Ամենասուրբ Երրորդութեանն.Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ.mp3

բեռնել.download Link 1 (3.06 Mb)

բեռնել.download Link 2 (3.06 Mb)

 

Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ Զորավարների տոնի Օրհնության շարականն է.
երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:
Երգի հեղինակը Վարդան Արևելցին է, ոմանք նաև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետին են վերագրում:
Կատարում է Հովեր երգչախումբը:

Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ.
յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ.
երագահաս սուրբդ Սարգիս շնորհաց օթեւան.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Թագաւորին երկնաւորի սուրբ զօրապետ եւ մենամարտիկ.
սիրով անմահին խաչեալ յաշխարհի.
երագահաս սուրբդ Սարգիս խաչիւ պսակեալ.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Արեգականն արդարութեան մեծ կարապետ,
պայծառ արուսեակ, ցոլացեալ յարեւմտից ի յելս արեւու.
երագահաս սուրբդ Սարգիս անշէջ ճառագայթ.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Աւետաւոր հայոց մեծաց դիմեալ ի մէջ երկրի ի հիւսիսոյ.
հողմն հարաւոյ ի դաշտ ծաղկածին. երագահաս սուրբդ Սարգիս տունկ անմահութեան.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Խաչաչարչար սուրբ դիտապետ նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի.
առաւել պայծառ ի գլուխս Գագայ ի գագաթան տեղւոջն օրհնեալ սրբոյն Մեսրոպայ.
երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ. բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց: