ԱՍԱ

Այսպես է կոչվում թեմակալ կամ տեղապահ եպիսկոպոսների եւ նվիրապետական աթոռների գահակալների (պատրիարք, կաթողիկոս) այն ձեռնափայտը, որը, ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք եւ գործածվում է ոչ թե ծեսի ժամանակ, այլ պաշտոնական եւ հանդիսավոր առիթներով՝ իբրեւ իշխանության նշան: Պատրիարքի եւ կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են եւ սովորաբար հասնում են մինչեւ նրանց ուսերը:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան:

Նմանատիպ նյութեր