղքի ու անտարբերության պատերը, խաղաղեցրեց ո’չ թե ծովերը, այլ՝ փոթորկահույզ հոգիները: Եվ սպասեց շատ երկա՜ր, որ մարդը պատասխանի:
Եվ որովհետև մարդը փնտրում էր բոցավառվող թփեր և ո’չ թե սրտեր, նայում էր քարերին և ո’չ թե կյանքերին, դիտում էր ծովեր և ո’չ թե հոգիներ, եզրակացրեց, թե Աստված անզոր է: Ուստի, վեր բարձրացրեց գլուխն ու ասաց· «Ո՜վ Աստված, մի՞թե կորցրել ես ուժդ»:
Աստված պատասխանեց, մի՞թե կորցրել ես տեսողությունդ»:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան