Ապրակունիսի Ս. Կարապետ վանք (նկարներ)

Գտնվում է Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Երնջակ գավառի համանուն գետի աջ ափին՝ Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա: Հիմնադրվել է 1381 թ.: Այստեղ գործել է ս. Հովհան Որոտնեցին, որը եղել է Ապրակունիսի բարձրագույն դպրոցի առաջին րաբունապետը: Մահից հետո 1386-ին նրան փոխարինել է ս. Գրիգոր Տաթեւացին, որը եւ ավարտել է վանքի շինարարությունը: XV-XVI դդ. վանքը եւ դպրոցը անկում են ապրել. արդեն խարխլված Ս. Կարապետ եկեղեցու տեղում 1655 թ. կառուցվել է նորը՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով:

1664-1666 թթ. արեւմուտքից նրան կցվել է եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ ավերակ), իսկ 1714-ին հյուսիսից՝ Ս. Ստեփանոս մատուռը, որի տանիքին կառուցվել է երկհարկ զանգակատուն: 1740 թ. Ս. Կարապետ եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով (նկարիչներ՝ Հարություն եւ Հակոբ Հովնաթանյաններ):

06641570

28314901

32961311

34404337

71187627

30716360