Աստծո Օրենքի համառոտ բովանդակությունը. հայրերի վարքից

 Երանելի Հովհաննես Աստվածաբանը, որ հասել էր խոր ծերության եւ ուժը կորցրել էր ոչ այնքան ծերությունից, որքան մեծ, մեր բանականությանն անհաս գործերից, ժողովարան բերվեց իր աշակերտների կողմից: Առաքելական փութաջանությունը նրան ստիպեց քարոզել Աստծո Խոսքը եւ սովորեցնել քրիստոնյաներին: Բայց ծերունին խոսել չկարողացավ, դրա համար էլ բավարարվեց ընդամենն այս բառերով. «Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց»: Զարմանալով, որ նույն պատվիրանը կրկնում է անընդհատ` նրանք հարցրեցին դրա պատճառը եւ Քրիստոսի սիրելին պատասխանեց. «Դա՛ է Փրկչի պատգամը, որի կատարումը, Աստծուն սիրելուց հետո, ամբողջ Օրենքի համառոտ բովանդակությունն է»:

Հատված «Բարեպաշտության թանգարան»  գրքից՝ Թարգմ.՝ Հ. Բեգլարյանի