Առակ պահակի և Microsofti-ի մասին

 Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար:
-Ի՞նչ էլեկտրոնային հասցե,- զարմանում է տղամարդը,- ես համակարգիչ չունեմ:
-Այդ դեպքում մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել: Դուք վիրտուալ առումով գոյություն չունեք,-պատասխանում են նրան:
Տղամարդը մի փոքր նեղսրտում է… Նայում է` գրպանում ընդամենը 10 դոլլար է: Ի՞նչ անի: Նա գնում է շուկա, գնում մի կիլոգրամ խնձոր ու սկսում շրջել տներով և խնձոր առաջարկել: Մի քանի ժամ անց նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Հետո նա էլի է խնձոր գնում ու նորից հաջողությամբ վաճառում այն:
Այդ օրը նա աշխատում է 100 դոլլար ու հասկանում, որ նման եկամուտով կարելի է ապրել:
Ամեն առավոտ նա գնում է շուկա, խնձոր գնում ու տներով շրջելով վաճառում այն: Այդպես որոշ ժամանակ անց նա մեքենա է գնում, խնձոր առաքող ընկերություն բացում, իսկ մի քանի տարի անց նա արդեն մթերային խանութների ցանց է ստեղծում:
Եվ ահա, շատ տարիներ անց նա որոշում է ապահովագրել իր ու իր մտերիմների կյանքը: Նա խորհրդակցում է ապահովագրական գործակալի հետ և վերջինս վերջում խնդրում է նրան էլեկտրոնային փոստի հասցե թողնել, ինչին գործարարը, ինչպես և տարիներ առաջ, պատասխանում է.
Չունեմ ես էլեկտրոնային հասցե, և համակարգիչ էլ չունեմ, դրանք ինձ ուղղակի պետք չեն:
-Չի կարող պատահել ,- զարմանում է գործակալը,- Դուք հարուստ եք, մեծ բիզնեսի տեր եք ու անգամ էլեկտրոնային հասցե չունեք: Միայն մտածեք, թե ինչ բարձունքների կկարողանայիք հասնել և ով կդառնայիք , եթե էլէկտրոնային հասցե ունենայիք:
Այո, ես Microsoft–ի պահակը կլինեի,- պատասխանում է գործարարը:

Սմբատ սարկավագ Խանվելյանի «Օրվա առակը» շարքից, աղբյուր՝  Psymag.am