Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցի (նկարներ)

Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցի, Ս. Նշան, ՎՀ Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում, Ս. Նշան բլրի վրա, երբեմնի Զարեհնու Ս. Նշան եկեղեցու (հիշատակված XVII դ.) տեղում:

Կառուցումը սկսվել է 1862-ի մարտին, Ախալցխայի առաջնորդական փոխանորդ Գրիգոր վրդ. Սագինյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ մահտեսի Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ: Օծումը և անվանակոչությունը տեղի են ունեցել 1863-ին, իսկ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1868-ին: Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցին 3 մուտքերով, կենտրոնագմբեթ, ութանիստ մույթերով, արմից կից՝ եռահարկ, իսկ ճակտոնների գագաթներին՝ քառասյուն փոքր զանգակատներով կառույց է: Ներսում կան երկու մույթեր, իսկ խորանի 2 կողմերում՝ մեկական ավանդատուն: 1887-ին եկեղեցու բակում ամփոփվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեկենաս Վարդան Վարդանյանցի, ավելի ուշ՝ նաև նրա կնոջ աճյունը:

s20030356

s88986681