Մեկնարկեց «Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով եռօրյա համաժողովը (նկարներ)

Ս/թ ապրիլի 18-ին Ծաղկաձորի «Գրողների տուն» հաստատությունում ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՔԴԿ կողմից իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով եռօրյա համաժողով՝ շուրջ 30 հոգևորականների և ՔԴԿ աշխատակիցների մասնակցությամբ:
Օր առաջին.
Համաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկպոս Նավասարդյանը:
Ներկա գտնվող քահանա հայրերին և ՔԴԿ աշխատակիցներին իրենց խոսքն ուղղեցին նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տնօրեն Գարիկ Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր տիկին Կարինե Աճեմյանն ու ԿԳՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Նարինե Մնացականյանը:
Այնուհետև տարբեր լսարանների հետ աշխատանքների առանձնահատկություններին բանախոսությամբ անդրադարձավ Գերաշնորհ Տեր Վարդան եպս. Նավասարդյանը, կազմակերպվեց քննարկում ծրագրի շրջանակներում նկարահանված սոցիալական հոլովակների շուրջ:

Qristoneakan dastiarakuyan kentron 5 Qristoneakan dastiarakuyan kentron 3 Qristoneakan dastiarakuyan kentron 2 Qristoneakan dastiarakuyan kentron 1

Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն