«Այլևս չեմ թողնելու, որ նենգաբար զինադադար պարտադրեն. հերիք է մեր արյունը ծծեն». Պարգև սրբազան

1993 թվականին Հեյդար Ալիևի հրամանով ամբողջ սահմանով Ադրբեջանը հարձակվեց. պարտվեցին: Վազելով գնաց Մոսկվա, զինադադար խնդրեց, մենք հարգեցինք: 1994-ի հունվարին հարձակվեցին (հունվարից մայիս), պարտվեցին, նորից գնացին Մոսկվա զինադադար խնդրեցին: Հիմա նորից հարձակվեցին. խեղդվեց հարձակումը: Այս մասին«Արմենիա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է Պարգև սրբազանը:
«Իրենց ծրագիրը խեղդվեց: Արդեն պետք է հակահարված տայինք, նորից վազեցին զինադադար խնդրեցին: Հերի՞ք չի մեր արյունը ծծեն: Այլևս չենք թողնելու, որ մեզ խաբեն, չեմ թողնելու, որ մեր զավակներին նենգաբար զինադադար պարտադրեն: Սրանից հետո մենք գնալու ենք առաջ՝ առանց որևէ մեկին լսելու, չենք թողնելու, որ մի օր որևէ դիպուկահար մեր արյունը թափի, համապատասխան հարյուրապատիկ պատասխան ենք տալու: Հերիք ա մեր արյունը ծծեն»,- նշել է սրբազանը:

Աղբյուր՝ asekose.am