[audio:http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2014/12/Aysor-cnca_ter-hambardzum.net_.mp3]

բեռնել.download Link 1 (3.02 Mb)

բեռնել.download Link 2 (3.02 Mb)

 

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս

 

Կատարում է Գեղարդավանքի Երգչախումբը:
Սբ. Աստվածածնի Ծննդյան Տեր հերկնից շարականն է:
Սուրբ Աստվածածնի յոթ տոներից չորսն անշարժ են` միշտ նուըն օրն են տոնվում:
1.Ավետում-ապրիլի 7
2.Ծնունդ Սբ. Աստվածածնի-սեպտեմբերի 8
3.Սբ. Կույսի ընծայումը տաճարին-նոյեմբերի 21
4.Սբ. Կույսի հղացումը Աննայից և Հովակիմից-դեկտեմբերի 9
Մյուս երեք տոներն են` Վերափոխում, Գոտու գյուտի և Տուփի գյուտի տոներ: