Հավաքի´ր շաղ տված բառերդ (առակ)

Մի անագամ մի մարդ բողոքեց իմաստունին. «Բոլորն ասում են, թե ես չեմ կարողանում լեզուս պահել ատամներիս ետևում, նույնիսկ անվանում են ինձ բանսարկու: Ճիշտ ասաց՝ ես շատ եմ չարախոսել իմ կյանքում: Հիմա ես ինչպե՞ս ուղղեմ բոլոր անմիտ բառերը»: Իմաստունն ասաց. «Վերցրու փետուրներ, բարձրացիր ամենաբարձ տանիքի վրա և քամուն տուր այդ փետուրները: Դրանից հետո վերադարձիր ինձ մոտ, ես կսպասեմ քեզ»: Այդ մարդն ակնթարթորեն արեց այն ամենը, ինչ պատվիրել էր ծերունին: Հետո ինքնագոհ վերադառնալով՝ հարցրեց. «Հիմա ի՞նչ, ես ամեն բան ուղղեցի՞»: «Ո՛չ,-պատասխանեց իմաստունը,- դա միայն խնդրի մի մասն էր: Իսկ հիմա գնա՛ և մեկ առ մեկ հավաքի՛ր բոլոր փետուրները»: Մարդը զարմացած նայեց ծերունուն և հասկացավ, որ նա իրեն մի լավ դաս տվեց ապագայի համար:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը